«Վտանգավոր» համագործակցություն. ՆԱՏՕ-ի ղեկավարը զգուշացրել է ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի և Հյս. Կորեայի հզոր դաշինքի մասին

07/04/2024 schedule19:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ «ավտորիտար ուժերի դաշինքը» գնալով ավելի սերտորեն աշխատում է արևմտյան ժողովրդավարությունների դեմ:

BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ավելի ու ավելի են միավորում ուժերը՝ միմյանց գործնական աջակցություն ցուցաբերելով, և այդ դաշինքը դառնում է «ավելի ու ավելի միասնական»։

ՆԱՏՕ-ի ղեկավարը բացատրել է. «Չինաստանն աջակցում է ռուսական ռազմական տնտեսությանը պաշտպանական արդյունաբերության համար հիմնական արտադրանք մատակարարելով, իսկ դրա դիմաց Մոսկվան խոստանում է ապագայի ծրագրեր Պեկինին»:

Ռուսաստանը նաև տեխնոլոգիա է մատակարարում Իրանին և Հյուսիսային Կորեային զինամթերքի և ռազմական տեխնիկայի դիմաց, հավելել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ստիպված է աշխատել իր աշխարհագրական տարածքից դուրս գտնվող երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան՝ «հակազդելու ավտորիտար ուժերի այս աճող հզոր դաշինքին»: Նա նաև վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինայի ֆինանսավորման երկարաժամկետ համաձայնագրի վերաբերյալ որոշում կկայացնեն մինչև հուլիս, երբ Վաշինգտոնում կկայանա Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը։

Վերջին օրերին ՆԱՏՕ-ի ղեկավարը փորձում է համոզել այլ երկրների ավելի շատ գումար տրամադրել Ուկրաինային ռազմական աջակցության համար, քանի որ այն դիմակայում է ռուսական ագրեսիային՝ 100 միլիարդ եվրոյի հնգամյա հիմնադրամ ստեղծելու հույսով: Նա ասել է, որ վստահ է՝ համաձայնությունը ձեռք կբերվի մինչև հուլիս, չնայած որոշ երկրներ կասկածներ են հայտնում դրա վերաբերյալ:

Նրա խոսքով՝ Ուկրաինային երկարաժամկետ աջակցությունը կենսական նշանակություն ունի ինչպես այժմ, այնպես էլ հակամարտությունից հետո երկրի վերականգնման համար։

«Նույնիսկ եթե մենք հավատում ենք և հույս ունենք, որ պատերազմը կավարտվի մոտ ապագայում, մենք դեռ երկար տարիներ պետք է աջակցենք Ուկրաինային՝ ուժեղացնելով նրա պաշտպանությունը ապագա ագրեսիան զսպելու համար»,- ասել է նա։

Ստոլտենբերգն ասել է, որ ռազմական աջակցությունը կենսական նշանակություն ունի Ուկրաինայից ռուսական զորքերը դուրս մղելու և Պուտինին ստիպելու համար հրաժարվել իր ռազմական նպատակներից: Այնուամենայնիվ, նա նաև ենթադրել է, որ Կիևը կարող է ի վերջո ստիպված լինել զիջումների գնալ Ռուսաստանի հետ:

«Ի վերջո, Ուկրաինան պետք է որոշի, թե ինչ փոխզիջումների են նրանք պատրաստ գնալ, մենք պետք է նրանց հնարավորություն տանք լինել այնպիսի դիրքում, որտեղ նրանք իրականում ընդունելի արդյունքի հասնեն բանակցությունների սեղանի շուրջ»,- պարզաբանել է նա:

Նա ասել է, որ այժմ Ուկրաինային զիջումների գնալու կոչ չի անում և ավելացրել, որ «իրական խաղաղությանը» հնարավոր կլինի հասնել, երբ «Ուկրաինան հաղթի»։ Բայց նրա խոսքերը ուշագրավ են՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միշտ անդրդվելի է եղել հայտարարություններում, թե երբեք չի բանակցի Պուտինի հետ, չնայած նրան, որ դա անելու կոչեր են լինում շատերի, այդ թվում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից։

