Թմրամիջոցների որ տեսակներն են հիմնականում օգտագործում Հայաստանում. ինչ միջոցով են դրանք ձեռք բերում

04/04/2024 schedule22:00

Հայաստանում 2023 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 5066 դեպք, իսկ 2024 թվականի առաջիկա երեք ամիսների ցուցանիշները դեռևս ամփոփված չեն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տվյալները ներկայացնում է ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Տիգրան Սահակյանը։

Պաշտոնական մակարդակով անգամ վերջին տարիներին շատ է խոսվում հանրապետությունում թմրամիջոցների տարածվածության հետ կապված խնդրի մասին, դրա դեմ պայքարին ակտիվ ներգրավված է հատկապես ՆԳՆ ոստիկանությունը՝ 2023 և 2024 թվականները հայտարարելով որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ։

Թմրամիջոցների տարածվածության աճին հատկապես նպաստել է այն հանգամանքը, որ այժմ դրանք շատ ավելի դյուրին և արագ են ձեռք բերվում սոցիալական ցանցերի միջոցով, հատկապես՝ «Տելեգրամ» ալիքներով, որն իրավապահ համակարգի համար դժվար վերահսկելի ցանց է:

Հարթակը նպաստել է, որ գործընթացում ներգրավվեն նաև անչափահասները։

Ամիսներ առաջ ընդդիմադիր պատգամավորներից մեկը նույնպես ահազանգել էր՝ անչափահասների կեսը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է շրջում Երևանում, նստում տաքսի։ 

Միևնույն ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն առանձին վիճակագրություն ու տվյալներ չունի, թե քանի տոկոս է կազմում անչափահասների ներգրավվածությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացում։

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Տիգրան Սահակյանն ասում է. «Անչափահասների շրջանում քրեական պատասխանատվության է ենթարկվել 10 անչափահաս, որից 6-ը թմրամիջոցը յուրացրել է, 4-ը՝ պահել։ Շատ խոսակցություններ կան, որ դպրոցներում էլ են թաքցնում, սակայն չենք հայտնաբերել»։

Թմրամիջոցները մեր երկիր, ըստ Սահակյանի, մեծ մասամբ մուտք են գործում Իրանի Իսլամական Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, ՌԴ-ից։ 

2023 թվականին «Տելեգրամ» հարթակում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 489 դեպք, որից՝ 128-ը իրացնելու, մնացածը՝ ձեռք բերման: Փակվել է մոտ 150 ալիք:

Ըստ զրուցակցի՝ այս հարթակում թմրամիջոց վաճառողների մեծ մասը գտնվում է արտերկրում, դա է պատճառը, որ երբեմն բացահայտումը դժվար կամ անհնարին է դառնում. «Հիմնականում ստացվում է, որ վաճառողներին ենք բացահայտում։ Կան դեպքեր, որ հաջողվում է հենց հիմնական դերակատարներին գտնել, դեպքեր են լինում, որ այդպես էլ չենք գտնում։ Նման գործընթացներում թե՛ երիտասարդներն են ընդգրկված, թե՛ միջին տարիքի անձինք, մեծահասակներ, դեռահասներ չեն հանդիպում»։

Ըստ նրա՝ այնուամենայնիվ, ոստիկանության համապատասխան բաժնի մասնագետները ուսուցողական աշխատանքներ են իրականացնում նաև դպրոցներում։ Վերջինս ասում է՝ այդ աշխատանքներն իրականացվում են դպրոցի ղեկավարության, ծնողների շրջանում, որպեսզի կարողանան ճիշտ հասկանալ դեռահասի վարքային փոփոխությունը, պահվածքը։

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, ըստ տնօրեն Սուրեն Նազինյանի, թմրամիջոցների կախվածության դեմ բուժում ստացող 7 դեռահաս կա։

Վերջինս ընդգծում է՝ երիտասարների՝ թմրամիջոցների չարաշահման աճին նպաստել է նաև մեր տարածաշրջանի համար նոր՝ «ոչ ավանդական» թմրամիջոցների տարածումը: Խոսքն առաջնահերթ վերաբերում է սինթետիկ ծագման հոգեխթանիչներին: Ըստ նրա՝ եթե մեր երկրում ավանդաբար տարածված էին երկու խմբի՝ կաննաբինոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է մարիխուանան) և օփիոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է հերոինը) խմբերի թմրամիջոցներ, ապա ներկայումս մեծ տարածում են գտել նաև սինթետիկ հոգեխթանիչները, մասնավորապես՝ մեթամֆետամինը և հոգեխթանիչ ազդեցությամբ այլ խիստ վտանգավոր թմրամիջոցներ, որոնք առավելապես պահանջարկ ունեն գիշերային ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդների շրջանում։

Այս համատեքստում Նազինյանը պարզաբանում է, որ հայաստանյան հասարակության մենթալիտետի պատճառով շատ հաճախ որոշ դեպքեր չեն բացահայտվում, այսինքն՝ ծնողները չեն ցանկանում, որ շրջապատում տեղեկանան, որ իրենց երեխան թմրամիջոցներ գործածող է:

«Դա բոլոր հասարակություններին է բնորոշ։ Ոչ միայն անչափահասների շրջանում են նման դեպքեր գրանցվում, նաև՝ չափահասների, քանի որ մեզ մոտ 18 տարեկանից հետո էլ շարունակում են ծնողների հետ ապրել։ Ծնողը, հարազատը, նույնիսկ եթե գիտակցում է, որ իր բարեկամն ունի կախվածություն թմրամիջոցից կամ ալկոհոլից, փորձում է թաքցնել դա, չի բացահայտում, դժվարությամբ են ընդունում, որ բուժման կարիք կա։ Բայց պետք է նշել, որ այս առումով դրական տենդենց նկատվում է. կան դեպքեր արդեն, որ վաղ փուլում են բուժումը սկսում»,- ասում է նա:

Կախվածություններից ընդհանուր առմամբ կենտրոնում բուժում ստացող անձանց թիվը կազմում է 7772, որից 180-ը կանայք են, 7-ը՝ դեռահաս։ Այս պահի դրությամբ կենտրոնի ստացիոնար բաժանմունքներում ալկոհոլից կամ թմրամիջոցներից կախվածության դեմ բուժում է ստանում 42 անձ, 7-ը գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, մեթադոնային բուժում է ստանում օփիոիդային կախվածություն ունեցող 571 պացիենտ։

Թմրանյութերի կախվածության դեմ բուժում տրամադրող մասնագիտացված կենտրոնը միակն է Երևանում։ Նարկոլոգիական ծառայություններ կան նաև մարզերում. Սյունիքի և Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերները, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը։

Նազինյանի խոսքով՝ Երևանի Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում բուժում ստացող երիտասարդների շրջանում ամենափոքը 16 տարեկան է, կանանց շրջանում բոլորը չափահասներ են։ Այս համատեքստում տնօրենը կարևորում է՝ կենտրոնում հարկադրաբար բուժում չի իրականացվում, կախվածությունից բուժվել ցանկացող անձը պետք է իր համաձայնությունը տա, բացառությամբ որոշ դեպքերի։

«Երբ կա դատարանի որոշում, այսինքն՝ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վերահսկողությամբ է իրականացվում բուժումը, բայց նման դեպքերը տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ են լինում, ինչպես նաև, երբ պացիենտը չի կարող գիտակցված որոշում կայացնել, և անհրաժեշտ է անհետաձգելի բուժում իրականացնել։ Չնայած նրան, որ թմրամիջոցների տարածվածությունը մեզ մոտ աճել է, սակայն, համեմատած հարևան երկրների հետ, դեռևս իրավիճակը վերահսկելի է»,- նկատում է մասնագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանում առավել տարածված են թմրամիջոցների հետևյալ խմբատեսակները՝ կաննաբինոիդային թմրամիջոցներ, ափիոնատիպ նյութեր կամ օփիոիդներ և սինթետիկ հոգեխթանիչներ՝ մեթամֆետամին, ամֆետամին:

Հարկ է հատուկ նշել, որ թվարկված բոլոր թմրամիջոցները խիստ վտանգավոր են մարդու առողջության և կյանքի համար:

Կառավարության որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլոր շահագրգռված գերատեսչությունների ներկայացուցիչներն են անդամները, Սուրեն Նազինյանը ևս ընդգրկված է հանձնաժողովում։ Առաջին նիստը եղել է փետրվարին, երկրորդը՝ օրեր առաջ։ Այն վարում է ՀՀ ՆԳ նախարարը։

Նազինյանի խոսքով՝ բավականին արդյունավետ քննարկումներ են ունենում. «Երևում է իրավապահների արդյունավետությունը աշխատանքներում։ Ներկայումս աշխատանքների վերջին փուլում է թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որտեղ ևս տարբեր գերատեսչության ներկայացուցիչները մասնակցություն են ունենում»։

Մերի Խաչատրյան

Տպել
5213 դիտում

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան