Քոչարյանի «ինքնաքոքամաշումը», և մտահոգիչ ֆենոմեն. ինչու Երևանի ավագանու ընտրություններն անցան պասիվ

27/09/2023 schedule23:10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ՏԻՄ ընտրությունների արդյունքները, եւ պաշտոնապես արդեն հայտնի է, թե մասնակից ուժերից որը քանի մանդատ է ստացել։ Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 14, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 12, «Հանրապետություն» կուսակցություն՝ 8, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 7։

Հարկ է նկատել, որ մայրաքաղաքի ընտրությունները կայացան այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ի նկատմամբ իրականացվող հիբրիդային պատերազմը ագրեսիվ բնույթ է ստանում, եւ ակնհայտ էր ընտրական գործընթացի աշխարհաքաղաքական կոնտեքստը։ Հիբրիդային պատերազմի դրսեւորումներից մեկն էլ սահմանադրական կարեւոր ինստիտուտներից մեկի՝ ընտրական համակարգի նկատմամբ տոտալ անվստահություն ու անտարբերություն սերմանելն է, մի համակարգ, որը դեմոկրատիայի անանցանելի երաշխիքն է։

Երեւանի ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության ցածր տոկոսը, թերեւս, պայմանավորված էր հանրությանը հետեւողականորեն ներշնչվող հատկապես այն մտայնությամբ, որ ընտրությունների միջոցով երկրում այլեւս բան չի փոխվելու, մեկ է, իշխանությունը, ինչպես մերժված՝ նախկին ռեժիմի օրոք էր, նորից վերարտադրվելու է՝ գործի դնելով նախկին «ավանդույթներն» ու բռնելով ՀՀԿ-ացման ճանապարհը՝ վարչական ռեսուրսի եւ տասոֆշիկների «ինստիտուտի» կիրառում, քվեարկությունից հետո էլ՝ ընտրողների կամքի խեղաթյուրում՝ թվանկարչություն։

Նկատենք, որ 2018-ի Երեւանի ՏԻՄ ընտրություններն իրենց ուղերձով ու բովանդակությամբ հանդիսացան ընտրական կեղծարարության էջը շրջած ընտրություններ, եւ հեղափոխական իշխանությունը որպես հավատամք որդեգրեց ժողովրդի կամարտահայտության նկատմամբ հարգանքը՝ սկիզբ դնելով ընտրական համակարգի առողջացման ու կազդուրման գործընթացին։

2018-ի ՏԻՄ ընտրություններին հաջորդած մնացած բոլոր՝ համապետական եւ տեղական ինքնակառավարման ընտրություններն անցկացվել են հենց այդ՝ վերանայված ընտրական փիլիսոփայությամբ։ Այն, որ մի շարք համայնքներում, մասնավորապես՝ Կապան, Մեղրի, Վանաձոր, Գյումրի, Ալավերդի, Աբովյան, կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել են ընդդիմադիր ուժերը, ապացույցն է այն բանի, որ իշխանությունը հավատարիմ է մնացել իր հեղափոխական խոստմանն ու չի գնացել ընտրական եղկելի աճպարարությունների ճանապարհով։ ՀՀԿ-ի կառավարման շրջանում, երբ քաղաքականության մեջ առաջխաղացման համար որպես կարեւոր պայման դիտարկվում էր «Հանրապետական» կոչվող «կրոնի» ընդունումը, ո՞վ կպատկերացներ, որ, ասենք, հանրապետության երկրորդ կամ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում, դիցուք, ՔՊ-ի կամ մեկ այլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը կհաղթեր ու ստանձներ համայնքի կառավարումը։ Կա՛մ հաղթում էին ՀՀԿ-ական գյուղապետերը՝ կարգվելով հավերժական կառավարիչներ (համայնքներ կային, որոնց ղեկավարները կառավարում էին՝ սկսած ՀՀՇ-ի իշխանության տարիներից՝ շուրջ 25 տարի), կա՛մ էլ ՀՀԿ-ի կոալիցիան գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչները։ Այս՝ քաղաքական քարացած ավանդույթը առ ոչինչ դարձավ, երբ ընտրական համակարգը «ռեստարտ» արվեց, ու տեղական նշանակության ընտրությունների վերջնարդյունքում արձանագրվեց ոչ թե ՀՀԿ-ի «զնաչոկի» ու կուսակցական տոմսի, այլ՝ ժողովրդի կամքի հաղթանակը։

Հարկ է նշել, որ արդար, ազատ ընտրությունների նկատմամբ հիբրիդային պատերազմում մեծ է հատկապես ընտրական համակարգը խեղաթյուրած նախկին ռեժիմի մասնակցությունն ու ներդրումը։ Եվ պատահական չէ, որ հատկապես 2021 թվականի ընտրություններից հետո, որի արդյունքներն էլ, նկատենք, շոկի ենթարկեցին քաղաքական համակարգը, ընտրությունների միջոցով ռեւանշի հասնել չկարողացած ուժերը սկսեցին անվստահություն սանձազերծել սահմանադրական կարեւոր այդ ինստիտուտի նկատմամբ՝ իշխանափոխության ճանապարհ դիտարկելով ոչ թե ժողովրդի կամարտահայտությունը, այլ՝ հեղաշրջումը, որին դեմոկրատական փաթեթավորում հաղորդելու համար պետք էր ժողովրդական լայն զանգվածներ հանել փողոցներ ու շուրջօրյա միտինգներ անել։

Մի բան, որը տեղի է ունենում նաեւ այս օրերին։ Թե ինչպես ավարտվեցին այդ՝ պսեւդո «արցախափրկչկական» միտինգներն ու մյուս ակցիաները, հիշեցնելու կարիք չկա։ Ընթերցողը կհիշի նաեւ, որ ընդդիմությունը փորձեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել խորհրդարանում, սակայն այս սահմանադրական գործիքի կիրառումն էլ ձախողեց անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով։

Քոչարյանի «ինքնաքոքամաշումը»

Իշխանափոխության՝ ոչ ընտրությունների, այլ՝ վարչապետին հրաժարական պարտադրելու եղանակի կողմնակից խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես հայտնի է, որոշեց սեփական դեմքով չմասնակցել նաեւ Երեւանի ՏԻՄ ընտրություններին՝ աչքի առաջ ունենալով մեկ տարի առաջվա փողոցային պայքարի ֆիասկոն ու դրա հետեւանքով հանրության շրջանում ի հայտ եկած խորը հիասթափությունը։ Եվ միայն «Հայաստան» դաշինքը լքած պատգամավորն է, որ որոշեց իշխանափոխության տարբերակ որպես դիտարկել ընտրություններն ու մտնելով ընտրապայքարի մեջ՝ «չերեզ Երեւան» ամբողջական իշխանափոխություն անելու պլան գեներացնել։ Այժմ, երբ արդեն հայտնի են ընտրությունների արդյունքները, կարելի է մի քանի դիտարկում անել։

Նույնիսկ ուղտին է հասկանալի, որ սույն ընդդիմադիր պատգամավորն ու նրան առաջադրած դաշինքը չէր կարող անցողիկ շեմը հաղթահարել, եթե չլիներ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի եւ ռադիկալ ընդդիմության հետ աֆիլացված մնացած ընդդիմադիր խմբակների աջակցությունը։ Հենց նրանց եւ նրանց համակրող էլեկտորատն էլ քվե է տվել ընտրություններում։

