Պատերազմ՝ տնտեսական ֆոնի վրա՞. Ռուսաստանն ուզում է՝ Հայաստանը քաղաքական գին վճարի՝ իր շուկայում մնալու համար

04/03/2024 schedule23:00

Հայկական կոնյակը, կաթնամթերքը, «Ջերմուկը», այժմ էլ՝ ձկնամթերքը. «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է Հայաստանից արտահանված ձկնկիթում «խախտումների հայտնաբերման» մասին և, ըստ այդմ, ժամանակավորապես սահմանափակել «Մաքս Ֆիշ» ընկերության կարմիր խավիարի մատակարարումները:

Ըստ ռուսական գերատեսչության՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ «Ռոսսելխոզնադզոր»-ից ստացվել է գրություն վերոնշյալ խախտման մասին՝ միաժամանակ նշելով, որ վերջին անգամ «Մաքս Ֆիշ» ընկերությունում վերահսկողություն է իրականացրել 2023թ.-ին, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

«Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» ՍՊԸ կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողություն»-ից փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»։ Սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է, իսկ տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ»,- հավելել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս սահմանափակմանը, չցանկացավ գնահատական տալ՝ քայլը քաղաքական ենթատեքստ ունի՞, թե՞ ոչ՝ չբացառելով, որ սրանով Ռուսաստանը կարող է Հայաստանին ինչ-որ բան հասկացնել:

«Իրենք պարզ ասում են՝ կա դաշինքային ռազմավարական տրամաբանություն, այդ տրամաբանության համապատասխան՝ եթե ձեզ (նկատի ունի Հայաստանը -խմբ.) անվտանգային համակարգի մաս չեք պատկերացնում, ուրեմն տնտեսական համակարգի մաս էլ չեք կարող պատկերացնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նկատում է տնտեսագետը:

Ըստ նրա՝ շատ պատմական օրինակներ կան, երբ պատերազմները վարվում են հենց տնտեսական ֆոնի վրա. «Հիմա ստացվում է, որ մենք ներկայացված ենք ռուսական շուկայում, այն խոշորագույնն է մեզ համար, և դրա համար կոնկրետ քաղաքական գին պետք է վճարել: Եթե մենք հրաժարվում ենք այդ քաղաքական գինը վճարել, ուրեմն պետք է պատրաստ լինենք այդ շուկայից դուրս գալու կամ այդ ծավալի մասնակցություն չունենալու»:

Խոսելով կոնկրետ ձկնկիթի սահմանափակման մասին՝ տնտեսագետը նշում է, որ Հայաստանից Ռուսաստան ձկնաբուծության արտահանումը խոշորագույններից մեկն էր և է՝ մանրամասնելով, թե ինչպես է այդպես ստացվել:

«Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը՝ դեպի ՌԴ ձկնամթերքը և ձուկը եղել է արտահանման ամենախոշոր հոդվածներից մեկը: Ինչո՞ւ են մեր արտադրողները գերադասել աշխատել ռուսական շուկայի հետ, որովհետև այնտեղ համեմատաբար հեշտ է մտնել. շատ պահանջներ, որոնք, օրինակ, եվրոպական շուկայում լուրջ ֆինանսական բեռ են առաջացնում, ռուսական շուկայում տարբեր եղանակներով հնարավոր է շրջանցել: Սա մի կողմից հեշտացնում է այդ շուկա մտնելը, մյուս կողմից էլ խոցելի է դարձնում, և ցանկացած պահի կարող են այսօրինակ ուղերձներ հնչել և սահմանափակումներ մտցնել: Կդժվարանամ ասել, թե դրանք որքանով են հիմնավոր, բայց հիմնավորումը միշտ էլ կարելի է ներկայացնել այն պարզ պատճառով, որ ամենատարբեր ոլորտների մեր արտադրանքը որոշակի ստանդարտների համապատասխանեցնելու խնդիր ունի: Միգուցե մեկ այլ իրավիճակում այս ամենի վրա աչք փակվեր, հիմա չեն ցանկանում դա անել»,- նկատում է նա:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ սա և նման այլ սահմանափակումները կանդրադառնան Հայաստանի տնտեսության և տնտեսվարողների գործունեության վրա՝ վերջինս պատասխանում է. «Այս պահին ռուսական շուկա ունենք 50 տոկոսի արտահանման մասնակցություն, սա, ըստ էության, նշանակալի է: Մենք մեր աչքի առաջ պետք է ունենաք այն հեռանկարը, որը այդ շուկան առանձին ապրանքատեսակների մասով կարող է փակվել, կարող են լուրջ խոչընդոտներ ստեղծվել, խոսքը տարեկան 100 միլիոնավոր դոլարների մասին է, որը մեր տնտեսության և տնտեսվարողների համար նշանակալի բեռ է ենթադրում: Մենք ունենք արտադրողներ, որոնց հիմնական արտահանման շուկան Ռուսաստանն է, վարկեր են վերցրել այդ շուկայի համար: Ստացվում է, որ հիմնական լոգիստիկան դեպի Ռուսաստան է, և այն վերաուղղորդելը բավականին դժվար կլինի»:

Ըստ տնտեսագետի՝ այլընտրանքներ գտնելու մասին պետք էր ավելի վաղ մտածել:

«Տնտեսության դիվերսիֆիկացիան տարիների աշխատանք է, հետևողական ջանքեր ու լուրջ ներդրումներ է պահանջում: Հիմա, օրինակ, մենք կարո՞ղ ենք մեր սննդաարդյութնաբերության որոշ ոլորտների արտադրանք ուղղորդել դեպի եվրոպական շուկա: Փաստացի պարզվում է, որ չենք կարող, որովհետև այնտեղ ստանդարտացման, ընթացակարգերի պահանջներ կան, որոնց մենք չենք համապատասխանում: Այս ամենը պետք է նկատի ունենանք»,- ընդգծում է նա:

Հերմինե Կարապետյան

Տպել
6275 դիտում

ՀՀ ընտրված վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան․ Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան