Ֆիզկուլտուրա առարկան չանելու հետևանքով տղանեը առողջական լուրջ խնդիրներ են ունենում․ ինչ քայլեր է ձեռնարկում ԿԳՄՍՆ-ն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի ոչ պատշաճ անցկացման համար երեխաների մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս։

Սրան նախարարն անդրադարձավ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։ Պատգամավորը նախարարին խնդրել էր ներկայացնել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի ճիշտ կազմակերպման համար։

«Առողջապահության կարևոր բաղադրիչը մարմնակրթությունն է, բայց, մեղմ ասած, ֆիզկուլտուրա առարկան ձևական բնույթ է կրում բոլոր կրթական հաստատություններում։ Դրա արդյունքում մեր արական սեռի ներկայացուցիչները, օրինակ, ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Այդ մասով վիճակագրություն չունենք, բայց զինվորական ծառայության հաշվառման ժամանակ ցավալի արդյունքներ ենք տեսնում։ Նշեցիք, որ բազմաթիվ սպորտային համալիրներ են կառուցվում, բայց ֆիզկուլտուրայի զարգացման համար ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Նախարարը, պատասխանելով հարցին, նկատեց․ «Նոր չափորոշիչներով պարտադիր է զինվորական պատրաստության առարկայի ճամբարին մասնակցել։ Ճամբարին մասնակցելու համար պարտադիր է առողջական վիճակի ուսումնասիրությունը, և արդյունքները նույնպես ցույց տվեցին, որ ունենք լուրջ խնդիր։ Հիմնականում առարկայի հետ կապված խնդիրները դպրոցի հարցն է, դպրոցը կա՛մ չունի համապատասխան մարզադահլիճ, կա՛մ էլ առարկան երբեմն դասացուցակի մեջտեղում է, և որպեսզի երեխաները ժամանակ չկորցնեն ֆիզկուլտուրայի ժամանակ սպորտային հագուստ փոխվելու համար, երբեմն այդ առարկան պարզապես չեն անում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ պետք է նախ դպրոցներում ապահովել համապատասխան պայմանները, որով հնարավոր կլինի կազմակերպել ֆիզկուլտուրայի դասերը։ Բացի դրանից, առարկան պետք է ավելի խաղային ձևով կազմակերպել։

Տպել
2954 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