Ի՞նչն է ուշագրավ. դաշինքն այդ ստացել է 15,43 տոկոս, այն դեպքում, երբ 2021 թվականի համապետական ընտրությունների ժամանակ ստացել էր 27,97 տոկոս քվե։ Սա նշանակում է՝ անցած երկու տարվա ընթացքում նույնիսկ հակաիշխանական ագրեսիվ ու հետեւողական քարոզչության, ԼՂ հարցի շահարկման պայմաններում նախկին ռեժիմի տեսքով հանդես եկող ընդդիմությունը չի կարողացել ավելացնել իր հանրային վստահության ցուցիչը, ավելին՝ արձանագրել է «քոքամաշություն»՝ ավելի քան 12 տոկոս վարկանիշային անկում։ Այսինքն՝ Քոչարյանը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու սրանց արբանյակ ուժերը միասին վերցրած Երեւանում ունեն 15 ու մի քիչ ավելի տոկոս քվե։

Նկատենք, որ 2021-ի համապետական ընտրություններում Երեւանում արձանագրած արդյունքի՝ 41,9 տոկոսի համեմատ՝ հանրային վստահության անխուսափելի անկում է արձանագրել նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ այս ընտրություններում արձանագրելով մոտ 33 տոկոս ձայն։ Աներկբայորեն, ՔՊ-ի դեպքում վարկանիշի այսպիսի անկումը մեծապես պայմանավորված է ՀՀ-ի եւ ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներով, իսկ ԼՂ-ի ու ՀՀ-ի անվտանգության հարցերի նկատմամբ, ինչպես հայտնի է, հանրությունը չափազանց զգայուն է, եւ այդ զգայությունն ուղիղ կերպով արտահայտվում է նրա ընտրական վարքի վրա։

Իսկ ահա «Անդրանիկ Թեւանյան» ծածկագրի տակ հանդես եկող ընդդիմության գլխավոր օրակարգը՝ երկրում հասնել ամբողջական իշխանափոխություն, օրակարգ, որն արդեն իսկ մերժվել էր փողոցային սակավաթիվ պայքարի միջոցով, փաստորեն, մերժվեց ու հերթական ֆիասկոն արձանագրեց նաեւ ՏԻՄ ընտրությունների միջոցով։

Մտահոգիչ ֆենոմեն

Այս ընտրությունները վեր հանեցին նաեւ մեկ այլ մտահոգիչ իրողություն՝ կապված հանրության քաղաքական նախընտրությունների հետ. ակնհայտ դարձավ, որ մայրաքաղաքում մոտ 22 ու կես հազար մարդ որպես ընդդիմադիր այլընտրանք դիտարկում է քաղաքական զրո հետագիծ ունեցող, նորահայտ քաղաքական մի ուժի, որի առաջին դեմքն իր քաղաքական ասելիքը ձեւակերպում է ոչ նորմատիվային բառապաշարով ու հայհոյախոսության ժանրում (այս որակին ձայն տվողների վարքը  սոցիալ-հոգեբանական խորը վերլուծության հրատապ կարիք ունի)։ Ի դեպ, մեկ տարի առաջ այս օրերին վերջինիս կոչով փողոցներ դուրս եկան ու պետական շենքերի մոտ հավաքվեցին հազարավոր քաղաքացիներ՝ չթողնելու, որ «Նիկոլը ստորագրի հերթական դավաճանական փաստաթուղթը»։ Մի՝ գոյություն չունեցող, ֆեյք փաստաթուղթ, որը շրջանառվում էր տելեգրամ ալիքներով։ Այս դիպվածը երեւանցի ընտրողների մի մասի ադեկվատության խոսուն ցուցիչներից էր։

Այսօր մայրաքաղաքում նույնպես աղմկոտ է, ընտրություններում փաստացի մերժված ընդդիմադիր ուժերը Կրեմլից անթաքույց ուղարկված «կանչով» դուրս են եկել ու փորձում են հնամաշ դեմքերով, հեղափոխության օրերին կիրառված մեթոդները կրկնօրինակելով՝ իրագործել իշխանափոխության մի քանի անգամ փորձարկված, բայց չիրագործված օրակարգը։

Հ․Մ․

Տպել
6585 դիտում

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)