Դիակային փոխպատվաստումը բիզնե՞ս, թե՞ մարդասիրություն․ ինչո՞ւ ՀՀ-ում մարդիկ չեն ընդունում այդ տեսակի դոնորությունը

10/03/2024 schedule23:10

Աշխարհում յուրաքանչյուր 9 րոպեն մեկ 1 հիվանդ սպասում է որևէ օրգանի փոխպատվաստման իր հերթին: Խնդրի լուծման 2 տարբերակ կա. մի դեպքում դոնորները ողջ մարդիկ են, մյուս դեպքում դիակային դոնորությունն է գործում։

Զարգացած երկրներում հյուսվածքների և օրգանների դիակային փոխպատվաստման գործուն օրենքի դեպքում հնարավոր է 1 դիակային դոնորից կատարել 8 փոխպատվաստում և փրկել մինչև 8 հիվանդի կյանք: Հայաստանում մարդու օրգանները կամ հյուսվածքները փոխպատվաստելու մասին օրենքն ընդունվել է 2002 թվականին։ Մինչ օրս, սակայն, դիակային դոնորից փոխպատվաստում չի իրականացվել։

Այժմ մեր երկրում, օրինակ, ծրագրային հեմոդիալիզ ստացող 1000 հիվանդ կա, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում: Նման հիվանդների թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է 10-12 տոկոսով, բայց դոնորների առումով Հայաստանի ցուցանիշը չի բարելավվում։ Դոնորների պակասը համաշխարհային խնդիր է, և բազմաթիվ կյանքեր կարող են փրկվել, եթե միայն փոխպատվաստման հնարավորություն լինի:

Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ օրերս Ազգային ժողովում էր անդրադարձել Հայաստանում իրականացվող օրգանների փոխպատվաստումային գործընթացին։ Վերջինս նկատել էր՝ միայն օրենքներ ընդունելը բավարար չէ արդյունքներ ստանալու համար։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ի զրույցը Թորոսյանի հետ՝ ստորև.

- Պարոն Թորոսյան, Հայաստանում մարդու օրգանների փոխպատվաստումը իրավական և բժշկական տեսանկյունից ինչպե՞ս է իրականացվում։

- Իրավական տեսանկյունից կա համապատասխան օրենք, որով մանրամասն ներկայացված են անհրաժեշտ դրույթները, և կան դրանից բխող ենթաօրենսդրական ակտեր։ Հիմնականում նախարարի հրամանով է կարգավորվում ամեն ինչ, բժշկական առումով էլ բժշկագիտության զարգացմանը զուգընթաց է տեղի ունենում։

- Ի՞նչ արդյունավետության վրա է մեր երկրում փոխպատվաստման գործընթացը, ո՞ր օրգանների փոխպատվաստումն է այժմ իրականացվում:

- Հայաստանում այս պահին, բացի երիկամից, լյարդից ու եղջերաթաղանթից, այլ վիրահատություն տեղի չի ունենում։ Ժամանակին ես՝ որպես ոլորտի նախարար, իմ հրամանով սահմանվել էի, որ երիկամի փոխպատվաստման համար երեք ու կես միլիոն էր տրամադրվում, մյուս մասը պացիենտն էր հոգում, լյարդի համար հինգ միլիոն էր նախատեսված, մնացածը կրկին հոգում էր պացիենտը։ Արդյունավետության մասին խոսելը շատ դժվար է․ գնահատել լավ, վատ կամ բավարար ևս չի ստացվի, քանի որ հարցի պատասխանը երևում է թվերով։ Ժամանակին տարվա ընթացքում երիկամի 10 վիրահատություն էր արվում։ Առողջապահության նախարար լինելուս տարիներին (2019-2020 թթ.) ես նաև գումարն էի ավելացրել, որպեսզի հնարավորինս շատ լինեն այդ վիրահատությունները, մոտավորապես՝ 20, սակայն կորոնավիրուսի պատճառով հիմնականում չհասանք այդ թվին։ Չեմ կարծում, որ հիմա թվի մեջ փոփոխություն կա։  

- Վերջերս ԱԺ-ում խոսեցիք դիակային փոխպատվաստման մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են պետք։ Ի՞նչ է անհրաժեշտ։

- Մեզ մոտ գործում է այն համակարգը, որ եթե մարդը չի հրաժարվել դոնոր դառնալուց, ապա համարվում է դոնոր։ Ես հետաքրքրվել եմ և տեղեկացվել, որ այդ համակարգը այժմ էլ գործում է, սակայն վստահ չեմ, քանի որ չեմ առնչվել հարցին։ Մինչ այդ չէի լսել, որ այն աշխատում է։ Ռեստորը պետք է ռեցիպիենտներին, քանի որ դոնոր, ըստ էության, բոլորն են, բացի նրանցից, ովքեր հրաժարվել են։ Ռեստորը կօգնի, որ բոլոր այն մարդկ, որոնք կարիք ունեն փոխպատվաստման՝ լյարդի, սրտի, միգուցե թոքի, ու երբ դիակային փոխպատվաստումը ներդրվի, հերթի խնդիր չառաջանա, և համատեղելիությամբ առաջինը ստանան անհրաժեշտ օրգանը։

Թե ի՞նչ է անհրաժեշտ, կարող եմ ասել, որ շատ բան․ սկսած իրավական ակտերից, վերջացրած այն ամենը, ինչն անհրաժեշտ է օրգանը վերցնելու, տեղափոխելու փոխպատվաստվելու համար։ Հատուկ մշակված պրոցեդուրաներ են պետք, վերապատրաստված մարդիկ, բժիշկներ, ոչ բժիշկներ, որոնք պետք է օրգանը վերցնեն, պետք է որոշվի, թե ով է վերցնելու, որտեղ ու ինչպես են անելու, հետո ինչպես և ով է տեղափոխելու, ինչպես է այն գնվելու։

- Ինչո՞ւ մարդիկ չեն տալիս դիակային փոխպատվաստման վերաբերյալ համաձայնություն: Կասկածամտությո՞ւն ունեն օրգանների առքուվաճառքի։ Ինչպե՞ս պետք է փոխվի մարդկանց մոտ այս ընկալումը:

- Հանրային հաղորդակցման ուղղությամբ աշխատանքներ են անհրաժեշտ այդ մասով, դա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ չհրաժարվեն իրենց մահվանից հետո դոնոր լինելուց։ Երբ անձը փոխպատվաստման համար մեկնում է այլ երկիր, ապա կարող են ասել, որ այնտեղ փոխպատվաստումների մեծ մասը իրականացվում է հենց դիակային օրգաններից։ Եթե կենդանի դոնոր չկա, արտասահման գնացող անձին կարող են դիակային փոխպատվաստում իրականացնել։ Այս դեպքում զարմանալի է՝ ինչո՞ւ չպետք է ընդունվի։ Հարց է՝ ինչպե՞ս պետք է դա հասցեագրվի։

- ՀՀ առողջապահության համակարգը պատրա՞ստ է դիակային փոխպատվաստման:

- Եթե խոսքը հենց վաղն իրականացնելու մասին է, ցավոք սրտի, ո՛չ, պատրաստ լինելը շատ հեշտ չէ։

Մերի Խաչատրյան

Տպել
4906 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին