Սեյրան Օհանյանը որոշել է «ուրախացնել թուրքին». ինչպես էր նա նախարար եղած ժամանակ մեկնաբանում քննադատությունները

14/01/2024 schedule22:50

Վերլուծելով նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից ոմանց հայտարարությունները՝ տպավորություն է ստեղծվում, թե վերջիններս տառապում են հիշողության մթագնումով՝ ռետրոգրադ ամնեզիայով, ինչը ստիպում է նրանց կոչել բժշկական տերմինաբանությամբ՝ պացիենտ։

Ռետրոգրադ ամնեզիան, նշենք, հիշողության մթագնմանը կամ կորստին նախորդող ժամանակահատվածի հիշողության կորուստն է։

Քաղաքական, հատկապես պատգամավորական գործունեությամբ զբաղվող այս «պացիենտների» հիշողության հետ, մինչդեռ, համոզված ենք, ամեն ինչ կարգին է, պարզապես նրանք, որպես պրոֆեսիոնալ սիմուլյանտներ, միտումնավոր մոռացության են տալիս այն, ինչը տեղի է ունեցել իրենց օրոք՝ նախքան հեղափոխությունը, ինչը հիշում են եթե ոչ բոլորը, ապա՝ շատերը, եւ ինչը մոռանալ հնարավոր չէ տեղեկատվական տեխնոլոգիաների՝ «ինտերնետի դարում»։ 

Փույթ չէ, տեղեկատվական առիթի դեպքում մենք մեր հրապարակումներով պարբերաբար եւ սիրով թարմացնում ենք նրանց հիշողությունը։

Հիշողության թարմացման հեթական սեանսն այսօր կկազմակերպենք «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի առաջ կանգնած Սեյրան Օհանյանի համար։

Առիթը կայքերից մեկին տված հարցազրույցում նախկին նախարարի հայտնած որոշ մտքերն են մասնավորապես բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ։

Պարոն Օհանյանը, որը ստաժավոր զինվորական է, ինչպես ասում են՝ «միս ու ոսկորից» գիտի, թե ինչ է նշանակում զինված ուժեր, ինչպիսի բարդ ու բազմաշերտ համակարգ է այն, ու նաեւ, թե որքան զգայուն է հասարակությունը բանակին առնչվող հարցերի նկատմամբ, որոշել է համեմատականներ տանել նախկին եւ ներկա բանակների միջեւ եւ իր ոճով «քլնգել» այսօրվա բանակը։

«Ինձ համար շատ դժվար ու ցավալի է, որ ինչ-որ մարդիկ առաջվա եւ այսօրվա բանակի միջեւ համեմատություններ են անում, որովհետեւ նախկին մեր մարտունակ եւ հաղթանակած բանակը ձեւավորվել էր ֆիդայական ջոկատներից: Մենք հաղթական բանակ էինք ստեղծել, ինչը հետագայում («հետագայում»՝ ե՞րբ, գուցե Սերժ Սարգսյանի նախարարության շրջանից սկսած մինչեւ իր՝ Օհանյանի պաշտոնավարման շրջանը, երբ տեղի ունեցավ Քառօրյա պատերազմը, ինչից որոշ ժամանակ անց վերջինս պաշտոնանկ արվեց -խմբ․) կորցրեց իր բոլոր արժեքները՝ մարտունակությունը, կարգապահությունը, իսկ պատերազմից հետո, երբ պարտություն արձանագրեց հայկական կողմը, պետությունը դանդաղ է վերականգնում իր մարտունակությունը: Ինչո՞ւ, որովհետեւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ չի գնահատում իրավիճակն ու անվտանգության միջավայրը տարածաշրջանում: Դրանից ելնելով էլ չեն կարողանում որոշել, թե որն է առաջնահերթությունը: Ինչպես 2018 թվականից հետո բանակի հանդեպ պատասխանատվությունն իջեցրին կենցաղային մակարդակի, այնպես էլ հիմա են անում: Այս իշխանության համար բանակում փոքր բաները՝ իրերն ու պարագաներն են ամենակարեւորը, ավելի կարեւոր, քան երկրի անվտանգությունն ու ընդհանուր պաշտպանական համակարգը: Այս ամենը կարգապահության անկման արդյունք է»,- ասել է նա:

Սեյրան Օհանյանին պետք է շնորհակալություն հայտնել, որ այս անգամ չի մանրացել ու չի բացել «կենցաղային մակարդակ» ասվածի փակագծերը՝ ազդարարելով, թե նկատի ունի բանակին մատակարարված «կլուբնիկն» ու զինվորների «տռուսիկ-մայկան»։

«Այդ բոլոր սխալ քայլերի արդյունքում բանակում կարգապահություն չկա: Դրանից ելնելով էլ ենթարկվածության մակարդակն է նվազել: Այդ ամենին նպաստել է նաեւ երկրում տիրող իրավիճակը: Պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո էլ անկարգապահություն է ու անօրինություն: Պատերազմի ժամանակ էլ անկարգապահություն էր: Ոչ մի միջոց չձեռնարկվեց օրինականություն հաստատելու համար»,- հավելել է նա:

Օհանյանը, ի դեպ, ժամանակին ցավագին էր վերաբերվում բանակի հասցեին ուղղված ցանկացած թթու խոսքի ու դրան արձագանքում էր «թուրքը լսում, ուրախանում է» ոճում: Փաստորեն, այսօր զբաղված է նույն այդ քստմնելի գործով՝ բանակին ճղճիմ, մերկապարանոց որակումներով տալով, եթե կուզեք՝ «թուրքին ուրախացնելով»՝ փորձելով հեղինակազրկել այն ահռելի աշխատանքը, որը պետությունը մասնավորապես հետպատերազմական շրջանում իրականացնում է բանակաշինության, երկրի պաշտպանական կարողությունները մեծացնելու, ամրացնելու ուղղությամբ։

Օհանյանին պատասխանենք նույն պարոն Օհանյանի խոսքերով։

«Հին ու բարի» ժամանակներում, երբ վերջինս պաշտպանության նախարար էր, իր հարցազրույցներից մեկում նշել էր․ «Բանակի խնդիրները շահարկող անձի՛նք, դուք մեզանից ավելի սրտացավ չեք զինվորի համար: Զինվորի կյանքի համար դողում են ինչպես նրա հարազատները, այնպես էլ բանակի ղեկավարությունը: Յուրաքանչյուր արտակարգ պատահարից հետո տուժում է ոչ միայն զինծառայողի ընտանիքը, այլեւ ամբողջ բանակը: Չգիտեմ՝ ինչո՞ւ է ոմանց թվում, թե բանակում ղեկավարները մտածում են՝ ինչպես անել, որ կատարված հանցագործությունը եւ հանցագործներին թաքցնեն: Հավատացա՛ծ եղեք, հանցագործություն կատարած անձը մեր պայմանական թշնամին է, քանի որ, ի տարբերություն մեր հակառակորդի, նա մեզ թիկունքից է հարվածում: Բանակի ղեկավարությունը ամենաշահագրգռվածն է, որպեսզի իրական հանցագործները խստորեն պատժվեն: Անթույլատրելի է բանակում արձանագրված միջադեպերի շահարկումը եւ հանրության հույզերը անձնական, խմբային կամ քաղաքական նպատակների համար օգտագործելը»:

Նույն հարցազրույցում, ի դեպ, Օհանյաննը նշել էր․ «Երբ բանակին քննադատում է բանակաշինությանը ինչ-որ չափ ավանդ բերած մարդ, ուշադիր լսում ենք նրան եւ փորձում շտկել բացթողումները: Երբ մեզ քննադատում է բանակից շատ հեռու, բայց սրտացավ քաղաքացի, փորձում ենք հասկանալ նրան՝ գնահատելով նրա քաղաքացիական բարձր կեցվածքը: Սակայն մեզ համար դժվար է հասկանալ նրանց, ովքեր բանակին քննադատելը դարձրել են առօրյա զբաղմունք եւ ինքնահաստատվելու կամ ֆինանսավորվելու միջոց»:

Ուզում ենք հասկանալ՝ պարոն Օհանյանը, որն առիթի դեպքում քննադատում է բանակն ու բանակաշինությունը, նշված «քննադատներից» հատկապես որի՞ դիրքերից է հանդես գալիս։ Մեր տպավորությամբ՝ երրորդի։

Բանակում կարգապահությունից դժգոհող Սեյրան Օհանյանի համար ուզում ենք մի քանի վիճակագրական տվյալ բերել, մասնավորապես՝ իր պաշտոնավարման շրջանից, որը, ի դեպ, նշանավորվել է զինված ուժերում սկանդալային միջադեպերով, նրա հրաժարականի պահանջով՝ զոհված զինծառայողների հարազատների կողմից, Գլխավոր դատախազության եւ Կառավարության դիմաց սեւազգեստ մայրերի՝ «ավանդական» դարձած բողոքի ակցիաներով։ 

Օհանյանի պաշտոնավարման շրջանում, մասնավորապես՝ 2010 թվականին, ըստ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի տեղեկանքի, կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով զոհվել է 24, դժբախտ պատահարների հետեւանքով՝ 2, անվտանգության կանոնների խախտման հետեւանքով՝ 3 անձ (ընդհանուր մահվան 44 դեպք է արձանագրվել)։ 2012 թվականին արձանագրվել է ինքնասպանության 12, կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով՝ 3, դժբախտ պատահարների հետեւանքով՝ 15 անձ (ընդհանուր՝ մահվան 50 դեպք)։ 2013 թ.-ին գրանցված մահացության 31 դեպքերից մասնավորապես 8-ը եղել է ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 4-ը՝ սպանության, որոնցից 1-ը՝ դիտավորյալ, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման եւ 2-ը՝ կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով, 3 դեպք՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով։ 

Մի սկանդալային, նողկալի դեպքի մասին էլ հիշեցնենք պարոն Օհանյանին, լոկ այն  պատճառով, որ դրա մասին վկայող տեսագրությունը վերջերս նորից էր հայտնվել համացանցում։ Դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսին․ «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, ծնունդով մարտակերտցի, կոչումով մայոր  Սասուն Գալստյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ծեծի եւ ծաղրուծանակի էր ենթարկել նույն գումարտակի ժամկետային զինծառայողներին, հարվածել էր նրանց դեմքին, ականջների մեջ ջուր լցրել։  

Տեսագրությունը, որը դիտելիս ամուր նյարդեր են հարկավոր, հայտնվել էր YouTube-ում եւ առանձնահատուկ հասարակական հնչողություն ստացավ ու քննարկումների թեմա դարձավ, քանի որ այն ի հայտ եկավ դրան նախորդած ամիսներին բանակում արձանագրված բռնությունների, զինծառայողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի հետեւանքով տեղի ունեցած ողբերգական միջադեպերի ֆոնին։

ԱԺ եկած պաշտպանության նախարարը, ի դեպ, հայտարարել էր, թե չի հավատում, որ նման բան է հնարավոր բանակում, իսկ որոշ ժամանակ անց մեղադրեց միջադեպը նկարահանող ու համացանցում տեղադրողներին։

«Այո, անկեղծ ասած, ես նախկինում չէի հավատում, բայց պարզվեց, որ դա ճշմարտություն է: Այդուհանդերձ, ես դեռ որոշակի կասկած ունեմ, որ այդ միջադեպը հատուկ է սարքվել եւ նկարահանվել։ Ինչ վերաբերում է այդ տեսանյութում զինվորներին ստորացնող սպային, նրա գործընկերների ցուցմունքների համաձայն՝ սթափ վիճակում նա շատ ճշտապահ հրամանատար է: Նա նաեւ մասնակցել է Ղարաբաղի ազատագրական պատերազմին: Բայց, միեւնույն է, այդ սպան շատ խիստ պատժվելու է»,- խոստացել էր Օհանյանը։

Դատարանը, նշենք, արագացված դատաքննությամբ Գալստյանին մեղավոր էր ճանաչել նշված հանցագործությունը կատարելու համար եւ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով:

Դատավարության նախապատմության մեջ նշված է, որ Գալստյանը, «անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ինքնահաստատվելու եւ զինծառայողների նկատմամբ իր առավելությունները դրսեւորելու մոլուցքով տարված»՝ գումարտակի ավտոհավաքակայանի տարածքում կատարել է իշխանազանցություն,․․․ «որի հետեւանքով առաջացել է էական վնաս՝ խաթարվել է զորամասի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, սասանվել է պետական իշխանության մարմինների հեղինակությունը»:

Հեղինե Մանուկյան

Տպել
6581 դիտում

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)