«ՀԵՐԻՔ Է ՄԵԶ ԽԱՅՏԱՌԱԿԵՔ»

21/02/2010 schedule08:35

Ընդհանրապես, ֆուտբոլային հանդիպումների մասին գրելիս սկսում են հանդիպման սկզբից, նույնիսկ` նախապատրաստական փուլից, առավել եւս, որ մեր ազգային հավաքականի խաղից մեկ օր առաջ տեղի էր ունեցել նաեւ մեր երիտասարդականի հանդիպումը։ Սակայն ֆուտբոլասերների կողմից բարձրացված պաստառն ու դրան հաջորդած դեպքերը շատ ավելի կարեւոր ու էական եմ համարում, քան մեր հավաքականների խաղին ընդհանրապես անդրադառնալը, մանավանդ, որ մեր 2 հավաքականներն էլ պարտվեցին. երիտասարդականը զիջեց Շվեյցարիային 1։3 հաշվով, իսկ ազգայինը պարտվեց 0։2 հաշվով...

Ընթանում էր Հայաստան-Բոսնիա հանդիպման մոտավորապես 80-րդ րոպեն` հերթական պարտությունն էինք կրում. կարծես արդեն սովորական դարձած այս երեւույթը ոչ մի արտառոց հետեւանք չէր հուշում, ու հանկարծ արեւելյան տրիբունայում բարձրացվեց այդ պաստառը, որն ուղղակի անակնկալ էր բոլորի` թե մյուս տրիբունաներում նստածների, թե ֆուտբոլիստների համար։ Անակնկալ էր առաջին հերթին իր բովանդակությամբ` երեւի թե սա եզակի դեպք էր մեր նորանկախ պետության մեջ, երբ ֆուտբոլային խաղից դժգոհությունը արտահայտվում էր նման ձեւով. վերջապես մեր ֆուտբոլասերներն էլ, կարելի է ասել, ընդվզեցին ու ոտքի կանգնեցին։ Ընդ որում, պաստառների բարձրացումը, վանկարկումները ֆուտբոլային խաղի անքակտելի մասն են, սակայն սա երեւի պիտի հատուկ բացատրվի մեր ոստիկաններին, ովքեր ինչ-որ մեկի հրահանգով սկսեցին վազել դեպի արեւելյան տրիբունա, ընդ որում` վազում էին թե ոստիկանները, թե կարմիր բերետավորները, ու քիչ անց սկսվեց մի իսկական պայքար ոստիկաններ ու հատուկջոկատայիններ կոչվողների ու արեւելյան տրիբունայում հավաքված ֆուտբոլասերների միջեւ։ Մեծաքանակ ոստիկանները ուժով` հրելով ու խփելով ուղղակի խլեցին պաստառը ֆուտբոլասերներից, ու ամբողջ մարզադաշտը արդեն սկսեց վանկարկել` «Ամոթ, Ամոթ», ապա նաեւ` «Հայրապետյան, հեռացի՛ր»։ Նման զարգացումներն արդեն իսկական անակնկալ էին, ու մի պահ նույնիսկ ֆուտբոլիստները կանգնեցին դաշտում։ Հանդիպման վերջին րոպեներին արդեն ոչ ոք ֆուտբոլ չէր նայում. տեղի էր ունեցել արտառոց երեւույթ, որը վերջնականապես ցույց տվեց մեր ֆուտբոլի, ոստիկանների, իշխանության դեմքը։ Ամբողջ հանդիպման ընթացքում մի խումբ բոսնիացի ֆուտբոլասերներ գոռում, վանկարկում ու պաստառներ էին ցույց տալիս, ու մեր ոստիկաններից եւ ոչ մեկի մտքով չանցավ արգելել բոսնիացիներին` «բալետ» անել, բայց հենց հայերը պաստառ բարձրացրին, ինչ-որ բան փոխվեց ոստիկանների գլխում. երեւի կարծեցին, թե պաստառի վրա գրվածը իրենց է վերաբերում։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ հենց ոստիկանների անտեղի ու հանցագործ միջամտության պատճառով արեւելյան տրիբունայի ֆուտբոլասերները սկսեցին պահանջել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Հետաքրքիր է նաեւ, որ արեւելյան տրիբունայի հարեւանությամբ տեղ էին զբաղեցրել մի քանի բոսնիացի ֆուտբոլասերներ, ովքեր ամբողջ հանդիպման ընթացքում իրենց լեզվով գրված ինչ-որ պաստառ էին ցուցադրում, ու երբ հայ ոստիկանները հարձակվեցին հայ ֆուտբոլասերների վրա, բոսնիացիներն իրենց պաստառով տեղափոխվեցին «հայերի» տրիբունա` աջակցելու։ Խաղը, հանդիպման հաշիվը այլեւս ոչ մեկին չէր հետաքրքրում. հայկական ֆուտբոլում սեպտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցավ շատ կարեւոր երեւույթ. վերջապես հայ ֆուտբոլասերը դարձավ պահանջատեր` ֆուտբոլային պահանջատեր` ցույց տալով, որ ֆուտբոլը հասարակական երեւույթ է ու պատկանում է հասարակությանը։ Ֆուտբոլը, մեր երկիրը հնարավոր չէ սեփականաշնորհել, ու «Հերիք է մեզ խայտառակեք»-ը բացարձակապես չի վերաբերում մեր հավաքականի ֆուտբոլիստներին. դա կարծիք է Հայաստանի իշխանությունների, ոստիկանների ու նրանց հրաման տվողների մասին։ Վերջում ավելացնեմ, որ Հայաստան-Բոսնիա հանդիպման օրը` սեպտեմբերի 5-ը, ՖԻՖԱ-ի կողմից հայտարարված էր «Արդար խաղի» օր, ու հանդիպումից առաջ էլ 2 հավաքականների ավագները հատուկ տեքստ ընթերցեցին։ Թե ինչպես են Հայաստանում ընկալում «Արդար խաղ» հասկացությունը, ակնհայտ երեւաց հենց խաղավերջում։

Տպել
410 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց