Կանցկացվի Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը

12/03/2024 schedule14:53

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 5-9-ը կազմակերպում է Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդաժողովի նպատակն է քննարկել Սփյուռքում հայկական կրթօջախների կրթության առկա հիմնահարցերը, սահմանել նպատակները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման, նպատակներին հասնելու հաջորդական քայլերը:

Խորհրդաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կրթական քաղաքականության և ռազմավարության հետ առնչություն ունեցող քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումներ: Կրթական քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայացվելու է լիագումար նիստերում կամ նեղ տարածաշրջանային կլոր սեղանների ձևաչափով քննարկումների ժամանակ: Մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումները ներկայացվելու են ոլորտային մասնախմբերում:

Խորհրաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել.

  • Սփյուռքում կրթության և դաստիարակության ոլորտում պետական քաղաքականությունը, ռազմավարական գերակայությունները, նպատակները, թիրախները.
  • Նպատակներին հասնելու ռազմավարական և մարտավարական քայլերը.
  • «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից բխող գործողությունների շրջանակը և նպատակադրումները.
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցության ձևաչափերը և հեռանկարային հնարավորությունները.
  • Սփյուռքում կրթության և դաստիարակության գործի կազմակերպման, կրթական միջավայրի ձևավորման ուղղությունները.
  • Մանկավարժական մոտեցումների, նպատակների և խնդիրների վերհանում.
  • Ծրագրային, ուսումնամեթոդական և դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային պաշարների, գործընթացի իրականացում.
  • Կրթական տեխնոլոգիաների վերլուծություն, դասավանդման մեթոդների համադրում:

Խորհրդաժողովում քննարկումների թեմաների և զեկույցների հետ կապված՝ սփյուռքի կրթության և դաստիարակության ոլորտում գործող մարմինների, կազմակերպությունների և անձանց առաջարկություններն ակնկալվում է ստանալ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը: Առաջարկությունների հիման վրա մշակված աշխատանքային ծրագիրը և օրակարգը կներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը՝ խորհրդաժողովին մասնակցելու հայտ ներկայացրածներին:

Լիագումար նիստերում ելույթի տևողությունը պետք է չգերազանցի 15 րոպեն, իսկ մասնախմբերում` 20 րոպեն: Խորհրդաժողովը գումարվում է հիմնականում բաց հրավերի ձևով, և դրան կարող է մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների մեկական ներկայացուցիչ: Թեմական և ուսումնական խորհուրդները, կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական և համայնքային կազմակերպությունները, հաստատությունները, ըստ նպատակահարմարության, կարող են հանդես գալ երկուսից ավելի ներկայացուցիչներով: Մասնակցելու համար պետք է լրացնել կից ներկայացված հայտը և այն փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մաշկույթի և սպորտի նախարարություն մինչև 2024 թ. հուլիսի 15-ը (կցվում է) ներքոնշյալ էլեկտրոնային հասցեներով:

Գիտագործնական զեկույցների հարցում նախապատվությունը տրվելու է նորարարություններ և գործնական առաջարկություններ պարունակող զեկույցներին: Ակնկալվում է, որ զեկույցների առաջարկությունների հետ միասին հեղինակները 2 էջի սահմաններում ներկայացնեն զեկույցի սեղմագիր: Խորհրդաժողովի արդյունքում մեկ ամսվա ընթացքում ձևավորվում է հոդվածների ժողովածու, որը կհրապարակվի գիտական մամուլում, ինչպես նաև կտեղադրվի www.lib.armedu.am կայքի «Սփյուռք» բաժնում:

Խորհրդաժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև քննարկման նյութ կարող են դառնալ նաև աշխատանքային ծրագրում չընդգրկված և տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրականորեն ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում հայեցի կրթության և դաստիարակության գործի կազմակերպման վրա:

Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանձնելու է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու ավարտը համարվում են ծրագրով նախատեսված առաջին և վերջին միջոցառումները): Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:

Մասնակցության հայտերի պարզաբանումների, հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին:

Տպել
2835 դիտում

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել