Պետական հիմնարկը տան հետ շփոթած ըմբոստ մաչոն

06/02/2024 schedule22:50

Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի երեկվա «դեբյուտը» դժվար է նույնիսկ «վատ ժուռնալիստիկա» որակել, քանի որ այն թեեւ ժուռնալիստիկայի հարուստ ավանդույթներ ունեցող ԶԼՄ-ի կայքում էր զետեղվել, սակայն ընդհանրապես կապ չուներ ժուռնալիստիկայի հետ։ Նույնիսկ՝ ամենավատ։

Հարկավ, Գարեգին Խումարյանը տեղյակ է, թե ինչ է ժուռնալիստիկան, իսկ նրա հայրը՝ Կորյուն Խումարյանը, եթե ողջ լիներ ու շարունակեր դասավանդել ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում (տողերի հեղինակին նույնպես դասավանդել է), ապա հաստատ կնշեր հռչակագրային այս նախադասությունը՝ ժուռնալիստիկան հանրային կարեւոր առաքելություն է, որը միտված է հանրության բոլոր շերտերի տեղեկացված լինելու իրավունքի սպասարկմանը՝ անկախ այդ շերտերի քաղաքական ճաշակից, նախասիրությունից, կրոնից, դավանանքից․․․․մազերի երկարությունից, մաշկի գույնից եւ նույնիսկ՝ քթի ձեւից։  

Հետեւաբար, այն տեքստը, որը հանրային լրատվամիջոցի ինքնակոչ «տանտիրոջ» իրավունքով հեղինակել ու հանրայնացրել է Գարեգին Խումարյանը, արժանի է համարվել «քաղաքական ճառասացություն»։ Սոսկ։

Հավակնություն չկա այդ տեքստում արտացոլված դիրքորոշումներին գնահատական տալ, քանի որ այդ՝ Խումարյանի անունից հրապարակված տեքստը հանրության մի անդամի խիստ անձնական, սուբյեկտիվ տեսակետն է հանրության մեկ այլ անդամի, Հանրային ռադիոյի առաքելության մեկ այլ շահառուի՝ ՀՀ վարչապետի տեսակետների, դիրքորոշումների, առաջարկների, թեզերի վերաբերյալ։ Խնդիրը, սակայն, ֆիքսելն է տեքստի բովանդակության եւ դրա հեղինակի զբաղեցրած պաշտոնի անհամատեղելիությունը, քաղաքական զսպվածության փոխարինումը քաղաքական աղաղակող ակտիվիզմով։ 

Արդ, ոչ մի խնդիր չկա նրանում, որ պարոն Խումարյանը որոշել է հայտնել իր քաղաքացիական դիրքորոշումը, պարզապես պետք է դրան նախորդեր մեկ այլ գործողություն՝ ազատման դիմումը գրելը։ Նա, ասենք, կարող էր հագնել իր սիրելի կարմիր կամ բոսորագույն սվիետրը, ձեռքն առնել գրիչը ու ցլին հատուկ ժրաջանությամբ ազատվել իր ըմբոստությունը սահմանափակող կապանքից՝ հանրային սեփականություն համարվող կառույցի ղեկավարի պաշտոնից։ 

ՀՀ-ում, պարոն Խումարյանն էլ կվկայի, վերջին առնվազն 5 տարում որեւէ մեկը կաշկանդված չէ իր քաղաքացիական դիրքորոշումը հրապարակավ հայտնելու հարցում, եթե, իհարկե, այդ ազատությունը չի վարկաբեկում դիրքորոշում հայտնողի զբաղեցրած պաշտոնը։ Այնպես որ՝ ի գործ։  

Եվ մինչ պարոն Խումարյանը կգրի իր դիմումը՝ անդրադառնանք նրա քաղաքական տեքստի որոշ ձեւակերպումներին, որոնք չափազանց խոցելի են ու վիճահարույց։ Նախ ֆիքսենք, որ Խումարյանն իրեն համարում է «տան տեր», ընդ որում՝ առանց այդ կապակցությունը չակերտների մեջ վերցնելու։ Իր պաշտոնի այսպիսի խեղված ընկալումն էլ, ենթադրաբար, ստիպել է պարոն Խումարյանին հանդես գալ ոչ թե օրենքով սահմանված լիազորություններ ունեցող պաշտոնյային պատշաճող խոսքով, այլ՝ «տնավարի զրից»-ի ժանրում շարադրել ասելիքը։ Ու հաջողվել է այն, ինչ հաջողվել է։

Ինչն է ապշեցնող՝ պետական ֆինանսավորմամբ «տան» «տերը» ներողություն է խնդրում «Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրին»։ Հարց է ծագում՝ ովքե՞ր են այդ ունկնդիրները, որոնց սպասելիքները չեն արդարացել, քանի՞սն են նրանք, եւ, բացի այս, ի՞նչ սպասելիքների մասին է խոսքը, ի՞նչ էին սպասում լսել եթերում ունկնդիրները, որ, փաստորեն, չեն լսել։ Եվ հետո՝ արդյոք այդ՝ «չարդարացված սպասելիքներով» ունկնդիրների անունից հանդես եկած «տանտերն» իր կանխակալ վարքագծով չի՞ խախտել այն ունկնդիրների իրավունքները, որոնց սպասելիքները արդարացել են։

Խումարյանը կարո՞ղ է վկայակոչել ունկնդիրների սպասելիքներն «արդարացված չլինելը» վկայող որեւէ փաստ կամ ապացույց՝ բողոք, նամակ, դիմում, որը անխոցելի կդարձնի իր վերոհիշյալ ձեւակերպումն ու կարդարացնի ռադիոլսողների որոշակի խմբի շահերի պաշտպանության դիրքերից հանդես գալու իր որոշումը։ Կարո՞ղ է հանկարծ պարզվի, որ «չարդարացած սպասելիքներով ունկնդիրներ» ասելով՝ Խումարյանը նկատի ունի հենց իրեն, պարզապես որոշել է իր սրտի խոսքը վարչապետի հարցազրույցի վերաբերյալ հայտնել՝ վախկոտի պես թաքնվելով երեւակայական «չբավարարված սպասելիքներով» ունկնդիրների անվան տակ, ու, փաստորեն, խեղաթյուրելով իրականությունը, թյուրիմացության մեջ գցել հանրային ռադիոյի շահառուներին։

«Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել», հաջորդիվ գրում է Խումարյանը՝ հավելելով․ «Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։ Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, եւ որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ»։

Արդ, ի՞նչ նկատի ունի Խումարյանը «ավելի լավը» ասելով։ «Ավելի լավը»՝ հաղորդավարի տված հարցերի՞ առումով, հարցազրույց վարելու բավարար պրոֆեսիոնալիզմ ու հմտություններ ցուցաբերելո՞ւ առումով, թե՞ վարչապետի տված պատասխանների՝ «ավելի լավը» լինելու առումով։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ «լավ» հարցազրույց ասվածը Խումարյանի չափանիշներով այն է, երբ հարցազրույց տվողը արտահայտում է այնպիսի մտքեր, որոնք «իքս» ԶԼՄ-ի գործադիր տնօրենի սրտով են, ճաշակով, հարիր նրա «կարդացածությանն ու փչացածությանը»։  

Հանրային ռադիոյի տնօրենը, հարկավ, ներողություն կարող էր խնդրել միայն այն դեպքում, եթե հարցազրույցը եթեր տալու ժամանակ տեղի ունենար որեւէ տեխնիկական խոտան կամ չնախատեսված դիպված, ասենք՝ պատահաբար անջատվեր հոսանքը կամ ինտերնետը, խափանվեր վարչապետի միկրոֆոնը՝ լսարանին զրկելով որակյալ հաղորդում ունկնդրելու հնարավորությունից, կամ, ասենք, ստուդիա մտներ որեւէ անկոչ հյուր ու հայհոյեր ռադիոյի գործադիր տնօրինությանը։

Մինչդեռ Խումարյանի «ներողության» առիթը, ինչպես հասկացանք, վարչապետի շուրթերից իր քիմքին ու ականջին հաճո մտքեր ու թեզեր չլսելու հանգամանքն է, ինչն էլ ստիպել է պետական հիմնարկը իր «տան» հետ շփոթած սուբյեկտին գնահատական տալ «իր տուն եկածի» խոսույթին։

Խնդիրն այն է, որ Խումարյանը մինչեւ այժմ որեւէ կերպ չի օգտագործել իր դիրքը՝ հրապարակավ կարծիք հայտնելով՝ առարկելով, ընդդիմանալով վարչապետի կամ որեւէ պաշտոնյայի հանրային դիրքորոշման։ Եվ այժմ, փաստորեն, երբ իր պաշտոնավարման ավատին մնացել է մոտ երկու ամիս, որոշել է ըմբոստ մաչոյի կերպարի մեջ մտած դուրս գալ «կոմֆորտ զոնայից», որտեղից դուրս չեկավ 44-օրյա պատերազմից հետո, 2021-ի Իշխանասարի դեպքերից հետո, 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, մինչեւ իսկ՝ ԼՂ-ի հայաթափումից հետո։

Խումարյանն իր կեցվածքով հիշեցնում է հայտնի «սքեթչի» հերոսին, որը տաքսու վարորդին հորդորում է քշել Թուրքիա՝ թուրքերի հարցերը լուծելու, քանի որ դրանք 1915 թվին ցեղասպանության են ենթարկել հայերին։ Երբ տաքսիստը հարցնում է՝ ինչո՞ւ է հիմա որոշել լուծել թուրքերի հարցերը, տասնյակ տարիներ անց, նորաթուխ ռազմահայրենասերը պատասխանում է՝ «երեկ եմ իմացել միտինգի ժամանակ»։   

Հ.Գ․ Մի պահ մտովի շրջենք ժամանակը, վերադառնանք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներ, պատկերացնենք, որ այս երկուսը հյուր են գնացել Հանրային ռադիո, հարցազրույց տվել։ Եվ այդ օրերին ռադիոյի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանը, կամ, ասենք, Արման Սաղաթելյանը որոշել են օգտագործել ռադիոյի հեղինակությունը, պաշտոնական կայքն ու քաղաքական գնահատական տալ նախագահների հայտարարություններին։ Թե ի՜նչ կհաջորդեր նման անհեռատես «խիզախումին», կարող է գլխի ընկնել 2019-ին՝ հեղափոխությունից հետո, տնօրեն դարձած Գարեգին Խումարյանը։  

 Հեղինե Մանուկյան

Տպել
5897 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել