Քաղաքական մազոխիզմ. երկու տարում երեք անգամ կանգնել «փորձված փոցխին»՝ հերթական անգամ «վայելելու» դրա կոթի հարվածները

25/09/2023 schedule23:20

«Ձեզանից որեւէ մեկն այս օրերին այս հրապարակում չէ՝ այս հարթակից որեւէ մեկին իշխանության բերելու համար։ Մենք չենք պայքարում նրա համար, որ մեզանից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք նրա համար, որ Հայաստանը առհասարակ իշխանություն ունենա, հետեւաբար ձեր պայքարը սրբազան պայքար է»:

Օրերս կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Դիմադրության» ձախողված շարժման կազմակերպիչ Իշխան Սաղաթելյանը։

Համոզված ենք, որ ընթերցողը այս նախադասությունը լսելուց հետո դեժավյու ապրեց, փորձեց մտաբերել, թե սույն նախադասությունը տարբեր շարադասություններով քանի՜ անգամ է լսել նույն մարդու շուրթերից, նույն ինտոնացիայով, նույն էնտուզիազմով ու դեմքի նույն արտահայտությամբ․․․

Տպավորություն է, որ ՀՅԴ-ում կան շահագրգիռ դեմքեր, որոնք Իշխան Սաղաթելյանից որոշել են «վրեժ լուծել» ու վերջնականապես փոշիացնել վերջինիս փխրուն հեղինակությունը՝ նրան բերելով, ինչպես ասում են, առաջին պլան, հնարավորինս մոտ ու սերտ հեղաշրջման տրիբունին ու միկրոֆոնին, որպեսզի իշխանության զավթման հավանական սցենարի դեպքում չստացվի այնպես, որ Իշխանը հանկարծ փայ չունենա իշխանափոխությունից։ Իշխան, երբ ասում ենք, նկատի ունենք Արուսն էլ․․․․, ներողություն, ՀՅԴ-ն էլ հետը։

Իշխան Սաղաթելյանի, ՀՅԴ-ի եւ այսօր նորից իշխանության համար մղվող «կազմակերպված» պայքարում (Վազգեն Մանուկյանի պլանով ձեւավորված Կոմիտեն նկատի ունենք) հանդես եկող նույն ձախողված դեմքերն ու կերպարները, որոնց տեքստերը հանրությունը սերտել է ու արդեն իսկ անգիր կարող է ցիտել, փաստորեն, քաղաքական մազոխիզմով են տառապում, այլապես երկու տարում առնվազն երեք անգամ չէին փորձի կանգնել «փորձված փոցխին»՝ հերթական անգամ վայելելու դրա կոթի հարվածների հետեւանքները։ Ինչ արած, ունենք այն, ինչ ունենք։

Իսկ ի՞նչ ունենք մասնավորապես ՀՅԴ-ի իշխանական ամբիցիաների բավարարման առումով, եւ ի՞նչ հետեւանքների է բերել այն։ Շատ կարճ ժամանակ էր պետք՝ համոզվելու համար, որ ՀՅԴ-ն եւ իշխանությունը, երբ ձուլվում են, այսինքն, երբ այդ զառամյալ կուսակցության ձեռքն իշխանություն է ընկնում, այն անպայմանորեն պսակվում է ՀՀ-ի ու պատմական հայրենիքի կորուստներով։ Պատմությունն է ապացուցում։ Օգոստոսի սկզբին, հիշեցնենք, ԼՂ-ում, որի փրկության մասին ճամարտակումներով 132 տարեկան այս կուսակցությունը հասցրել է սղոցել շատերի ականջները, իշխանություն ստացավ ԱԺ-ում երեք հոգանոց խմբակցության ներկայացուցիչը՝ դարձավ ԱԺ նախագահ։ Այս՝ տարակուսանք հարուցած  իշխանաստանձնումը, նկատենք, ԼՂ իսթեբլիշմենտը մեկնաբանում էր այսպես՝ ՀՅԴ-ն սփյուռքում ահռելի ներուժ ունի, որը չի իրացվում ԼՂ հարցի միջազգայնացման ուղղությամբ, քանի որ․․․․ՀՅԴ-ն մոտիվացված չէ այդ հարցում։ Այ, Դավիթ Իշխանյանը դարձավ ԱԺ նախագահ, ՀՅԴ դրսի կառույցները մոտիվացված կսկսեն աշխատել, ու ԼՂ հարցը կդառնա միջազգային քննարկումների «անշլագ», բոլորը իրենց բանուգործը կթողնեն ու անձնատուր կլինեն ԼՂ ապաշրջափակման գործին։ 

Սեպտեմբերի կեսերին արդեն՝ «չպետք է թույլ տալ Աղդամով հումանիտար բեռների մուտքը Արցախ» համոզմունքի խրոխտ հետեւորդ Իշխանյանն Աղդամի ճանապարհով ԼՂ մտած ռուսական հումանիտար բեռներն ընդունող-հանձնողների մեջ էր։ Բայց նախանշված ավանտյուրան դեռ առջեւում էր։ Իշխանյանի պաշտոնամուտից կարճ ժամանակ անց ԼՂ-ում տեղի ունեցավ մեկ այլ իշխանափոխություն՝ հրաժարական տվեց ԼՂ ընտրված, լեգիտիմ նախագահ Արայիկ Հարությունյանն ու նրա փոխարեն նախագահ կարգվեց Սամվել Շահրամանյանը, մի քանի օրից էլ, ահա, ԼՂ-ում տեղի ունեցավ ամենասարսափելին՝ Ադրբեջանի «հակաահաբեկչական» օպերացիայի բեմադրություն՝ անմեղ արցախցիների արյան հեղում՝ «Լավրովի պլան-2»-ը ԼՂ «նորացված», «յուղը վրեն» իշխանությունների վրա սղացնելու ակնհայտ նպատակով։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում վերջին երկու օրերին, այլ բան, քան անվերապահ իշխանահանձնում անվանել հնարավոր չէ՝ ռուսական պլանի ընդունում, զինված ուժերի կազմալուծում եւ զինաթափում, «վերաինտեգրացիա»՝ Ադրբեջանի կազմում։  

Եվ այս ամենը իշխանազավթման կարճատեւ՝ ամիսուկես ժամանակահատվածում։

Ինչպես երեւում է, Իշխան Սաղաթելյանն ուզում է գնալ Իշխանյանի տրորած ճանապարհով, ՀՀ-ում էլ իրականացնել «Իշխանյան» օպերացիա, որպեսզի նույն սցենարը խաղարկի նաեւ Հայաստանի դեպքում՝ ամիսուկեսում կազմալուծի ՀՀ պետականությունն ու կազմակերպի իշխանահանձնման հանդիսավոր արարողությունը։ Թե ո՞ր երկրի կամ միութենական կազմակերպության կազմում հայ ժողովրդին «ինտեգրացիայի» տանելով, կարելի է գուշակել։

Հետեւապես, «որպեսզի Հայաստանը առհասարակ իշխանություն ունենա», ապա պետք է Իշխանին ու պոտենցիալ իշխանյաններին հնարավորինս հեռու պահել իշխանությունից, քանի որ, ինչպես փորձը ցույց տվեց, իշխանությունը հակացուցված է նրանց։ 

Հ․Մանուկյան

Տպել
6244 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել