Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

19/03/2024 schedule12:00

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։

«2024 թվականի մարտի 13-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և բերման են ենթարկվել 31-ամյա տղամարդ ու 28-ամյա մի կին։

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 տարբեր փաթեթներում առանձնացված, ընդհանուր 10,14 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված և գաղտնի փականով դանակ, իսկ 28-ամյա կնոջ մոտ՝ նույնպիսի կպչուն ժապավեններով թվով 114 և 193 հատ զիպ փականով փաթեթներ՝ լցված ընդհանուր 274․33 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով։

Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև թմրամիջոցի մանրացման համար նախատեսված աղացներ, էլեկտրական գրամային կշեռք, թմրամիջոցի հետքերով տոպրակներ, կպչուն ժապավեններ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել է, որ Ալավերդի քաղաքի և Ալաշկերտ համայնքի հիշյալ բնակիչները թմրամիջոցը ձեռք են բերել խմբի կազմում նախնական համաձայնությամբ՝ հետագա իրացման նպատակով։

Մասնավորապես, քննությամբ ստացված նախնական տվյալներով՝ վերջիններս «Տելեգրամ» հավելվածում գործող թմրանյութերի իրացման առցանց խանութ-հարթակի միջոցով Երևան քաղաքի վարչական տարբեր շրջաններից թմրամիջոցը ձեռք բերելուց հետո այն տեղափոխել են իրենց բնակության վայրեր, կշռել, փաթեթավորել, ապա փաթեթները տեղադրել տարբեր հասցեներում, լուսանկարել փաթեթը ու տեղանքի մասին տվյալների հետ ուղարկել «Տելեգրամ» էջի օգտատիրոջը՝ թմրանյութը վաճառելու համար։

Ըստ ստացված նախնական տվյալների՝ յուրաքանչյուր փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով հիշյալ անձանցփոխանցվել է 1,5 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև հավելավճար՝ թմրանյութը իրենց բնակարանում պահելու համար։ Խուզարկությամբ հայտնաբերված զանգվածներից վերցված նմուշների փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք «Մեթանֆետամին» տեսակի թմրամիջոց են։

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 31-ամյա տղամարդու և 28-ամյա կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու նպատակով, որը բավարարվել է։ Նրանց մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքերն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
384 դիտում

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