Ստոլտենբերգը հրաժարվել է պատասխանել այն հարցերին, թե արդյո՞ք իրեն մտահոգում է Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը Սպիտակ տուն՝ ասելով միայն, որ վստահ է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մնալ Ուկրաինայի կարևոր դաշնակիցը՝ անկախ նրանից, թե ով է լինելու իշխանության ղեկին երկրում։

Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս ուշագավ հայտարարություններին գրեթե զուգահեռ հայտնվել են հրապարակումներ, որ Կիևը ստիպված կլինի զիջել կորցրած տարածքները անվտանգության դիմաց, գրել է La Repubblica-ն։

Ըստ հրապարակման՝ սա հենց այն ծրագիրն է, որը մշակել է Բրյուսելը Ուկրաինայի կապիտուլյացիայի դեպքում։ Զելենսկուն առաջարկը դժվար թե դուր գա, բայց Արևմուտքն այլ ճանապարհ չի տեսնում։

Նշվում է, որ նրանք այդ մասին պաշտոնապես չեն խոսում, բայց կուլիսներում գործարքի գաղափարը, որին բուռն կերպով աջակցում է ԱՄՆ-ը Բայդենի պարտության դեպքում, բոլորին է հայտնի։

Ըստ La Repubblica-ի՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու գործարք է հնարավոր «տարածքներ անվտանգության դիմաց» սկզբունքով. սա կենթադրի Կիևի հրաժարումը Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններից, բայց Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անհապաղ մուտքի երաշխիքով։ Նման «փոխանակման» հնարավորությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում պաշտոնապես չի քննարկվել, սակայն դրա մասին, իհարկե, պարբերաբար նշվում է բոլոր ոչ պաշտոնական խոսակցություններում, այդ թվում՝ վերջին օրերին։ Ավելին, այս գաղափարը շարժիչ ուժ է դառնում Կիևին օգնության արագացման համար։

Պատահական չէ, որ անցյալ չորեքշաբթի Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկին խոսեց այն մասին, որ ուշ թե շուտ Զելենսկու գլխավորած երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Իսկ օրեր երեկ էլ այս հեռանկարը կրկին հնչեցրեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։ Ինչո՞ւ։Կա 2 պատճառ:

Առաջինն այն է, որ նման «փոխանակումը» շատ փորձագետների կողմից դիտարկվում է որպես հակամարտությունը դադարեցնելու հնարավոր լուծումներից մեկը։ Այս որոշումը այս պահին քաղաքական գնահատական չի ստացել, բայց դե ֆակտո այն օրակարգում է։

Երկրորդ պատճառն ավելի կոնկրետ է. Եվրոպական շատ կառավարություններ և ինքը՝ Սպիտակ տունը, անհանգստացած են, որ դա կարող է լինել Դոնալդ Թրամփի ձեռքում հաղթաթուղթ դառնալ, եթե նա հաղթի նոյեմբերի ընտրություններում: ԱՄՆ նախկին նախագահը բազմիցս հավաստիացրել է, որ եթե վերադառնա գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին, ապա ակնթարթում կավարտի Մոսկվայի և Կիևի դիմակայությունը։ Եվ սա հենց այն քայլն է, որը նրան թույլ կտա ստանձնել աշխարհի «տիրակալի» դերը։

Մի քանի ամիս առաջ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկին խնդրեց շուտափույթ միանալ Հյուսիսատլանտյան պայմանագրին՝ հնարավորինս արագ իր սահմաններն ամրապնդելու և այդպիսով ռուսական զորքերի մուտքին ռազմական պատասխան տալու ակնկալիքով։ . Վիլնյուսում Կիևի ռեժիմի ղեկավարին երաշխիքներ են տրվել ապագայի համար, սակայն դաշինքի գրեթե բոլոր անդամները՝ սկսած ԱՄՆ-ից, դեմ են արտահայտվել այս խնդրանքի հաստատմանը Մոսկվայի հետ ուղիղ բախումից խուսափելու համար։ Սակայն այժմ սցենարը կարող է փոխվել։ Հատկապես, եթե Թրամփը վերադառնա նախագահի պաշտոնին:

Տպել
1822 դիտում

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին