Ովքեր են Ադրբեջանի կողմից հետախուզվող հայերը, և ինչի համար են նրանք մեղադրվում. անուններ

31/07/2023 schedule20:10

ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը հերթական աղաղակող ապացույցն է այն իրողության, որ Բաքուն թքած ունի միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատության վրա ընդհանրապես։ Լաչինի միջանցքում տեղի ունեցող հումանիտար վախկանալիան, Կոռնիձորում արդեն օրեր շարունակ կայանած շարասյունը, որը ՀՀ-ից առաքված հումանիտար բեռներն այդպես էլ չի կարողանում հասցնել նպատակակետին՝ ԼՂ՝ սովի եւ սպառնալիքի տակ հայտնված բնակչությանը, ավելի առարկայական ու հիմնավոր են դարձնում Բաքվի ցեղասպանական մտադրությունները։

Ներկա ժամանակում՝ հենց այս պահին, ցեղասպանողը, տեռորիստն ու ռազմական հանցագործը, փաստորեն, կեղծ մեղադրանք է առաջադրում անցյալում իբրեւ թե ցեղասպանական, ռազմական գործողություններ իրականացրած անձանց, հետախուզում հայտարարում, ապաեւ՝ միջազգային կառույցի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայից առեւանգում նրանցից մեկին, այն դեպքում, երբ խոստանում է ԼՂ բնակչությանը «ռեինտեգրելու», ադրբեջանցիներին համահավասար իրավունքներ տալու պատրաստակամության մասին։

Հարկ է նշել, որ ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի ձեռք բերած տեղեկություններով եւ իրականացրած ուսումնասիրություններով հաստատվել է, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որեւէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։  

Նկատենք, միաժամանակ, որ առեւանգումը տեղի է ունենում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Լաչինի միջանցքը, որի մեջ է մտնում նաեւ Հակարիի կամուրջը, ըստ 2020 թ․ Եռակողմ հայտարարության, գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը տեղի է ունեցել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հենակետից մի քանի մետր հեռավորության վրա, որի կանխման ուղղությամբ խաղաղապահները որեւէ գործողություն չեն ձեռնարկել։ 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքը համարվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածք, եւ ՌԴ-ն եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր է, Ռուսաստանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու եւ Լաչինի միջանցքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ՝ կանխելով Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առեւանգման դեպքերի կրկնությունը»,- երեկ այս մասին հաղորդել էր ԼՂ ՄԻՊ-ը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն էլ Վ․ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Փորձագետներն արդեն ահազանգում են, որ, կեղծ մեղադրանքների հղում անելով, Ադրբեջանը կարող է «առիթի դեպքում» ձերբակալել ու կալանավորել իր կողմից հետախուզվող «իքս» հայի, հատկապես, որ արդեն իսկ հայտարարել է իր կողմից հետախուզվող հայազգիների մի ամբողջ ցանկի մասին։

Նշենք, որ Ադրբեջանի զինդատախազությունը նախորդ տարեսկզբին հայտարարել էր, թե իր կողմից քննվող գործերով՝ կապված «մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ինչպես նաեւ, իբր, ադրբեջանցիների դեմ հայկական զինված խմբավորումների կողմից իրականացված «ռազմական հանցագործությունների» հետ», մինչ օրս քրեական գործ է հարուցվել 297 մարդու նկատմամբ՝ այդ երկրի ՔՕ 103-րդ (ցեղասպանություն), 113-րդ (խոշտանգում), 115-րդ (պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտում), 116-րդ (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով։ Նրանց բոլորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Թե ովքե՞ր են այդ հետախուզվողները, Ադրբեջանը չի հանրայնացնում։

Նշենք, որ Բաքվի բռնակալը հետախուզում է հայտարարել ոչ միայն «հայկական զինված խմբավորումների», այլեւ՝ քաղաքացիական անձանց նկատմամբ։ Մասնավորապես՝ 2022 թ․ փետրվարին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, թե Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Հարությունյանը, որն իրեն ներկայացնում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս արագ պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ վարչությունների եւ հետախուզական գործակալությունների կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։ 

Ադրբեջանը 2022 թ․ փետրվարին հետախուզում է հայտարարել նաեւ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ, որոնց հետ այդ երկրի ղեկավարները՝ հայր եւ որդի Ալիեւները, տարիներ շարունակ բանակցել են ԼՂ խնդրի կարգավորման շուրջ։ Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականից ծավալած գործունեության համար։

«1988 թվականի փետրվարից վերոնշյալ անձինք հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ազգային թշնամանք եւ ատելություն սերմանելու նպատակով (Ստեփանակերտ) քաղաքի կազմակերպություններում եւ գերատեսչություններում հայազգի աշխատակիցների հետ ժողովներ են անցկացրել»,- նշել էր Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիեւը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական դատախազության ներկայացուցչի, Քոչարյանն ու Սարգսյանը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը անօրինականորեն կցել են Լեռնային Ղարաբաղին, այդ տարածքներում ադրբեջանական օրենքների եւ Ադրբեջանի Սահմանադրության գործողության դադարեցման անօրինական որոշում են կայացրել։

Ադրբեջանի կողմից հետախուզվողների ցանկը, սակայն, այսքանով էլ չի սահմանափակվում։ 2020 թվականի նոյեմբերին էլ այդ երկիրը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի, Ջալալ Հարությունյանի նկատմամբ հետախուզման մասին։ Այդ երկրի դատախազությունը 2021 թ․ հունիսին էլ իր կողմից հետախուզվողների ցանկում ներառել էր նոր անուններ՝ հայազգի գործարարներ, ՌԴ-ում հայերի  միության նախագահ Արա Աբրահամյան, «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյան, «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյան («Պատրոն Դավո»):

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդել էր, թե 2001-2021 թվականների ընթացքում հիշյալ անձինք, իբր, մաքսանենգ ճանապարհով խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր են ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի Հանրապետության հարակից շրջաններ»:

«Սամվել Սարգսի Կարապետյանը, Դավիթ Գալստյանը եւ Արա Աբրահամյանը որպես մեղադրյալներ են ներգրավվել քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 եւ 206.4 հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,- ասված էր Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

Նշվում էր, որ գերատեսչությունը իրավական օգնության խնդրանքով դիմել է օտարերկրյա գործընկերներին։

Նկատենք, որ այս տարի ՀՀ-ում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ եւս միջազգային հետախուզում է հայտարարվել։ 

Հայաստանի գլխավոր դատախազությունը, արձագանքելով Ադրբեջանի իրավապահների այս խելացնոր գործելաոճին, հայտարարել է, որ «միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու եւ դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ»։

Ըստ գերատեսչության՝ հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ, համաձայն Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի, կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին եւ հարցերին։

Հ․Գ․ Հիշեցնենք, որ մայիսի վերջին Բերձորում Ալիեւը հանդես էր եկել հերթական ցինիկ հայտարարությամբ՝ ասելով. «Վերջին ուղերձները, որ մենք ստանում ենք, հետեւյալն են՝ ինչպիսի՞ն է լինելու նրանց (ԼՂ-ի -խմբ․) «ղեկավարության» ճակատագիրը։ Արդյոք նրանք համաներման իրավունք ունե՞ն։ Իսկ ես ասում եմ՝ կտեսնենք»։

Ադրբեջանի նախագահի այս խնդրահարույց հայտարարությանը շտապել էր ողջունել ԱՄՆ պետդեպ-ը, ինչը դժգոհության ու մտահոգության տեղիք էր տվել հայ փորձագետների շրջանում։ 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում Վ․ Խաչատրյանի հետ տեղի ունեցածից հետո մասնավորապես գրել էր․ «ԱՄՆ արձագանքը Ալիեւի սպառնալիքներին, այն է՝ Արցախի ղեկավարությանը համաներելու նրա «մեծահոգությունը» ողջունելը, ոչ թե անհամաչափ արձագանք էր, այլ խայտառակ պատուհան էր ստեղծում հենց այսօրվա առեւանգման որոշումը կայացնելու համար: ԱՄՆ հետ հաղորդակցության մեջ պետք է հիշեցվի, թե որքան թանկ են արժենում նման «ողջունումները»: ԱՄՆ-ն՝ որպես գործընկեր, նույնպես պետք է լուրջ ներգրավվածություն ունենա նաեւ սեփական դիվանագիտական միջամտության սխալի արդյունքում այս հետեւանքը վերացնելու գործում....»։

Հ. Մանուկյան

Տպել
22338 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել