Երեք կետ, որին հասնելու դեպքում Ադրբեջանը կգնա խաղաղության. որոնք են դրանք. Գարիկ Քեռյանը մանրամասնել է

13/07/2023 schedule20:53

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է յուրաքանչյուր բանակցությունից առաջ սահմանային իրավիճակի լարմանը, որը հրահրում է ադրբեջանական կողմը:

- Պարոն Քեռյան, ականատես ենք լինում, որ յուրաքանչյուր բանակցությունից առաջ ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում: Ինչի՞ է սրանով փորձում հասնել պաշտոնական Բաքուն:

- Ամբողջությամբ հնարավոր չէ ասել ադրբեջանական կողմի նպատակները, որովհետև տարբեր վարկածներ կան, որից առաջին վարկածով նա փորձում է վարկաբեկել բրյուսելյան և վաշինգտոնյան հարթակները։ Արևմտյան հարթակներում տեղի ունեցած հանդիպումներից հետո միշտ են այս սրացումները տեղի ունենում, որոնք ուղեկցվում են զոհերով կամ վիրավորներով։ Ասել, թե Ադրբեջանը չի ուզում ընդհանրապես հանդիպել արևմտյան հարթակներում, հիմնավոր չի լինի, քանի որ Արևմուտքից ավելի շատ պահանջում են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և խոսում իրավունքների և անվտանգության մասին։ Գուցե այդ իրավունքների և անվտանգության հարցի շուրջ Ադրբեջանը տեսնում է ինքնորոշման հարցը, այդ պատճառով է խուսափում:

Որոշները փորձում են պնդել, որ Ադրբեջանը նմանատիպ սադրանքների է գնում ռուսական կողմի դրդմամբ, որպեսզի ցույց տա, որ բանակցային միակ հարթակը կարող է լինել Մոսկվան, որովհետև ՌԴ զինված ուժի ներկայության պարագայում է հնարավոր կողմերին փոխզիջման կամ ստիպելու ճանապարհով տանել խաղաղության։ Մյուս կողմից՝ այս ամենին գնալով՝ Ադրբեջանը իր հասարակության շրջանում փորձում է տարբեր մոտեցումներ առաջ բերել, քանի որ ինքն այս լարվածությունները ներկայացնում է որպես հայկական կողմից արված սադրանք։ Այստեղ հետաքրքիր է, թե ինչ են գրում այս ամենի մասին ԵՄ դիտորդները, քանի որ այս անգամ լարվածությունը ՀՀ ինքնիշխան տարածքում է։

- Իսկ պատերազմի վերսկսման հավանականություն որքանո՞վ եք տեսնում:

- Մարտական գործողություններն ու պատերազմը մեզ ուղեկից են 1994 թվականից մինչ այսօր։ Դա քաղաքական ձևակերպմամբ կոչվում է կիսապատերազմական իրավիճակ։ Երբ որ զինադադար է եղել, հաշտության պայմանագիր չկա, մերթընդմերթ լինում են մարտական գործողություններ կամ լայնածավալ պատերազմ։ Ադրբեջանը պատերազմ սկսելու հարցում միայնակ չի կարող լինել, պետք է հաշվի առնի Թուրքիայի դիրքորոշումը․արդյո՞ք Թուրքիան կարող է կանաչ լույս վառել Ադրբեջանի առջև, սկսել ռազմական գործողությունները։ 2020 թվականին նման կանաչ լույս Թուրքիան վառեց Ադրբեջանի համար, որտեղ ՌԴ-ն անհասկանալի դիրքորոշում որդեգրեց, որի դառը պտուղները քաղում է մինչ այսօր։ Ըստ էության՝ փոխվեց ուժային հարաբերակցությունը Հարավային Կովկասում՝ ի վնաս ՌԴ-ի։ Թուրքիան ավելի խոր ներթափանցեց տարածաշրջան և նվազեցրեց ՌԴ-ի թիվ մեկ գերտերության կարգավիճակը։

Չենք կարող ասել՝ Թուրքիան կգնա՞ նման քայլի, քանի որ արդեն բարդացված հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, դեռ չի կարգավորել իր բոլոր հարցերը ՆԱՏՕ-ի հետ, քանի որ չմիացավ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Սակայն պետք է հստակ հասկանանք, որ եթե պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը 10 օր ունենա իր ուզածին հասնելու համար, ապա նա կգնա այդ քայլին:

