«Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն». ինչու է առաջարկվում անվանափոխել պատմության դասագիրքը

23/01/2024 schedule21:03

«Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն». արդեն երկու օր է՝ հարցը քննարկման առարկա է դարձել կրթության ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների և հանրության որոշ հատվածի շրջանում:

Բանն այն է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու մասին հարցը, որով առաջարկվում է այն դարձնել «Հայաստանի պատմություն»: Նախագիծն արդեն ներկայացվել է e-draft.am-ում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ քննարկման:

Նկատենք, սակայն, որ մինչ նախարարության՝ հարցը քննարկման ներկայացնելը, դասագիրքը վերանվանելու մասին ավելի վաղ բարձրացրել էր ՀՀ վարչապետը։

Կառավարության ղեկավարը հունվարի 13-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստի ժամանակ էր հայտարարել, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են նախարարություն՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

«Այս առաջարկն ինձ ցնցել է, ես ինքս ինձ մեղադրեցի, որ այս նրբությունը չեմ նկատել՝ «Հայ ժողովրդի պատմության» և «Հայաստանի պատմության», իսկ այդտեղ խորքային բովանդակային շատ լուրջ տարբերություն կա, որովհետև «Հայ ժողովրդի» պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով»,- ասել էր Կառավարության ղեկավարը:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաճյանը վստահեցնում է՝ դասագրքի անունը որոշել են փոխել տարբեր մասնագետների հետ քննարկման արդյունքում: Ըստ նրա՝ կրթության նոր չափորոշիչների արդյունքում արդեն բովանդակությունը փոխած դասագիրքը միայն կվերանվանվի։

«Շատ երկրներում ոչ թե ուսումնասիրում են ժողովրդի պատմությունը, այլ երկրի, որը ներառում է նաև ժողովրդի պատմություն։ Դու չես կարող ուսումնասիրել ժողովրդի պատմությունը՝ առանց ժողովրդի մշակութային, պատմական, էթնիկ հարցերին անդրադառնալով, հետևաբար ելնելով միջազգային փորձից ու քննարկումներից՝ նախաձեռնել ենք փոփոխությունը։ Դասագրքերը բովանդակային որևէ փոփոխություն չեն կրի, այդ բովանդակությունը չափորոշիչով արդեն իսկ ամրագրված է։ Այսինքն՝ մենք չենք խոսում առարկայական ծրագրի և չափորոշչի փոփոխության մասին, այլ միայն անվան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա։

Նախագծի հիմնավորման մեջ շեշտվում է, որ «Հայոց պատմություն» անվանումը չի նպաստում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների, մասնավորապես՝ պետականամետ քաղաքացու վարքականոնի ձևավորմանը, իսկ առարկան, անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը։

Արդյոք այդ վարքականոնը ձևավորվելո՞ւ է դասագրքի անվանափոխությամբ, փոխնախարարը պարզաբանում է. «Անվանումը փոխելով՝ ոչինչ առաջ չենք կարող մղել։ Կարևոր է մոտեցումների փոփոխությունը․ դպրոցում աշխատող յուրաքանչյուր աշխատակից, ուսուցիչ ու տնօրեն կերտում են մեր քաղաքացիներին, և կարևոր է, որ ցանկացած առարկայի ուսումնասիրության ժամանակ կարևորվի պետության գաղափարը, երկրի համար պիտանի մարդ լինելու և երկրի հաջողություններում ներդրում ունենալու գաղափարը։ Այսինքն՝ պետք է դրանք սերմանել երեխաների մեջ, որպեսզի նրանք մեծանան այդպիսի գիտակցությամբ»։

Ցանկացած թեմա ուսումնասիրելու ժամանակ յուրաքանչյուր ուսուցիչ, ըստ Սվաճյանի, պետք է շեշտադրումները տանի ճիշտ ուղղությամբ։ Վերջինս ընդգծում է, որ երկրի պատմությունը ուսումնասիրելով՝ պետք է շեշտադրվի պետականությունն ու այն պահպանելու, զարգացնելու համար քաղաքացիների դերակատարումը։

ԿԳՄՍ ներկայացուցիչը ևս մեկ անգամ վստահեցնում է՝ անվանափոխությամբ որևէ ժամանակաշրջան դուրս չի գալու պատմության դասագրքերից։

«Անհնար է երեխային սովորեցնել որևէ պատմություն, բայց ինչ-որ ժամանակաշրջան չուսումնասիրել։ Նրանք ուսումնասիրելու են առարկայի այն ողջ ծավալը, որն արդեն դասագրքում կա որպես բովանդակություն։ Այսինքն՝ առարկայի անվան փոփոխությամբ մենք նպատակ ունենք ուսուցիչների ուշադրության կենտրոնի տակ պահել այն թիրախները, որոնք ուզում ենք պահպանել»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ նախարարը հավաստիացնում է, որ պատրաստ են դիտարկել և լսել ցանկացած կարծիք, որը կներկայացվի։ Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը:

Մերի Խաչատրյան

Տպել
8138 դիտում

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն