Ինչ է ուզում փրկել Միհրան Պողոսյանը, և ինչ է նա կորցրել 2018 թվականին Հայաստանում

07/03/2024 schedule23:00

Որպես «գիժ ամիս» հատնի մարտը կարծեք դեռ չի սկսել իր գժությունները, իսկ այ  ընդդիմադիր «մարտադաշտը» արդեն իսկ ցնցվեց երեկ հայտնի դարձած «գժական» նորությունից. «ԴԱՀԿ-ի Միհրան» անունով հայտնի Միհրան Պողոսյանը, որը երկիրը լքել է հեղափոխությունից հետո ու պոկվել Մոսկվա, լքել-պոկվել է նաեւ Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից, հիմնել է սեփական կուսակցությունը՝ «Հայոց համազգային միասնություն»։

Սակայն սա «գժության» ամբողջ ծավալը չէ, որի մասին տեղեկացավ հանրությունը. ՀՀ արդարադատությունից մազապուրծ եղած նախկին բարձրաստիճան ու սկանդալային  վարքով պաշտոնյան պատրաստվում է իր կուսակցությունով համախմբել աշխարհասփյուռ հայությանն ու փրկել այն երկիրը, որից 5 տարի առաջ փախել է, այն ժողովրդին, որի վճարած հարկերից աշխատավարձ է ստացել ու (ըստ իրավապահների) չարաշահել իր լիազորությունները՝ հափշտակել, փողերի լվացմամբ զբաղվել:

….(Պողոսյանին մեղսագրվող արարքների «փաթեթն» էլ ավելի ընդգրկուն է)։ Հարգում ենք նախկին պաշտոնյայի անմեղության կանխավարկածը, բայց միաժամանակ չենք կարող հարկադրել մեզ՝ չկասկածելու նախկին գլխավոր հարկադիր կատարողի փրկչական մղումերի ազնվությանը, այն էլ, երբ փրկության օբյեկտը հայրենիքն ու ժողովուրդն են։  

Պողոսյանը, անշուշտ, կարող է եւ պետք է մտածի փրկության մասին, բայց ոչ թե այլոց եւ հատկապես հայրենիքի, այլ առաջին հերթին իր բարի համբավի ու հեղինակության։ Մինչդեռ, երբ համացանցում որոնենք նրա անձնական տվյալներն ու անցնեք նորին ամենագիտություն «Գուգլ»-ի մատուցած հղումների վրայով, մեծ հավանականությամբ կեզրակացնենք՝ Պողոսյանի հեղինակությունն այլեւս փրկել չի լինի, այդ կարեւոր բանն անելու պահը բաց է թողնվել շատ վաղուց, դեռ այն ժամանակվանից, երբ Սերժ Սարգսյանի նկարը կախված էր ԴԱՀԿ ծառայության պետի կաբինետի պատին, եւ նրա ձեռքին էր «չագուչն էլ, մեխն էլ»։

Այդ դեպքում՝ է՞լ ինչ պետք է շահագրգռված լինի փրկել Պողոսյանը, քանի որ քաղաքական գործչի համար ամենակարեւոր բանը՝ հեղինակությունը, փրկել այլեւս չի կարող։ Պատասխանն ակնհայտ է՝ ավելի թանկ մի բան՝ պաշտոնավարման տարիներին կուտակած ունեցվածքը, որի օրինականությունը ՀՀ դատախազությունը վիճարկում է Հակակոռուպցիոն դատարանում եւ պահանջում հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մասնավորապես «ՉԱՅԽՈՆԱ 1» ՍՊ ընկերության (ք.Երեւան, Կենտրոն, Հյուսիսային Պողոտա 3, 85/1) փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 50 տոկոս բաժնեմասը, «ԱԿՈՒԱ» ՍՊ ընկերության՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը, «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության (ք.Ծաղկաձոր)՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը, «ՖՐՈՒՏԻՄԷՔՍ» ՍՊ ընկերության՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը, «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը, «ԲԱՆԱՆԵԿ» ՍՊ ընկերության՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը:

Այս բոլոր ընկերությունները գրանցված են այլոց անուններով, քանի որ Պողոսյանը չի ցանկացել իր բարի անունը կապել առուծախի հետ՝ փոխարենը վայելելով ուրիշների անուններով գրանցված ընկերություններից ստացված բարիքները։  

Ահա թվարկված գույքը բռնագանձելուց փրկելու համար Պողոսյանը հաստատապես ազնիվ շահագրգռություն ունի, որին գրամ անգամ չենք կասկածում։ Հետեւապես, Պողոսյանը կարող է ավելի անկեղծ լինել վերջին մի քանի տարիներին տարատեսակ փրկիչների առնչված ու մինչեւ կոկորդը կուշտ ժողովրդի հետ ու բացահայտել քաղաքական պայքար սկսելու գլխավոր շարժառիթը։

Միհրան Պողոսյանը, ինչպես եւ նախքան այս «մարտադաշտ» մտած մյուս պոտենցիալ փրկիչները, որքան էլ այդ պսեւդոառաքելությունն իրացնելիս առաջնորդվեն նեղ անձնական շահագրգռությամբ, բայցեւայնպես զերծ չեն արտաքին ազդեցությունից եւ կատարում են այլ շահագրգիռ սուբյեկտների թելադրանքը։ Իսկ թե հատկապես ո՞ր, կարելի է հեշտությամբ կռահել՝ տեղորոշելով փրկիչների գտնվելու վայրը։

Պողոսյանի եւ նրա կարգավիճակում գտնվող այլ ֆիգուրների պարագան ունի իր առանձնահատկությունը․ նրանք խոցելի են, քանի որ գտնվում են այլ երկրի պաշտպանության ներքո (Պողոսյանը փախստականի կարգավիճակ ունի), ուստի նրանց կարգավիճակը կարող է օգտագործվել ապաստան տրամադրած երկրի կողմից՝ դրդելով փոխշահավետ գործարքի․ հայրենիքը փրկելու սենտիմենտալ փաթեթավորմամբ պրոցես է նախաձեռնվում, որի հաջողելու պարագայում սպասարկվում է «ազդող սուբյեկտի» շահը՝ Նիկոլ Փաշինյանը հեռացվում է, կանխվում է ՀՀ-ի վեկտորալ փոփոխությունը, եւ այսպիսով միաժամանակ սպասարկվում է «ազդվող սուբյեկտի» շահը՝ (իդեալական սցենարի դեպքում) Փաշինյանին  հեռացնելուց հետո ինքն է ստանձնում իշխանությունն ու փրկում է անձնական ունեցվածքը, կամ էլ մեկ ուրիշն է ստանձնում իշխանությունը, բայց նույնիսկ այս պարագայում շանս է տրվում փրկել սեփական ունեցվածքը բռնագանձվելուց։   

Պատահական չէ, որ կայքերից մեկին տված իր հարցազրույցի վերջում (հենց այդ հարցազրույցում էլ Պողոսյանը հայտնեց կուսակցություն բացելու ու իր քաղաքական պլանների մասին), արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ ՌԴ իշխանությունները ձեզ կարողանում են այստեղ ապաստան տալ՝ չարտահանձնել, մտավախություն չկա՞, որ ինչ-որ պահի ձեզ կարտահանձնեն՝ թույլ տալով հայտնվել ՀՀ իրավապահների ձեռքում՝ Պողոսյանը խոցված արձագանքեց․

«Ճիշտ ասած՝ շատ մտավախություններ շատ հարցերում կան, բայց մենք վերացել ենք բոլոր խնդիրներից, մենք ունենք էսօր մի խնդիր ու նպատակ․․․ Մենք խնդիրների լուծման ճանապարհն ենք ցույց տալիս։ Ես էսօր անձի մասին ավելորդ եմ համարում խոսել, մենք էսօր խոսում ենք մեծ խնդիրների, մեծ հարցերի մասին, պետության մասին։ Ինձ կարտահանձնեն, չեն արտահանձնի․․․դե հիմա կարտահանձնեն, թող արտահանձնեն,  եթե պետք ա արտահանձնեն։ Մենք խոսում ենք երկրի փրկության մասին, երկիրն ա ընդեղ կործանվում ու քանդվում, երկիրն ա, հա, հանձնվում։ Հիմա ինձ կհանձնեն, չեն հանձնի, դա չի էսօր մեր առաջնային խնդիրը եւ, Աստծու սիրուն, իրականում դա իմ համար հարյուրերորդական է, ճիշտ հասկացեք»։ (Նկատենք, որ իր արտահանձնումը  հարյուրերորդական հարց է համարում մեկը, որը հարցազրույցի սկզբում խրոխտ հայտարարում էր, թե ժամանակին կարողացավ (ասել կուզի՝ «շուստրի» գտնվել) դուրս գալ երկրից ու «չհայտնվել բանտի խցերում»)։  

Պողոսյանի վերոհիշյալ ուղերձը՝ արտահանձնելու վերաբերյալ, ակնհայտորեն ուղղված էր ՌԴ-ին, թե՝ ինձ մի հանձնեք, այլ շանս տվեք ձեր հանձնարարությունը՝ «կործանվող, քանդվող, հանձնող» երկրի փրկությունը տրամաբանական ավարտին հասցնել։ Խոստանում եմ չհիասթափեցնել։        

Հեղինե Մանուկյան  

Տպել
4807 դիտում

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են