Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների արտահերթ կամավոր ատեստավորումն ավարտվել է. նախնական արդյունքներ

05/04/2024 schedule20:12

Անցյալ շաբաթ անցկացվել է կամավոր ատեստավորման գործընթաց բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչների համար, որոնք սեպտեմբերին անցկացված ատեստավորման ժամանակ բավարար արդյունքներ չէին ապահովել:

ԿԳՄՍ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրել է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

«Սեպտեմբերին կազմակերպված կամավոր ատեստավորման դրական շեմը չհաղթահարած ուսուցիչներից շատերը մեծ ցանկություն ունեին դպրոցում աշխատանքը շարունակելու: Հաշվի առնելով ուսուցիչների տարիների վաստակն ու ներդրումը, ընդառաջելով նրանց առաջարկներին՝ նախարարությունը արտահերթ կամավոր ատեստավորում կազմակերպեց»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա տեղեկացմամբ՝ արտահերթ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել է 323 ուսուցիչներ՝ 21 առարկայից, որոնցից 272-ը մասնակցել է ատեստավորմանը: Ըստ նախնական տվյալների՝ նրանցից 7-ը ապահովել են 90-100 տոկոս, 18-ը՝ 80-89 տոկոս, 16-ը՝ 70-79 տոկոս, 32-ը՝ 60-69 տոկոս, 65-ը՝ 50-59 տոկոս և 134-ը՝ մինչև 50 տոկոս արդյունք: Այս տվյալները դեռ նախնական են՝ վերջնական արդյունքները պարզ կդառնան բողոքարկման փուլի ամփոփումից հետո:

«Ուսումնական հաստատություններին տեղեկացրել ենք, որ հաշվի առնելով ուսուցիչների մեծ մասի՝ արդեն իսկ աշխատանքից ազատված լինելու հանգամանքը, թափուր հաստիքների մրցույթների հայտարարման դեպքում նախապատվությունը տան կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներին՝ նրանց վերականգնելով նախկին աշխատավայրում»,- ասել է Ա. Սվաջյանը՝ ավելացնելով, որ կամավոր ատեստավորման դրական արդյունք արձանագրած բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կարող են մասնակցել նաև ուսուցչի թափուր տեղի բոլոր մրցույթներին:

Ըստ փոխնախարարի՝ այն ուսուցիչները, որոնք այս փուլը ևս չեն հաղթահարել, չեն կարող աշխատել որպես ուսուցիչ: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այժմ շրջանառվում է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր, որի բաղադրիչներից մեկը պետության աջակցությամբ վերջիններիս համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ապահովումն է:

Տպել
2003 դիտում

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի` զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