25 հազար դրամ տուգանք. տնտեսվարողների տեղադրած կանգնակները՝ «մի կաթիլ մեղրի» պատմություն

20/07/2023 schedule22:55

Երևանի փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել կանգնակների, որոնք շատ դեպքերում խոչընդոտում են թե՛ երթևեկությանը, թե՛ մեքենաների կայանմանը և թե՛ մարդկանց տեղաշարժին: Դրանք հիմնականում տեղադրված են սրճարանների, առևտրի և սննդի տարբեր կետերի, նույնիսկ տների մերձակայքում:

Նկատենք, սակայն, որ այս կանգնակների տեղադրումն օրենքով արգելված է, իսկ այն խախտելու դեպքում նախատեսված է տուգանք, բայց քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ դրանից:

Հարցով զբաղվում է Երևանի քաղաքապետարանը, պարբերաբար հեռացնում տեղադրված ստվարաթղթե և փայտե արկղերը, մետաղական ու պլաստմասե արգելապատնեշները։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքները լայն թափով ընթանում են նաև այս ամիս:

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանի խոսքով՝ այս տարի հունվար ամսից մայրաքաղաքի տարբեր ճանապարհներից և վայրերից արդեն հավաքվել է 1000 կանգնակ։ Վերջինս նշում է՝ խնդրի հետ կապված թեժ գծին բողոք-զանգերը ևս շատ են:

«Օրենքը թույլ չի տալիս փողոցի երթևեկելի հատվածներում տեղադրել կանգնակներ: Դրանք խոչընդոտ են մեր քաղաքացիների համար, այսինքն՝ կարող է որևէ հատված արգելված չլինի կայանման համար, բայց որևէ տնտեսվարող, կամ ինչ-որ մեկը որոշի, որ պետք է այդտեղ կանգնակ տեղադրի: Պարբերաբար մեր և Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարում, քանի որ մենք արձանագրություն կազմելու իրավունք չունենք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Տնտեսվարողները կանգնակների տեղադրումը հիմնականում պատճառաբանում են, թե մեքենաների կայանումը խոչընդոտում է իրենց աշխատանքներին, փակում ճանապարհը, մեքենա վարողներն էլ դժգոհում են, թե ազատ տարածքում չեն կարողանում ավտոմեքենան կայանել։ Շատ հաճախ այս խոսակցությունների հետևանքով տնտեսվարողների և քաղաքացիների միջև առաջանում են միջադեպեր, նկատում է քաղաքային իշխանության ներկայացուցիչը:

Ըստ Գյուլզադյանի՝ խնդիրը հատկապես բարդ է Երևանի այն հատվածներում, որտեղ կան առևտրի խոշոր կենտրոններ, շուկաներ, շինանյութի խանութներ և այլն:

«Միշտ հետևել ենք, թե որ վայրերում են դրանք առկա, բայց մենք միայն կանգնակները վերցնելու իրավունք ունենք, արձանագրությունը կազմում է ոստիկանությունը։ Անգամ պարեկները, դրանք տեսնելով, կարող են տուգանել այն տեղադրած տնտեսվարողին կամ քաղաքացուն։ Ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում, լինում են դեպքեր, երբ անձը դրա համար տեղափոխվում է բաժանմունք»,- ասում է նա:

Միաժամանակ, զրուցակցի խոսքով, տուգանելն էլ շատ դեպքերում արդյունք չի տալիս. տնտեսվարողները կանգնակները կրկին տեղադրվում են վերցնելուց և պարեկների ու հասարակական կարգի ծառայության աշխատակիցների՝ այդ տարածքից հեռանալուց ժամեր անց։

Տուգանքը սահմանված է 25 հազար դրամ: Արձանագրությունը կազմվում է տեղում, քաղաքացուն տրամադրում է կտրոն, վերջինս 30 օրվա ընթացքում կարող է վճարել կամ բողոքարկել։

Օրենքը տնտեսվարողին թույլ է տալիս ունենալ առանձին հատկացված ծառայողական ավտոկայանատեղի, սակայն նույնիսկ դրա առկայության դեպքում որևէ կանգնակ, որը կազդարարի, թե նշված կայանատեղին միայն տվյալ տնտեսվարողի աշխատակիցների համար է, օրենքն արգելում է։ Պետք է լինի աշխատակից, որը կկազմակերպի ավտոկայանատեղիի գործունեությունը։

«Մեծ խանութներն ու կենտրոնները լինում է, որ դրա համար համապատասխան աշխատակից են պահում։ Բայց սկզբից տեղադրում են երկաթյա գեղեցիկ ձողեր, թեկուզ պլաստմասե, մեր ստուգումների արդյունքում դրանք վերցնելուց հետո կանգնակները դառնում են ստվարաթղթե արկղեր, իհարկե, դրանք էլ ենք վերցնում, ու արձանագրություն է կազմվում»,- մանրամասնում է նա։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը միաժամանակ նկատում է, որ օրենքը ունի բացթողում, այն է, երբ քաղաքացին չի ընդունում, որ կանգնակն ինքն է տեղադրել, որևէ արձանագրություն չի կարող կազմվել. «Լինում է, որ ով տեղադրել է, խոստովանում է և պատճառաբանում, թե ինչու է տեղադրել, բայց ով չի խոստովանում, ոչինչ անել չենք կարող։ Յուրաքանչյուր դեպքում այդպես է. եթե փաստեր չկան, ապա արձանագրություն չի կազմվում։ Այլապես կարող է դատարանով վիճարկել և չեղարկել տուգանքը։ Ոստիկանության դաշտում է խնդրի լուծումը, օրենքը խստացնելու մասով պետք է քայլեր ձեռնարկեն»:

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետը հավաստիացնում է՝ նմանատիպ աշխատանքները շարունակվելու են այնքան՝ մինչև կանգնակների առկայությունը մայրաքաղաքում հասցվի նվազագույնի։

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի. Երևանի Սարյան-Արամի փողոցների շրջակայքը:

3621734.jpg (511 KB)

3622039.jpg (438 KB)

3622111.jpg (514 KB)

3621725.jpg (613 KB)

3621935.jpg (399 KB)

Տպել
3143 դիտում

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)