Էրդողանը փորձում է միաժամանակ «նստել 2 աթոռի». կհաջողվի՞ նրան պահել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ շփումների հավասարակշռությունը

03/03/2024 schedule19:26

Էրդողանը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա՝  հավասարակշռելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:

Վաշինգտոնը տարիներ ի վեր միշտ էլ հենվել է Անկարայի վրա Մոսկվայի դեմ իր ծրագրերում: Կրեմլն իր հերթին զգուշորեն վերահսկում է Էրդողանի բոլոր ազդանշանները՝ ուղղված  Միացյալ Նահանգներին, որը հույս ունի Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լիարժեք սառեցման:

Տարիների հակասություններ տասնյակ հարցերում ու զուգահեռ համագործակցություն

Որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն չեղարկել էր իր այցը Թուրքիա, որը նախապես ծրագրված էր փետրվարի 12-ին, ինչը առաջ բերեց Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների սառեցման մասին լուրեր։ Ռուս-թուրքական հարաբերությունները ճգնաժամ են ապրում, որի պատճառը, ի թիվս այլ բաների, Անկարայի կողմից Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների հաստատումն է, որը արտաքին քաղաքական պատճառներով ձգձգվում էր երկար ժամանակ:

Անկարայի և Կիևի միջև ռազմական համագործակցության ընդլայնման մասին խոսակցությունները, մասնավորապես, Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի հնարավոր ի հայտ գալն ավելի են վատթարացրել Պուտինի և Էրդողանի հարաբերությունները։

Ավելին, հայտնի փաստ է, որ նրանք վաղեմի անհամաձայնություններ են ունեցել սիրիական ճգնաժամի լուծման շուրջ. Պուտինը հենց սկզբից աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ Էրդողանն ամեն ինչ արեց նրանից ազատվելու համար։ Նա զորքեր ուղարկեց Սիրիա, որոնք կռվում էին ընդդիմադիր-հակաասադական զինված խմբավորումների կողքին:

Նման հակասությունները, սակայն, 2 նախագահներին չեն խանգարում շարունակել երկխոսությունը, համակարգումը և համատեղ համագործակցությունը Սիրիայում՝ չնայած բոլոր ջանքերի ձախողմանը։

Ուկրաինական ճգնաժամը միայն ավելի խորացրել է Պուտինի և Էրդողանի հակասությունները։ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիայում տեղակայված են ՆԱՏՕ-ի տասնյակ բազաներ, որոնցից մի քանիսը մոտ են Սև ծովին և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին, որոնք ռուսական նավերի միակ երթուղին են դեպի Միջերկրական ծով: Անկարան որոշել է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ոչ սևծովյան երկրների ռազմանավերի անցման համար, ինչն առաջացրել էր Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի երկրների դժգոհությունը, որոնք արդեն զայրացած էին հակառուսական պատժամիջոցները կյանքի կոչելու Թուրքիայի մերժումից: Բացի այդ,  Թուրքիան Ռուսաստանից գնել էր С-400-ներ, բայց այդպես էլ չստացավ դրանք ամերիկյան արձագանքի պատճառով։

Վաշինգտոնը ավելի ուշ  Անկարային բացառել է F-16 և F-35 կործանիչների մատակարարման ծրագրից։ «Ռուսաստանին օգնելու» համար Թուրքիայի դեմ ԱՄՆ-ն այլ միջոցներ էլ ուներ, որոնք նախագահ Բայդենը մեղմացրեց այն բանից հետո, երբ Էրդողանը համաձայնեց աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն:

Վաշինգտոնը միշտ էլ հույսը դրել է Անկարայի վրա հակառուսական ծրագրերում

Վաշինգտոնը միշտ հույսը դրել է Անկարայի վրա Ռուսաստանի դեմ, իսկ մինչ այդ էլ՝ Խորհրդային Միության դեմ իր ծրագրերում։ Թուրքիան կրոնական, ազգային և զգացմունքային կապեր ունի Կենտրոնական Ասիայի և Կովկասի իսլամական հանրապետությունների հետ, որոնք Մոսկվան համարում է իր «հետնաբակը»։ Անկարան ակտիվորեն մասնակցում է այս շրջանների կյանքին։ Թուրքիան, օրինակ, բացահայտորեն միջամտեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմին, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցմամբ:

Մոսկվան թեև փորձում է ցույց տալ, թե իր համար միևնույն է, սակայն իրականում անհանգստացած է տարածաշրջանում և դրանից դուրս Թուրքիայի դերով և ի հայտ եկող հնարավորություններով։

Ռուսաստանում ապրում է մոտ 20 միլիոն մահմեդական, որոնցից ոմանք համակրում են Անկարային, օրինակ՝ Ղրիմի թաթարները։

Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությանը, որի հետ շարունակում է շփվել Ղրիմի թաթարների հարցում։ Նրանց առաջնորդները «վազում» են Անկարայի և Կիևի միջև, ինչպես «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդները վազում են Ստամբուլի և Դոհայի միջև, իսկ այնտեղից՝ գնում են եվրոպական մայրաքաղաքներ և Վաշինգտոն:

Ժպտերես հանդիպումներ՝ հակասություններով ու դժգոհությամբ

Չնայած այս բոլոր հակասություններին ու դժվարություններին, Պուտինն ու Էրդողանը ստիպված են լինում հանդիպել և շփվել, իսկ տեսախցիկների առաջ՝ բարեկամաբար ժպտալ հանուն իրենց երկրների տնտեսական շահերի։

Մոսկվան փորձում է Անկարային հեռու պահել Վաշինգտոնից. Նրան դա ինչ-որ կերպ  հաջողվել է, քանի որ Թուրքիային անհրաժեշտ է ռուսական բնական գազը, որը ծածկում է նրա տարեկան սպառման ծավալի գրեթե կեսը։

Ռուսական ընկերություններն իրենց հերթին ատոմակայաններ են կառուցում Թուրքիայի հարավում։ Ավելի քան յոթ միլիոն ռուսներ ամեն տարի որպես զբոսաշրջիկներ այցելում են Թուրքիա, և նրանցից մոտ 200 հազարը անշարժ գույք ունի այս երկրում, իսկ ոմանք նույնիսկ Թուրքիայի քաղաքացիություն են ստացել։ Թուրքական ընկերությունները տասնյակ միլիարդավոր դոլարների շինարարական ծրագրեր են իրականացնում։ Անկարան զգալի շահույթ է ստանում նաև Ռուսաստան գյուղմթերքների արտահանումից։

Al Mayadeen-ը գրում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների 500-ամյա պատմությունը անցել է համաժամանակյա շահերով ու բախումներով, հակասություններով և ընդհանուր հետաքրքրություններով:

«Թուրքիայի ազգայնական շրջանակները պարբերաբար հիշում են Ցարական Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 16 դաժան պատերազմները։ Թուրքիան պարտվել է 11 պատերազմում և հաղթել հինգում։ Բայց դա չի խանգարել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին բարեկամական հարաբերություններ հաստատել Լենինի հետ Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ (1919-1923), որն ավարտվեց Թուրքիայի Հանրապետության ստեղծմամբ։

Իդիլան երկար չի տևել. Թուրքիան վերադարձել է Ռուսաստանի հանդեպ իր ավանդական սառնությանը և թշնամությանը, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Թուրքիան դարձավ «բուֆերային գոտի» Ռուսաստանի և Արևմուտքի միջև 1952 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցելուց և 1955 թվականին Բաղդադի ակտը ստորագրելուց հետո՝ 1960-ականների կեսերին Թուրքիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաբազաների թիվը հասցնելով ավելի քան 150-ի»,-գրել է լրատվականը: 

Վաշինգտոնն իր հերթին շարունակում է մեծ ազդեցություն ունենալ Թուրքիայի քաղաքականության և տնտեսության վրա։ Խոշոր գործարարներն ու ընկերությունները սերտ հարաբերություններ ունեն արևմտյան ֆինանսական աշխարհի հետ։

Սա կարող է բացատրել Էրդողանի՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու առարկությունները հետ կանչելը, չնայած Վաշինգտոնի և արևմտյան մայրաքաղաքների դեմ ուղղված սպառնալիքներին՝ Եփրատից արևելք գտնվող քրդական աշխարհազորայիններին աջակցելու համար, որոնք հանդիսանում են Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական մասնաճյուղը:

Դրանով է բացատրվում նաև Էրդողանի հաշտեցումը Իսրայելի հետ։ Նա փորձում է գոհացնել Ամերիկայի հրեական լոբբիին, որպեսզի դա նպաստի Բայդենի հետ նրա հաշտությանը, որի հետ նա լարված հարաբերություններ ունի արդեն երկար ժամանակ:

Բոլորը հետևում են բոլորին 

Թուրքիան  հետևում է Ամերիկայի զարգացումներին։ Եթե Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, դա ձեռնտու կլինի Էրդողանին: Բանն այն է, որ  Թուրք առաջնորդը մտերիմ հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ՝ չնայած նրա հասցեին հնչեցրած կոշտ արտահայտություններին։

Թրամփը մի անգամ ասել է, որ «շատ է սիրում Էրդողանին, քանի որ նա անում է այն ամենը, ինչ իրեն ասում են»: 

Ռուսաստանն իր հերթին հետևում է նախագահ Էրդողանի բոլոր ազդանշաններին՝ ուղղված դեպի Վաշինգտոն, և փորձում է սահուն կերպով սառեցնել դրանք: Որոշ քաղաքագետների կարծիքով՝ Էրդողանը կրոնական, ազգային և քաղաքական առումներով դեռ ավելի մոտ է ամերիկացիներին, քան ռուսներին։ Թվում է, թե ԱՄՆ-ը՝ ի դեմս Բայդենի կամ Թրամփի, ավելի հզոր լծակներ ունի Թուրքիայի վրա, քան Ռուսաստանը։

Անհայտ է, թե որքան ժամանակ Էրդողանը կշարունակի հավասարակշռվել «երկու աթոռների վրա», սակայն ակնհայտ է այն, որ նա կարողացել և կարողանում է առավելագույն օգուտ քաղել՝ իմանալով, որ երկու կողմերին ինքն ավելի շատ է պետք, քան կողմերը՝  իրեն:

Թուրքիան ռազմավարական մեծ նշանակություն ունի ոչ միայն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, այլև նրանց հետ փոխկապված բոլոր խաղացողների համար։ Խոսքը Սիրիայի, Իրաքի և Իրանի մասին է։ Ավելին, Էրդողանը հաղթականորեն վերադարձավ Մերձավոր Արևելք ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և, իհարկե, Կատարի միջոցով։

Տպել
4243 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել