Կդժվարանամ հասկանալ՝ ինչպես է հայրենասիրությունից խոսում մարդ, ով նույնիսկ հայերեն չի գրում․ Անդրեասյանը՝ Մանուկյանին

06/02/2024 schedule12:13

«Մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իր կարծիքն արտահայտել ու նախաձեռնությամբ հանդես գալ»։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչո՞ւ է նախարարությունը խախտում պատգամավորական իրավունքներն ու տեղեկություն չի տրամադրում՝ ի պատասխան իր ուղարկած հարցմանը, որով նա հետաքրքրվել է, թե ի՞նչ գրավոր նամակ է ուղարկվել ԿԳՄՍՆ պատմության դասագրքի անվանափոխման վերաբերյալ։

«Եթե կարծում եք, որ որևիցե կերպ խախտվել է ձեր իրավունքները, ապա կա ամբողջ գործիքակազմ այդ իրավունքների խախտման մասով համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու համար։ Նախարարությունը երբևէ չի հայտարարել, որ որևիցե մեկի կողմից նամակ կամ գրավոր դիմում է ստացել, խոսքը գնացել է այն մասին, որ ամենատարբեր ձևաչափերով ու քննարկումներով մասնագետների կողմից բարձրաձայնվել է առարկայի անվան հետ կապված հարցը, հետևաբար այստեղ ամեն ինչ պարզ է։ Նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որի հեղինակը ինքն է, մասնագետների թիրախավորումն ու հաշվի առնելով այն անառողջ մթնոլորտը, որը ձևավորվում է կոնկրետ ուղղորդված շրջանակների կողմից, ուղղակի անթույլատրելի է, ու ես չեմ պատրաստվում որևիցե մասնագետի անուն տալ, որը կհայտնվի այն նույն իրավիճակում, ինչ որ հայտնվեց պատմության դասագրքի հեղինակը, որի անձնային թիրախավորումներն ու ամենատարբեր հարձակումները մինչև այսօր շարունակվում են։ Եթե թիրախ եք փնտրում, այդ թիրախը կանգնած է այստեղ»,- պատասխանեց նախարարը։

Նրա խոսքով՝ այդ թիրախավորումներից են դասագիրքն անվանափոխելու հանրային քննարկման հարթակում բազմաթիվ լատինատառ գրառումներն ու հայհոյանքները․ «Անվանել դա քննարկում կամ ռացիոնալ դիտարկում ես շատ կդժվարանամ ու ընդհանրապես կդժվարանամ հասկանալ, թե ինչպես է հայրենասիրությունից խոսում մարդ, ով նույնիսկ հայերեն չի գրում։ Ինչ վերաբերում է փաստարկներին, ապա մենք մանրամասն քննարկում ենք, և հենց դրա համար էլ դա հանրային քննարկման հարթակ է, որ այնտեղ ներկայացվեն տարբեր դիրքորոշումներ ու կարծիքներ»։

Տպել
9608 դիտում

Անհայտ նյութից թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)