Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել. ինչ է առաջարկում Դավիթ Խաժակյանը երևանցիներին

14/09/2023 schedule23:05

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը ավագանու ընտրությունների համար սկսված և ընթացող քարոզարշավը դրական է գնահատում։

Ըստ նրա՝ իրենց քաղաքական ուժի ուղերձներն այս միջոցով հասանելի են դառնում հասարակությանը։ Նրա խոսքով՝ չհաշված քարոզարշավի առաջին օրերին առկա անտարբերությանը՝ այժմ մարդիկ պատրաստ են մասնակցել մայրաքաղաքի ընտրություններին։

«Մարդիկ արդեն կողմնորոշվել են, մենք էլ դրական արդյունքներ ենք սպասում սեպտեմբերի 17-ին, չնայած հասարակության ակտիվությունը հարաբերական է։ Հանդիպումների ընթացքում մարդկանց համար ամենատարածված իրողությունն անվտանգային հարցն է, քաղաքային խնդիրների նկատմամբ նվազ ուշադրություն կա։ Ովքեր փորձում են կենտրոնանալ քաղաքային կոնտեքստում, ապա խոսում ենք համատիրությունների խնդիրներից, սեփական բնակարանների օրինականացման հարցից։ Քարոզարշավի հենց առաջին օրից ես իմ բջջային համարը հրապարակել եմ իմ սոցցհարթակներում և հարյուրավոր զանգեր եմ ստացել, ստանում, որոնց միջոցով մարդիկ բարձրաձայնում են խնդիրների մասին, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում, և այժմ անհրաժեշտ է դրանք լուծել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինիս խոսքով՝ «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում և երևանցիներին է ներկայացնում երկու հիմնական ծրագիր․ առաջինը կապված է համատիրությունների վերացման հետ․ «Հաջորդը ինքնակամ սեփական բնակարանների օրինականացումն է։ Մենք ասում ենք, որ առանց բյուրոկրատիայի տները պետք է օրինականացվեն, որպեսզի մարդիկ կարողանան գույքահարկ վճարել ու գործարքներ իրականացնել իրենց տների հետ։ Նաև պետք է լուծել ճանապարհների բեռնաթափման հետ կապված հարցը, որը նույնպես մարդկանց հետաքրքրում է»։

Քաղաքապետի թեկնածուի կարծիքով՝ որոշ ուժեր տալիս են խոստումներ, որոնք թեկուզ ընտրվելու դեպքում չեն կարող իրականացնել, որովհետև իրենց լիազորությունների շրջանակներից դուրս է լինելու։ Նրա նկատառմամբ՝ կան ուժեր էլ, որոնք էլ քաղաքապետի ընտրությունները կապում են իշխանափոխության հետ։

«Այս ընտրությունները, ճիշտ է, քաղաքային են, բայց շատ հաճախ այնպիսի խոստումներ են տալիս, որոնք քաղաքապետի լիազորության ներքո չեն։ Լսել եմ տեսակետներ նաև, որ խոսում են ընտրատեղամասերում խախտումներ լինելու դեպքերի մասին, ես մատնանշում եմ, որ չեմ ակնկալում նման բան, քանի որ հանձնաժողովներում հավասարաչափ ներկայացվածություն ունեն «Հայաստան դաշինք»-ն ու «Պատիվ ունեմ»-ը: Եթե կարծում են, որ նրանք կարող են միավորվել և կեղծում անել հօգուտ այլ ուժի, ապա հնարավոր չէ։ Տեղամասերում որևէ խնդիր չենք ունենալու։ Իշխանափոխության մասին խոսող ուժն էլ հրաժարվում է լինել բանավեճերում։ Օրինակ՝ Անդրանիկ Թևանյանը վայր դրեց իր համապետական մանդատը, որպեսզի ընտրություններին մասնակցի, բայց հիմա խոսում է իշխանափոխությունից, չեմ հասկանում այդ տրամաբանությունն ու պատրաստ եմ լսել»,- նկատում է նա։

Ըստ նրա՝ քիչ հավանական է, որ որևէ ուժ ընտրություններից հետո մեծամասնություն կկազմի, իսկ կոալիցիա կազմելու վերաբերյալ որևէ քննարկումներ չեն եղել, պարզ կլինի ընտրությունների արդյունքներից հետո։ Քարոզարշավի վերջին օրը՝ վաղը, «Լուսավոր Հայաստան»-ը շարունակելու է քաղաքացիների հետ բակային հանդիպումները, այցելելու են այն վարչական շրջանները, որտեղից ունեն քաղաքացիների հրավերներ ու դեռևս չեն եղել։

«Նաև տեղի է ունենալու ավարտական բանավեճ քաղաքապետի թեկնածուների միջև, ես բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում հետևել դրան։ Մեր օրենսդրությունը ընտրության համար նվազագույն շեմ չի սահմանում, որքան մասնակցեն, այդքան էլ արձանագրում են ընտրության արդյունքները։ Կոչ եմ անում բոլորին ակտիվ մասնակցել, անկախ խնդիրներից, որոնք մենք ունենք. քաղաքը շարունակում է ապրել, այն չի կարող կանգ առնել»,- ասում է նա։

Վերջինս դժվարանում է կանխատեսումներ անել, թե որ ուժին երևանցին կտեսնի ավագանիում, անակնկալները նույնպես չի բացառում։

Դավիթ Խաժակյանը հիշեցնում է՝ իրենց քաղաքական ուժի համարը քվեաթերթիկում համար 11-ն է, կարգախոսը՝ «Առաջ՝ նոր շնչով»․ «Ինչպես ավագանիում եմ աշխատել, այնպես էլ ավելի արդյունավետ եմ աշխատելու այս ընտրություններում։ Ի տարբերություն այլ թեկնածուների, որոնք վայր են դրել մանդատը, երբ չեն ընտրվել քաղաքապետի թեկնածու, և այդպիսի դեպքեր մենք տեսել ենք նախորդ գումարման ընթացքում, մեր ուժին տված քաղաքացու քվեն առաջնորդվելու է Երևանի խնդիրների լուծմամբ»։

Տպել
1402 դիտում

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից