Ճշմարտությունը, անկախ նրանից՝ ում դեմ է աշխատելու՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության, պետք է դառնա հանրային սեփականություն

21/06/2023 schedule23:00

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի երեկվա նիստը թերեւս կարելի է բացառիկ համարել ձեւաչափի առումով, քանի որ այն ոչ թե փակ-գաղտնի ռեժիմում էր, այլ՝ հրապարակային եւ ուղիղ հեռարձակմամբ։

Սա հանձնաժողովի գործունեության պատմության մեջ նման ռեժիմով աշխատելու  առաջին դեպքն էր։ Նիստին, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, ընդդիմությունը որոշել էր չմասնակցել՝ այդ մասին նախապես հայտարարություն տարածելով։

Նկատենք, որ նիստը տեղի ունեցավ գործող խորհրդարանի ձեւավորման՝ հետպատերազմական ամենալարված ու էպիկ շրջանում կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների երկուամյակի օրը։ Եթե չլինեին այդ ընտրությունները, ապա խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ չէին ունենա եւ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները կասկածի տակ չէին դնի այն քաղաքական սուբյեկտները, որոնց ժողովուրդը նախքան պատերազմը՝ 2018-ին, տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով արդեն իսկ ուղարկել էր տուն, եթե չասենք՝ «գրողի ծոցը»։ 

Սա այն ընդդիմությունն է, որը խորհրդարանում է հայտնվել հենց այդ՝ 44-օրյա պատերազմում կրած պարտության ալիքի վրա՝ պարտությունը որպես իշխանությունը վերազավթելու միջոց ու առիթ օգտագործելով ու որոշակի ընտրազանգված իր շուրջը կոնսոլիդացնելով։ 

Հետեւապես այդ ընդդիմության գերխնդիրն իր գոյության երաշխիքի՝ պարտության պատճառների վերհանմանը մասնակից դառնալը չէ՝ սրտացավ, ազնիվ շահագրգռություն ցուցաբերելով, այլ պարտության հարցում իր բաժին մեղքից գլուխն ազատելը՝ նսեմացնելով, «շոու» անվանելով, դելեգիտիմացնելով պարտերազմի հանգամանքների բացահայտմանն ուղղված ցանկացած քայլ ու նախաձեռնություն։

Ուստի տարօրինակ կլիներ, եթե հանձնաժողովի օբյեկտիվությունը եւ արդյունավետությունն ի սկզբանե (երբ դեռ նոր էր ձեւավորվում այն) կասկածի տակ դրած, հանձնաժողովի աշխատանքները բոյկոտած պարոնայք ընդդիմադիրները (11-հոգանոց հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացված էր լինելու 4 հոգով՝ երեք անդամ «Հայաստան», մեկ անդամ՝ «Պատիվ ունեմ» խմբակցություններից) մեկ տարի անց որոշեին վերանայել իրենց կանխակալ վերաբերմունքն ու շտապեին վարչապետի մասնակցությամբ նիստին ներկա գտնվելու։

Նկատենք՝ այն վարչապետի, որի վերաբերյալ արդեն իսկ ունեն «դատավճիռ» եւ նախքան հանձնաժողովի ստեղծումն արդեն իսկ կարգել են «պատերազմի հրահրիչ» (հրահրման պատճառ որպես թութակելով հանրահայտ տրաֆարետները, թե՝ Նիկոլն ասաց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», «ինչ պետք է, այն էլ բանակցում եմ», «բանակցություններն սկսում եմ սեփական կետից» եւ այսպիսով պատերազմ բերեց), «կապիտուլյանտ», «դավաճան», «հողատու» եւ այլն․․․

Որեւէ քննիչ հանձնաժողով ստեղծելու գերխնդիրը, անշուշտ, ճշմարտության բացահայտումն է, այն էլ այնպիսի ծանր ու բազմաշերտ իրողության վերաբերյալ, ինչպիսին այս դեպքում 44-օրյա պատերազմն է, պատերազմ, որը 1 ամսում կամ 1 կամ 10 տարում չի հասունացել։ Այս պատերազմը բանակցային եւ աշխարհաքաղաքական զարգացումների առնվազն երեք տասնամյակ ամփոփող ժամանակագրություն ունի։ Բայց արդյո՞ք այդ ճշմարտության բացահայտումը նաեւ հասարակական-քաղաքական շահագրգիռ սուբյեկտների, մասնավորապես՝ ԱԺ ընդդիմության գերխնդիրն է։ Այն ընդդիմության, որն ունի իր ճշմարտությունը եւ չի ուզում վիճարկել այն՝ համադրելով մեկ այլ ճշմարտության հետ, որի վերհանումը վերապահված է քննիչ հանձնաժողովին։

Ընդ որում, գործ ունենք այն ընդդիմության հետ, որը երկու տասնամյակ ՀՀ-ի անունից իրացրել է ԼՂ խնդրով բանակցային կողմի իր մանդատը, ավելին՝ դրել է մինչեւ 44-օրյա պատերազմը ծավալված բանակցային տրամաբանության անկյունաքարը՝ համաձայնելով տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքներ»-ի հիման վրա խնդրի խաղաղ կարգավորմանը։

Համոզված լինելով բանակցային իր կեցվածքի ճշմարտացի լինելու մեջ՝ նախկին երկու նախագահների կուրացիայի տակ գտնվող  ընդդիմությունը, բնականաբար, ամեն ինչ անելու է եւ անում է՝ պաշտպանելու ճշմարտության իր «բաստիոնը»։ Իսկ այդ ճշմարտությունն այսպես է ձեւակերպվում՝ «մենք արդյունավետ բանակցող էինք, մենք հետամուտ էինք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, մենք բանակցում էինք «ոչ թե այն բանի շուրջ, թե ինչ ենք տալու, այլ՝ թե ինչ ենք ստանալու»»․․․

Սա, նկատենք, կիսաճշմարտություն է կամ ճշմարտության միայն մի երեսն է, իսկ հաջորդ երեսը, որին հրապարակավ նայելուց ընդդիմությունը խուսափում է, այն է, որ այդ բանակցությունները, որոնց խրոնոլոգիան ներկայացրեց նաեւ վարչապետը, հայտնվել էին փակուղում, «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի», «հաղթանակած գեներալիտետի» մասին պոնտի պիտանիության ժամկետը լրացել էր, վաղուց արդեն խախտվել էր ՀՀ-Ադրբեջան ռազմական բալանսը, եւ Ադրբեջանի դեստրուկտիվ, մաքսիմալիստական կեցվածքը, կամ, ինչպես ձեւակերպել էր Սերժ Սարգսյանը՝ «սին պատկերացումները», թե՝ «փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կողմից կամ Հայաստանի Հանրապետության կողմից», այլեւս անխուսափելի էին դարձնում խնդրի ռազմական հանգուցալուծումը, ինչին էլ դիմեց Ալիեւը՝ օգտվելով աշխարհաքաղաքական պատեհ իրավիճակից։  

Հանրային ուշադրությունը, ուրեմն, ոչ թե պետք է շեղել ընդդիմության դեստրուկտիվ վարքագծի, բոյկոտի վրա կենտրոնանալով՝ ակամա մասնակցելով հանձնաժողովի զեկույցի անաչառությունը կասկածի տակ դնելու գործընթացին (ինչին էլ ձգտում է ընդդիմությունը), այլեւ ֆոկուսացնել պատերազմին հանգեցրած պատճառների մասին ողջ ճշմարտությունն իմանալու շուրջ։ Իսկ ճշմարտությունը, անկախ նրանից՝ ում դեմ է աշխատելու այն, ում է վնասելու՝  ընդդիմությա՞նը, թե՞ իշխանությանը,  պետք է լինի հանրության սեփականությունը։

Քանի բացահայտված չեն պատերազմի բոլոր հանգամանքները, երաշխավորված է ընդդիմության՝ պարտությամբ սնվող քաղաքական մակաբույծի գործունեությունը։     

Հ․Մ․

Տպել
3360 դիտում

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է