- Ադրբեջանի նման վարքագիծը տեղավորվո՞ւմ է խաղաղության օրակարգի շուրջ:

- Խաղաղության կարիք ունի ավելի շատ Հայաստանը, Ադրբեջանի շահից է բխում, որ այդ օրակարգը չկայանա և լինի ԼՂ երրորդ պատերազմը, որը Ադրբեջանին կմոտեցնի իր նպատակների իրականցմանը, որոնք դեռ չի ավարտել։ Դրա համար 2020 թվականի դեկտեմբերից սկսած՝ երեք տարի անց դիվանագիտական ճակատում խաղաղության հաստատման ուղղությամբ քայլ չկա։ Ալիևը կգնա խաղաղության պայմանագրի միայն իր համար լիարժեք հաղթանակից հետո։ Իսկ դա հետևյալն է․ ԼՂ ՊԲ-ի կազմալուծումը, ԼՂ իշխանության վերացումը, ուղիղ ճանապարհ դեպի Նախիջևան։ Ադրբեջանը չի ընդունի ճանապարհ, որը պետք է վերահսկի Հայաստանը, իսկ Հայաստանի իշխանություններն էլ չեն շտապում առանց երաշխիքների ստորագրել պայմանագիրը, քանի որ երաշխիքների բացակայության դեպքում Ադրբեջանը կգնա ԼՂ հայաթափմանը։

Այդ դեպքում Արցախում կդիմեն ինքնապաշտպանության, որը կհասնի մինչև Հայաստան, կմիջամտեն Թուրքիան և ՌԴ-ն, որից էլ կհասունանա մեծ պատերազմը։

- Ըստ Ձեզ՝ միջազգային հանրությունը տալի՞ս է համարժեք գնահատական Ադրբեջանի այս գործողություններին։ Արդյոք նրանց համար նկատելի՞ է ադրբեջանական կողմի պահվածքը․ նստել բանակցել, սակայն բանակցություններից մի քանի օր առաջ կրակ արձակել։

- Արևմուտքի համար այժմ առաջնային հարցը ոչ թե ԼՂ հարցի կարգավորումն է, այլ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթամուղի և գազամուղների և այլ կոմունիկացիաների անխափան աշխատանքը, որովհետև դրանք գնալու են դեպի արևմուտք, իսկ դրանց խափանումը կխորացնի արևմուտքի ճգնաժամը, որն առաջացել է ՌԴ-ի գազամատակարարումից հրաժարվելուց հետո։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջնորդները հայտարարում են, որ հակաժողովրդավարական ռեժիմները աջակցություն չպետք է ստանան, սակայն ինչ ենք մենք տեսնում․ Հայաստանը ժողովրդավարական երկրների ցանկում առաջատարն է, Ադրբեջանն ամենավերջում է գտնվում, բայց ճնշում այդ երկրի նկատմամբ չկա։ Դա վերաբերում է ցանկացած ուժային կենտրոնին՝ ՌԴ-ին, Չինաստանին, ԱՄՆ-ին, որոնք մեծ դերակատարում ունեն աշխարհաքաղաքական ընկալման մեջ։

- Ի՞նչ սպասել հուլիսի 16-ին կայանալիք բրյուսելյան բանակցությունից, որքանո՞վ այն կտարբերվի մյուս բանակցություններից։

- Բանակցային երեք հարթակ կա՝ Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն, որոշ մասնագետներ ասում են, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նույն բևեռը չեն, բայց գտնվում են նույն ռազմաքաղաքական կառույցի՝ ՆԱՏՕ-ի շաղկապում։ Այսինքն՝ ԱՄՆ-ում բանակցությունները այլ կերպ են ընթանում, Բրյուսելում՝ այլ, Մոսկվայում՝ բացարձակապես այլ։ Ենթադրում եմ, որ քանի չկա այս երեք կենտրոնների միջև որոշակի փաստաթուղթ, որը կարժանանա երեքի միասնական ճնշմանը, ապա սայլը տեղից չի շարժվի, և որևէ փոփոխություն տեղի չի ունենա։ Կոսովոյի դեպքը լավ օրինակ է, որտեղ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ՌԴ-ի չեզոք միջամտությամբ ռազմական ճանապարհով ստիպեցին գնալ հարցի կարգավորմանը։

Տպել
11827 դիտում

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը