Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

27/03/2024 schedule22:00

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ հայկական կողմը ճիշտ դիրքավորում և դիրքորոշում է ընդունել այս պահին՝ հաշվի առնելով նաև Բաքվի ջղաձգումները:

Այսպես է նա մեկնաբանում ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող՝ Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը:

«Իհարկե, Ադրբեջանը պետք է հիստերիայի մեջ ընկնի, քանի որ ռուս-ադրբեջանա-թուրքական տանդեմի առաջ դրված խնդիրը Արևմուտքը թույլ չի տալիս իրագործել, վիժեցնում է Բաքվի պլանները՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու ուղղությամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Ըստ Մկրտչյանի՝ Ադրբեջանը կարող է միայն ջղաձգվել, ոչինչ ավելին. «Քաշային կարգով չի կարող այդքան ուժ ներկայացնել, որ հավաքական Արևմուտքին դեմարշ հայտարարի: Իսկ եթե ընդունենք, որ այդպես է, ու Բաքվում գլխավոր խելացնորը՝ Ալիևը, վերջնականապես է ցնորվել, ապա նրանք աշխարհաքաղաքական այս տարաձայնությունների մեջ իրենց տեղավորում են ռուսական նավում, իսկ այդ նավը որքան երկար կարող է դեգերել՝ ժամանակը ցույց կտա»:

Զրուցակցի խոսքով՝ հավաքական Արևմուտքը խնդիր է դրել, որ Ռուսաստանը որևէ պարագայում իր ծրագրածը չկատարի, և այս համատեքստում Նահանգները Հարավային կովկասում Հայաստանին դիտարկում է անկախության բաստիոն:

«Որովհետև ՀՀ-ն բացահայտ կռիվ է տալիս իր անկախության, ինքնիշխանության համար, փոքր լինելով հանդերձ՝ փորձում է գործոն լինել, և Արևմուտքում այս ամենը գիտակցում են և, ինչպես Ուկրաինայի դեպքում, տալիս աջակցություն: Հուսով եմ, որ ապրիլի 5-ին քաղաքական, ռազմաքաղաքական ասպարեզում մենք կստանանք նմանատիպ աջակցություն, որպեսզի ՀՀ դիմադրողականությունը բարձրանա: Այս ֆոնին է, որ Ադրբեջանը հիստերիկ ջղաձգումների մեջ է ընկել, գիտակցում է՝ Արևմուտքն ամեն ինչ անելու է, որ ռազմական դիսբալանսը վերականգնվի»,- կարծում է նա:

Միաժամանակ քաղաքագետը նկատում է, որ ապրիլի 5-ին ընդառաջ Բաքվի ձեռքերը կապված են 4 գյուղերը տալու՝ Հայաստանի պատրաստակամության առումով: Ըստ նրա՝ Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին լարվածություն է փորձում ստեղծել Հայաստանի շուրջ. «Եթե իշխանությունը որդեգրել է այս ճանապարհը, նա նաև կրում է դրա քաղաքական պատասխանատվությունը: Իրավիճակը հասարակներից չէ, աշխարհաքաղաքական կենտրոններ են իրենց շահերով բախվում, և պետք չէ պրոցեսներին վնասել: Մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս այնքան էլ հանգիստ չէ, խմբեր և խմբավորումներ կան, որ գերակտիվ են պահում իրենց, բայց կարծում եմ՝ սրան էլ կկարողանանք դիմանալ»:

Անդրադառնալով Ֆրանսիայի և Հունաստանի կողմից Հայաստանին ուղղված աջակցության վերաբերյալ Բաքվից հնչող մտահոգություններին՝ վերջինս հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ապառազմականացման առաջարկ է հնչեցրել, և այն ուժի մեջ է:

«Իրենք պատրա՞ստ են իրենց ձեռքի տակ եղած մահաբեր զենքը վայր դնել, հանձնել երաշխավոր կողմերին և գնալ տարածաշրջանի դեմիլիտարիզացիայի, իհարկե՝ ոչ, այնպես որ ՀՀ-ն պարտավոր է իր տարածքային ամբողջականությունը ապահովելու, ինքնապաշտպանվելու համար ընդհուպ մինչև մահաբեր զենքեր ձեռք բերել: Մեր ներքին գործերի մեջ Ադրբեջանի «քիթը խոթելու» փորձերը պիտի կասեցվի, և որևէ պարագայում Ադրբեջանին չպետք է թույլ տանք անգամ այդ մասին մտածել»,- ասում է Մկրտչյանը:

Կրկին անդրադառնալով ապրիլի 5-ի հանդիպմանը՝ զրուցակիցն ասում է, որ այդ օրը Արևմուտքը հաստակ մեսիջներ կտա, այն է, որ պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ասպեկտներում վերանայել:

«Տարիներ շարունակ և հիմա էլ ՀՀ ենթակառուցվածքները ՌԴ վերահսկողության տակ են մի խելացնոր ղեկավարի՝ «գույք՝ պարտքի դիմաց» գործարքի հետևանքով, ընդհուպ այս խնդիրներին պետք է անդրադառնալ: Հիմա է ժամանակը, հիմա է, որ պետք է գնալ ռադիկալ փոփոխությունների, որովհետև Արևմուտքից ունենք այդ աջակցությունը: Դիմանալ է պետք, ժողովրդին բացատրել, որ պրոցեսը լինելու է ցավոտ՝ սոցիալ-տնտեսական առումով, ինչու՝ ոչ, անվտանգային առումով էլ Ադրբեջանը կարող է ատամ ցույց տալ, բայց, ի վերջո, նրան բերելու են կառուցողական դաշտ: Կապանքներն ու ատամները, որ մեր պետության շուրջ դրվել են, հարյուրամյակների փորձ ունեն: Հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգնա ռադիկալ փոփոխությունների, քանի որ ՀՀ քաղաքացու պահանջը դա Է»,- ասում է նա:

Հերմինե Կարապետյան

Տպել
5889 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել