Հերթական շառաչուն «ապտակը» Պուտինին. պոֆիգիզմի «լավագույն կանոններով» առաջնորդվող դաշնակիցը

29/08/2023 schedule16:45

Մեկ ամիս առաջ էր, որ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում՝ ռուս խաղաղապահների «քթի տակից», առեւանգվեց ԿԽՄԿ-ի միջոցով ՀՀ տեղափոխվող ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանը։ Խաղաղապահների պատասխանատվության գոտուց՝ Լաչինի միջանցքից, երեկ նույն ձեռագրով առեւանգվել է եւս երեք (ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության) ԼՂ բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լեւոն Գրիգորյանը։  

Առեւանգված վերոհիշյալ քաղաքացիները ՀՀ էին գալիս մեկը բուժման, մյուսները ուսումը շարունակելու նպատակով։ Մեկ ամսվա մեջ առեւանգման երկրորդ դեպքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում հերթական շառաչուն ապտակ է Պուտինին, նրա ստորագրությամբ ԼՂ-ում տեղակայված առաքելության հեղինակազրկման հերթական ակտը, պրոցես, որին ռուսական կողմը դիմադրելու ցանկություն, ինչպես երեւում է, չի ցուցաբերում, եւ միակ բանը, որն ի վիճակի է ցուցաբերել ԼՂ անվտանգության երաշխավոր դաշնակից երկիրը, պոֆիգիզմն է, դրա «լավագույն կանոններով» առաջնորդվելը։

Հընթացս հիշեցնենք, որ ռուս խաղաղապահների մանդատի փաստաթղթում թվարկված են հետեւյալ գործառույթները. ղարաբաղյան շփման գծի եւ, ընդգծում ենք, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ տարանցումը, միջազգային մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումները, ինչպես նաեւ մշտադիտարկի հրադադարի ռեժիմը, արձագանքի ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանը, իր պատասխանատվության գոտում հակազդի անկարգություններին, նպաստի Ղարաբաղում լիարժեք կյանքին, պաշտպանի կենսական նշանակության օբյեկտները եւ այլն։   

ԼՂ կառավարական եւ ոչ կառավարական շրջանակների ներկայացուցիչները ահազանգում են՝ Ադրբեջանի այս վարքագիծը, որի ռեցիդիվին այսօր ականատես եղանք, կարող է շարունակական լինել, եւ ապօրինի տեղադրված անցակետով տեղաշարժվող ցանկացած անձ, մասնավորապես՝ արական սեռի ներկայացուցիչները, հավանական է՝ հայտնվեն Բաքվի ապօրինությունների թիրախում, որը կարող է հղում անել այդ մարդկանց նկատմամբ իբրեւ թե հարուցված ենթադրյալ կեղծ եւ շինծու քրեական գործերին եւ հաշվեհարդար տեսնել սեփական երկրի օրենքներով՝ գլխատում, խոշտանգում, նվաստացում, ցմահ բանտարկություն եւ այլն։

ՀՀ ԱԳՆ-ն էլ, արձագանքելով տեղի ունեցածին, մասնավորապես հայտարարել է․ «Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին եւ 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիաներին եւ պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը»։

Հիշեցնենք, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ իբրեւ թե «ցեղասպանական գործողություններ» կատարելու համար։ Հարկ է նկատել, որ ապրիլին ապօրինի անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում Ադրբեջանը մեկնաբանում էր միջանցքով «մարդուժի, սպառազինության, ականների, ինչպես նաեւ Հայաստանից ռազմական նշանակության մյուս միջոցների անօրինական տեղափոխման» համար։

Անցակետի տեղադրումից հետ, ինչպես հայտնի է, Բաքուն միայն ԿԽՄԿ-ի մեքենաներին է թույլ տալիս տեղաշարժվել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի Լաչինի միջանցքով, այն էլ՝ ժամանակ առ ժամանակ սահմանափակելով նաեւ միջազգային այդ կազմակերպության տեղաշարժը, իսկ ԼՂ-ից մարդուժի տեղաշարժը, փաստորեն, ամեն անգամ ուղեկցվում է նման ինցիդենտներով՝ ռուս խաղաղապահների անգործության, չի բացառվում նաեւ՝ թողտվության հետեւանքով, եւ որ ամենակարեւորն է՝ մնում է անպատիժ։       

Անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը, փաստացի, միանձնյա չեղարկել է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի սահմանած ռեժիմը, ըստ որի՝ պետք է երաշխավորի միջանցքով «քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը» եւ գործում է նոր ռեժիմով՝ երաշխավորելով տեղաշարժի խոչընդոտումը, տեղաշարժ թույլ տալու դեպքում էլ՝ տեղաշարժվողների նկատմամբ ահաբեկչական գործողությունների իրականացումը։  

Բաքվի ցուցաբերած(ող) այս անարխիան, նկատենք, տեղի է ունենում ՄԱԿ-ում մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած՝ ՀՀ առաջարկով հրավիրված ԱԽ նիստից հետո, որի արդյունքում որեւէ հայտարարություն եւ բանաձեւ չընդունվեց, ինչը կանաչ լույս վառեց Ալիեւի վարչակազմի առաջ՝ շարունակել գործել միջազգային իրավունքի նորմերը տրորելու եւ ցինիզմի ամբողջ սպեկտրով։  

Հիշեցնենք, որ նիստից հետո արտահոսք եղավ, թե իբր ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը դիմել է ԱԽ անդամ երկրներին՝ «հորդորելով ձեռնպահ մնալ Լաչինի միջանցքի հարցով որեւէ բանաձեւ կամ հայտարարություն բերելու» քայլից։ Եվ թեեւ ԱՄՆ-ն հերքեց այս տեղեկությունը՝ «քաջալերելով» Ադրբեջանին շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն եւ մասնավոր փոխադրումների համար», սակայն ԱԽ նիստից շաբաթներ անց ՄԱԿ-ի անունից որեւէ փաստաթուղթ ընդունելու բացակայությունը, կարծեք, ԱՄՆ-ի վերոհիշյալ հերքման հերքումը լինի։  

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նկատենք, պատասխանելով հիշյալ տեղեկատվական արտահոսքի մասին լրագրողի հարցին, օգոստոսի 22-ին Հայաստանի եւ Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում մասնավորապես հայտարարել էր․ «Մի քիչ դժվար պատկերացնելի կլինի դա ինձ համար։ Ես կարծում եմ եւ հուսով եմ՝ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերը եւ ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում եւ նաեւ գիտակցում են, որ ՄԱԽ ԱԽ հնարավոր բանաձեւը կգար օգնելու հանգուցալուծել այս իրավիճակը»։

Արարատ Միրզոյանի այս՝ «բավ է խոսելը, գործե՛ք, պարոնայք» մեսիջը, ինչպես երեւում է, հասու չդարձավ միջազգային հանրությանը, որը երեկ վերստին բախվեց Բաքվի սանձարձակ վարքագծի հերթական դրսեւորմանը։ Հանդուրժելով Ադրբեջանի՝ միջազգային իրավունքը հետեւողականորեն անարգելու եւ անպատիժ մնալու վարքագիծը՝ նույն միջազգային հանրությունը ստանձնում է լատենտ մարդասպանի ու ահաբեկչի կարգավիճակը՝ այսպիսով կիսելով Ալիեւի վարչակազմի կողմից ԼՂ նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունների պատասխանատվությունը, եթե չասենք՝ դառնալով դրանց գործուն մասնակիցը։           

ՀԳՆշենք, որ Ադրբեջանի տելեգրամյան ալիքները հայտնում են, որ առեւանգված երիտասարդ(ները) ԼՂ Մարտունու «Ավո» ֆուտբոլային ակումբից են, որոնք իբրեւ թե պատժվելու են այն բանի համար, որ 2021-ին «անարգել են ադրբեջանական դրոշը»։ Նկատենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը 2021-ին տեսանյութ էր տարածել եւ կոչ արել «դաս տալ» ԼՂ «Ավո» ֆուտբոլային ակումբի տղաներին։

«Պետք է ադրբեջանցի զինվորականները հիշեն այդ տականքների դեմքերը եւ նրանց «Ջուջուլարիմ» երգելու դաս տան»,- գրել էր տելեգրամյան ալիքը՝ ատելություն քարոզելով հայ ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ։ Հարկ է նկատել, որ ադրբեջանցիները «դրոշ անարգող» հայ մարզիկների տեսանյութից առաջ տեսանյութ էին տարածել, որտեղ երեւում էր, թե ինչպես են մի քանիսը ՀՀ դրոշը նետում գետնին ու անարգում՝ կոխկրտում այն։  

Հ․Մանուկյան

Տպել
11252 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել