Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

29/03/2024 schedule12:54

Մարտի 11-ին՝ կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս Երևանի պարեկները թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են զիպ փականով 14 փաթեթ և ժապավենով փաթեթավորված շագանակագույն կոշտ զանգվածներ (ընդհանուր ավելի քան 21 գրամ): Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել «Տելեգրամ»-ի միջոցով՝ հետագայում նշված վայրերում տեղադրելու համար:

Մարտի 15-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Հրազդանի կիրճում պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա երևանցի մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ ու 20 դեղահաբ:

Մարտի 16-ին Դալմայի այգիներում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, պարեկները ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավենի 13 փաթեթ՝ ընդհանուր 26 գրամ քաշով, մոխրացած հետքով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթներում եղած մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամ»-ի միջոցով:

Մարտի 19-ին՝ գիշերվա ժամը 3.45-ին, Եղվարդի խճուղում ծառայելիս մայրաքաղաքի պարեկները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Դավթաշենի բաժանմունք են տեղափոխել 35-ամյա երևանցի վարորդին և Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 28-ամյա ուղևորին:

Արենցի երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե չորս փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 52 գրամ քաշի մարիխուանայի նմանվող զանգվածներով: Ըստ նրա՝ կանեփն ինքն է հավաքել վայրաճ թփերից և անձնական օգտագործման համար պատրաստել թմրանյութ:

Մարտի 21-ին՝ ժամը 23-ին, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Ազատության պողոտայում պարեկները ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել երևացի 31-ամյա մի երիտասարդի: Պարեկներին նկատելով՝ նա ինչ-որ իր է նետել ծառի տակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 10 գրամ ընդհանուր քաշով կպչուն ժապավենի յոթ փաթեթ և ծալովի դանակ:

Մարտի 22-ին՝ գիշերվա ժամը 2.45-ին, Կոմիտասի պողոտայում ծառայելիս պարեկները նույն կասկածանքով ձերբակալել և, «Չանգան» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին են տեղափոխել երևանցի 32-ամյա վարորդին ու նրա գավառցի 19-ամյա ուղևորուհուն: Ուղևորուհու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զիպ փականով երեք տոպրակ՝ լցված ընդհանուր 36 գրամ կշռող կրիստալի նմանվող նյութով:

Նույն օրն առավոտյան՝ ժամը 5.35-ին, Գրիբոյեդովի փողոցում ծառայող պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել երևանցի 24-ամյա մի երիտասարդի, որն այդ պահին կուլ է տվել փոշենման զանգվածով պոլիէթիլենային մի տոպրակ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նման մեկ այլ տոպրակ՝ բյուրեղանման զանգվածով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կրիստալ է, իսկ կուլ տվածը՝ հերոին, ու երկուսն էլ ձեռք է բերել անձնական օգտագործման համար:

Մարտի 26-ին այս անգամ նաև իրացնելու կասկածանքով Հրազդանի կիրճում պարեկները ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել 35-ամյա երևանցի մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ընդհանուր մոտ 27 գրամ քաշի դեղնականաչավուն զանգվածով 13 փաթեթ և մեկ կաթուցիչ: Նա հայտնել է, որ մարիխուանայի փաթեթները նախատեսված էին տարբեր վայրերում տեղադրելու համար:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել են քրեական վարույթներ: Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:

Տպել
353 դիտում

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել