Դրոշ այրած Նիկոլյանի փաստաբանը զրպարտում է «Հայկական ժամանակ»-ին

21/04/2023 schedule22:00

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած եւ Հայաստանի Հանրապետության վարկին վնաս հասցրած ոճաբան Արամ Նիկոլյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը երեկ ֆեյսբուքյան իր գրառման մեջ ակնհայտ կեղծ, սուտ տեղեկություն է տարածել՝ հիշատակելով «Հայկական ժամանակ»-ի անունը։ 

«Դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում»,- մասնավորապես նշել է նա՝ առանց «Հայկական ժամանակ»-ի՝ իր հիշատակած «կեղծ լուրին» հղում անելու։ 

Ի գիտություն՝ ՀԺ-ն որեւէ լուր, որեւէ տող այն մասին, թե «Արամ Նիկոլյանը դրոշն այրելու համար գումար է ստացել», չի հրապարակել, ինչից հետեւում է, որ զրպարտությամբ զբաղված է իր վստահորդին զրպարտության համար մեղադրող փաստաբանը։

Ընթերցողին եւ հատկապես Նիկոլյանի փաստաբանին հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ում ապրիլի 15-ին հրապարակվել է «Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արամ Նիկոլյանը» վերնագրով լուր, որտեղ որեւէ բառ անգամ չկա այն մասին, թե Նիկոլյանը գումար է ստացել դրոշ այրելու համար։

Մեջբերենք այդ հատվածը․ ««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներկայացուցիչների զգեստները հեղինակելու և կարելու համար Արամ Նիկոլյանը, ըստ պայմանագրի, ստանալու է 18,9 մլն դրամ, որից 12,3 մլն դրամն արդեն ստացել է»։

Պահանջում ենք, որ փաստաբանը ցույց տա այն հատվածը, որտեղ նշված է՝ «Նիկոլյանը գումարն ստացել է դրոշն այրելու համար»։

Ակնհայտ է, որ փաստաբանական ծառայություններ մատուցող որոշ սուբյեկտներ հայերեն գրված տեքստը կարդալ-ընկալելու հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն։ Կամ էլ՝ միտումնավոր են խեղաթյուրված ներկայացնում՝ իրենց հայտնի պատճառներով, որոշ լրատվամիջոցներ էլ խանդավառված արտատպում են դրանք՝ արդեն բոլորիս հայտնի պատճառներով:

Ակնկալում ենք, որ Ալեքսանդր Կոչուբաեւը ներողություն խնդրի «Հայկական ժամանակ»-ից՝ լրատվամիջոցի մասին ակնհայտ սուտ տեղեկություն տարածելու, զրպարտելու, իր հետեւորդներին մոլորության մեջ գցելու համար։

Տպել
3545 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը