Ստորագրահավաք, քաղաքական «նոտաներ». Կոնսերվատորիայում կրքերը չեն հանդարտվում

13/03/2024 schedule22:00

Օրերս լրատվամիջոցներում արտահոսք եղած՝ Ակադեմիական քաղաքի շրջանակներում ստեղծվող 6 ուղղությունների ցանկը, ըստ որի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը պետք է միավորվեն նշված 6 կլաստերներից արվեստի ուղղության մեջ, փոթորկել է Կոնսերվատորիայի դասախոսական և ուսանողական կազմը:

Արձագանքելով առաջացած իրարանցմանը՝ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել էր, որ առաջացել է թյուրընկալում, քանի որ ցանկը աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման:

Չնայած գերատեսչության հավաստիացումներին՝ Կոնսերվատորիայում կրքերը չեն հանդարտվում. կրթական հաստատությունում ստորագրահավաք է սկսվել՝ դեմ արտահայտվելով բուհի միավորմանը և տեղափոխմանը:

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ստորագրահավաքը նախաձեռնել են ուսանողները:

Ըստ նրա՝ նաև ժողով են կազմակերպել, որին ներկա է եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը: Ժողովի ժամանակ պնդել են, որ իրենց որոշումը անփոփոխ է:

«Ուսանողներն այդ ժողովից հետո որոշեցին ակցիա իրականացնել. դեմ են բուհերի խոշորացմանը և Կոնսերվատորիայի տեղափոխմանը։ Ժողովի ժամանակ ամբողջությամբ համակարծիք են եղել ուսանողներն ու դասախոսական կազմը, որ բուհը պետք է իր տեղում աշխատի ու չմիավորվի։ Մենք առաջարկում ենք մեր օգնությունը, որպեսզի Ակադեմիական քաղաքում լինի երաժշտական ֆակուլտետ, այլընտրանքային տարբերակ, բայց ոչ բուհի հաշվին»,- ասում է ռեկտորը:

Հովհաննիսյանը նկատում է, որ 2030 թվականը, երբ նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքը պատրաստ կլինի, սարերի ետևում չէ, այդ պատճառով են դեռ քննարկումների փուլում գտնվող նախագծին դեմ արտահայտվում:

Վերջինիս խոսքով՝ Կոնսերվատորիան ո՛չ ինստիտուտ է, ո՛չ էլ բուհ․ «Բուհերի միավորումն այդ ծրագրում առաջին տողի վրա է։ Հիմա գուցե 7 տարի ունենք աշխատելու, բայց միավորումը շատ ավելի վաղ է սկսվել։ Չի կարելի 100-ամյա բուհը մեխանիկորեն տեղափոխել։ Ընդհանրապես ծառ տնկելը անտառ չէ. արդեն գոյություն ունեցող միջավայր ու հարաբերություններ ունենք։ Մենք մասնագիտական կենտրոններ ունենք, մեր դասախոսները աշխատում են, ուսանողները մեկ քայլ են հեռու կրթական կարևոր օջախներից»։

Ըստ ռեկտորի՝ շատ երկրների համար կարևոր դիրք է առանձին ստատուսով կոնսերվատորիա ունենալը։ 555 դասախոսական կազմով, 700-ից ավելի ուսանողներով բուհը, նրա համոզմամբ, իր բովանդակությամբ Հայաստանում եզակիներից է։

Հովհաննիսյանը հայտնում է, որ երաժշտական հաստատության ղեկավար կազմի պրոռեկտորները այսօր էլ այդ հարցով մասնակցել են քննարկումների: Նա նշում է, որ երբ պարզ լինի, թե ինչ է քննարկվել, նոր կորոշեն հետագա քայլերը։

Սոնա Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ունեն հստակ հիմնավորումներ իրենց դիրքորոշման վերաբերյալ, որը կհրապարակեն հաստատության «Ֆեյսբուք»-ի հաշվում:

Ստորագրահավաքը Կոնսերվատորիայում շարունակվելու է մինչև մարտի 15-ի կեսօր:

Նկատենք, որ հաստատության որոշ դասախոսներ սկսված ակցիային նաև քաղաքական երանգ են հաղորդել: Վերջիններս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել են՝ «եթե քաղաքականության մեջ քիթ չեն խոթում, չի նշանակում, թե չեն կարող, պատրաստ են գնալ ռադիկալ քայլերի»:

Հաստատության ղեկավարն ասում է, որ պետք չէ տրվել այն ուժերի հրահրած սադրանքներին, որոնք կփորձեն ստեղծված իրավիճակը օգտագործել այլևայլ նպատակներով: Միաժամանակ նա նկատում է՝ երբ գործ կա մեծ քանակությամբ մարդկանց հետ, չեն կարող խուսափել քաղաքական հայտարարություններից։

Եթե դասախոսներից ոմանք քաղաքական հայտարարություն են անում կամ անեն բուհի միավորման հետ կապված, Հովհաննիսյանը շեշտում է՝ դրա համար պատասխանատու չէ:

«Քաղաքական ալիքներ կարող են լինել, բայց դրանք կապ չունեն կրթական օջախի հետ։ Ուզում եմ ասել՝ իմ ղեկավարած բուհն ու դրա կազմը բացարձակապես չի կարող հանդուրժել քաղաքականացումը։ Կարծիքը միայն մասնագիտական է, իսկ եթե ինչ-որ մեկը նման հայտարարություն անի, ես պատասխանատու չեմ»,- ասում է նա՝ միաժամանակ հավելում, որ մարդիկ ազատ են իրենց տեսակետները արտահայտելու հարցում:

Հարցի առնչությամբ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նկատում է՝ Հայաստանում որևէ հարցի շուրջ անաղմուկ քննարկում չհաջողելու հիմնական պատճառնն այն է, որ դա պահանջում է մասնագիտական գիտելիքներ, մինչդեռ շատերը համարում են, որ այդ գիտելիքներին կարող են փոխարինել քաղաքական հայացքները:

«Մենք սովոր չենք մասնագիտական քննարկումների, միանգամից քաղաքականացնում ենք։ Չենք տեսնում բուն խնդիրը։ Մասնագիտական քննարկումները հնարավորություն չեն տա քաղաքական շահարկումներին»,- ասում է նա:

Վերջինս համակարծիք է, որ Կոնսերվատորիան տեղափոխելու որոշումը ճիշտ չէ, սակայն Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը ի սկզբանե ողջունել է: Վերջինս այն պատկերացնում է հետևյալ կերպ․ «Զարգացած երկրներում քաղաքի կենտրոնից հանում են տարբեր գերատեսչությունները, տեղափոխում այլ վայր, թեկուզ այլ երկրների Ակադեմիական քաղաքներում տեղակայվում են տարբեր բուհեր, բայց քաղաքի կենտրոնում շարունակում են մնալ մշակութային հաստատությունները։ Եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ և բոլոր պահանջներին համապատասխան կրթական քաղաք, մեզնից կպահանջվի 15 տարի»։ 

Նա կարևորում է այն, որ մշակութային հաստատություններում ուսանողները ոչ միայն դասաժամերով են զբաղված, այլ նաև ստանում են գործնական գիտելիքներ: Ըստ Բաբայանի՝ դասերից հետո այցելում են ներկայացումների, համերգների. եթե տեղափոխվեն քաղաքի մյուս ծայրը, նրանք կզրկվեն այդ հնարավորությունից։

Մշակույթի գործիչն այն համոզմանն է, որ արվեստագետը պետք է մեծանա մշակութային մթնոլորտում․ «Դասախոսները այդ հաստատություններում հենց պրակտիկ մասնագետներ են․ աշխատում են կա՛մ թատրոնում, կա՛մ մշակութային այլ միջավայրում։ Միայն նրանք կարող են մասնագիտական կրթություն տալ ուսանողներին: Եթե տեղափոխվեն այլ վայր, կհրաժարվեն դասախոսական աշխատանքից, կընտրեն իրենց մասնագիտական աշխատանքին ավելի մոտ լինելու հանգամանքը։ Այդ պարագայում նրանց փոխարեն կդասավանդեն ոչ մասնագետները կամ էլ՝ ոչնչի չհասած անձնավորությունները»։

Խնդրո առարկա հարցի լուծումը Տիկնիկային թատրոնի ղեկավարը տեսնում է բացառապես անաղմուկ քննարկումների միջոցով։

Մերի Խաչատրյան

Տպել
3439 դիտում

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան