Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է կանոնադրությունը. հայհոյել և ջուր շփել կարելի՞ է, թե՞ ոչ

29/11/2023 schedule23:00

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում վերջապես հրապարակվել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը:

Նկատենք, որ մինչեւ ավագանու վերջին՝ սկանդալային նիստը, այն դեռեւս հրապարակված չէր, հավանաբար մայրհայաստանականներն այդպես էլ չէին կարողանում հաղթահարել հետընտրական դեպրեսիան, որպեսզի իրենց մեջ ուժ գտնեն, կանոնադրություն մշակեն ու փոխանցեն քաղաքապետարանի՝ կայքի աշխատանքներով զբաղվող համապատասխան վարչությանը։  

Ուսումնասիրելով կանոնադրությունը՝ պարզեցինք, որ խմբակցության գործունեության հիմնական սկզբունքների թվում նշված են մասնավորապես «բազմակարծությունը, փոխադարձ հարգանքը խմբակցության ներսում, փոխօգնությունը խմբակցությունների ներսում»։

Ուշագրավ է, որ սույն խմբակցությունն իր կանոնադրության մակարդակով անգամ չի ֆիքսել հարգանքը ավագանու այլ անդամների նկատմամբ (ի դեպ, «Ազգային առաջընթացը» նույնպես իր կանոնադրության մեջ այդպիսի սկզբունք չի արձանագրել), սակայն խմբակցության ղեկավարի մակարդակով մի գլուխ ճամարտակում է ավագանու անդամների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների, զուսպ լինելու, հանդուրժողականության մասին եւ վայելչախոսության դասեր տալիս։ 

Թե՛ «Հանրապետություն», թե՛ «Հանրային ձայն» խմբակցությունները եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագիրը», նկատենք, իրենց կանոնադրություններում որպես գործունեության սկզբունք արձանագրել են փոխադարձ հարգանքը խմբակցության անդամների միջեւ, ինչպես նաեւ հարգանքը այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ։

Ուշադրություն է գրավում նաեւ «Մայր Հայաստան»-ի կանոնադրության մեջ խմբակցության անդամին ներկայացված պահանջներից մեկը՝ «խմբակցության անդամը պարտավոր է իր գործունեությամբ եւ վարքով բարձր պահել խմբակցության հեղինակությունը»։ Թե ինչպե՞ս էին մայրհայաստանական Սոնա Աղեկյանն ու Նարինե Հայրապետյանը «բարձր» պահում իրենց խմբակցության հեղինակությունը, նրանց ձայն տված երեւանցիներն ականատես եղան նախորդ շաբաթ տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ․ նրանցից մեկը, հիշեցնենք, այդ պատիվը բարձր էր պահում՝ ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի վրա ջուր շփելով, հավանաբար՝ որպես բազմակարծությունը հարգելու ապացույց, մյուսն էլ ոչ նորմատիվային բառապաշար գործածելով՝ հայհոյանքներ տեղալով էր իր «փոխօգնությունը» հայտնում Խաչատրյանին։

Ընդ որում՝ այնպիսի ժրաջանությամբ ու «ջիգյարով», որ անգամ հանրության քաջ հայտնի Վարդան Ղուկասյանն էր «ցնցվել»։ Տիկին Հայրապետյանը, ի դեպ, միայն քաղաքամայր Երեւանի վարչական շենքի պատերից ներս չէ, որ սիրում է հայհոյանքներ տեղալ, նա հայհոյախառն ստատուսներով է զարդարում նաեւ ֆեյսբուքյան իր պատը, անգամ այդ ստատուսներից մեկի համար էլ կանգնել է դատարանի առաջ։  

Ի դեպ, այս խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը վերջին մի քանի օրերին որոշել է շանտաժի լեզվով խոսել՝ «սպառնալով» Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, թե այս ավագանին կարող է մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտ չձգել, այսինքն՝ կարող են տեղի ունենալ ավագանու արտահերթ ընտրություններ։ Նա նման մի հաթաթա էլ հնչեցրեց ավագանու վերջին նիստի ժամանակ՝ բարձրացնելով ավագանին ցրելու հարցը։

Ի պատասխան, հիշեցնենք, Տիգրան Ավինյանն ասաց․ «Եթե մենք բոլորով խնդիրը լուծել չկարողանանք, վստահաբար, ավագանու ինստիտուտը, այո, միգուցե պետք է ցրել եւ գնալ նոր ընտրությունների։ Որովհետեւ եթե մեր համագործակցությունը չստացվեց, ես բազմաթիվ անգամներ շեշտել եմ, հարգելի գործընկերներ, մենք նոր ընտրություններից չենք վախենում։ Եվ խնդրում եմ՝ այդ հաթաթաների լեզվով մեզ հետ չխոսել, մենք ձեզ հետ էդ լեզվով չենք խոսում»։

Հետաքրքիր է՝ արդյոք արտահերթ ընտրությունների պատրա՞ստ է գնալ «Մայր Հայաստանը», եւ եթե այո, քանի՞ տոկոս ձայն ստանալու հույսով. չէ՞ որ գետը, կապ չունի՝ հյուսիսի՞ց հոսող, թե՞ հարավից, ամեն անգամ գերան չի բերում։ 

Ի դեպ, Մանուկ Սուքիասյանը «արբանյակ», «խմբակ» է անվանում ավագանու «Հանրապետություն» խմբակցությանը։ Մինչդեռ «արբանյակ» կոչվելու բոլոր տվյալները հենց Սուքիասյանն ունի, միայն թե՝ նա պետք է որոշի, թե հատկապես ձգողության ո՞ր «կենտրոնի» արբանյակը, այն էլ՝ ինտելեկտուալ։ Ասենք՝ «Հայ ազգային կոնգրես»-ի՞, Լեւոն Տեր Պետրոսյանի՞, որին ի թիվս մի շարք ՀԿ-ների և քաղաքական ուժերի սատարում էր 2007-ին եւ ուզում, որ նորից իշխանության գա, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՞, որի հետ դաշինք կազմեց՝ որպես «Առաքելություն» կուսակցության համահիմնադիր եւ մասնակցեց 2017-ի ԱԺ ընտրություններին (ցուցակում 30-րդն էր), թե՞ Ռոբերտ Քոչարյանի, որին սատարում էր 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, եւ որի սատարումին արժանացավ նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ։

Քանի որ «արբանյակների» թեման շոշափվեց, մի բան էլ․ մեծ է ցանկությունը ընթերցողի հետ միասին կռահել, թե ո՞ւմ «արբանյակն» է սույն խմբակցության նախընտրական ցուցակը գլխավորած, ավագանու անդամի մանդատը վայր դրած, ՀՀ-ում ռուսական նարատիվների անխոնջ քարոզիչ Անդրանիկ Թեւանյանը։ Նա, որը շաբաթներ առաջ, ինչպես արդեն անդրադարձել ենք, հանդիպել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին, ապա Մոսկվայի պետական ալիք «գործուղվել»՝ ի լուր ամենքի զրպարտելու եւ կեղտ լցնելու ՀՀ իշխանության վրա՝ անվանելով «Արեւմուտքի, Սորոսի դրածո»։    

Հ․Մ․

Տպել
7321 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել