Սուդանում զինված բախումներ են զինվորականների ու հատուկ ջոկատայինների միջև

15/04/2023 schedule18:00

Սուդանում այսօր բախումներ են տեղի ունեցել բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև։ Կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին հարձակման համար, ընդ որում՝ բանակը պնդում է, որ արագ արձագանքման ուժերը հարձակվել են իր շտաբի վրա, իսկ հատուկ ջոկատայինները պնդում են, որ իրենց շտաբը Խարթումում հարձակման է ենթարկվել «բոլոր տեսակի ծանր և թեթև զենքերով»:

Ինչ է պատահել

Բախումներ են սկսվել Մերովի ռազմաբազայի մոտ և Խարթումում։ Այնուհետ հատուկ ջոկատայինները հայտնել են, որ բանակային ստորաբաժանումները հարձակվել են իրենց շտաբի վրա։ Սուդանի բանակի ներկայացուցիչը հաստատել է դա, սակայն նշել է, որ հարձակումը պատասխանն է քաղաքի մի քանի շրջաններում գտնվող զորամասերի վրա արագ արձագանքման ուժերի հարձակումներին։

Ավելի ուշ տեղեկություններ են եղել  շտաբների վրա բանակի օդային հարվածների մասին։ Զինվորականները նաև Մերով քաղաքում ոչնչացրել են հատուկ նշանակության ուժերի ավելի քան 80 մեքենա։

Խարթումի նախագահական պալատի բոլոր մուտքերը արգելափակված են, պալատն ինքը շրջապատված է Սուդանի բանակի զրահամեքենաներով, հայտնում է Sky News Arabia-ն։

Սուդանի հատուկ ջոկատայինները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Խարթումի և Մերովի օդանավակայանները և «մեծ կորուստներ» են պատճառել զինվորականներին։

Al-Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մերովում գրավվել են մի քանի «ռուսական արտադրության կործանիչներ»։

Հատուկ նշանակության ջոկատի հրամանատարությունը կոչով դիմել է ժողովրդին՝ «երկրի համար այս կարևոր պատմական պահին միավորվել և դատապարտել բանակի վախկոտ պահվածքը»։

Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն անձամբ է վերահսկում զինվորականների գործողությունները։ Արագ արձագանքման ուժերը հայտնել են, որ նրա նստավայրը գրավել են, սակայն բանակը հերքել է այդ պնդումները։ Ինքնիշխան խորհրդի (երկրի ղեկավար մարմնի) ղեկավարի անվտանգության ղեկավարի խոսքով՝ ալ-Բուրհանը «անվտանգ վայրում է և անձամբ վերահսկում է զինվորականների գործողությունները»։

Տուժածներ

Սուդանի բժիշկների կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ տասնյակ տուժածներ տեղափոխվում են շտապ օգնության կենտրոններ։ Նրա խոսքով՝ «տարբեր վնասվածքներով մարդկանց են բերում, քաղաքացիական բնակչության շրջանում լուրջ դեպքեր կան»։

Սուդանի առողջապահության նախարարությունը բժիշկներին կոչ է արել գալ Խարթումի հիվանդանոցներ՝ օգնություն ցուցաբերելու համար։

Խարթումում մարտերը տեղի են ունենում պալատի, ԶՈւ գլխավոր հրամանատարության, օդանավակայանի, կենտրոնական շուկայի, ինչպես նաև Սուդանի մայրաքաղաքի հարավում գտնվող ռազմաբազաների մոտ։ Դիվանագիտական առաքելությունը Խարթումում ստեղծված իրավիճակը անվանել է անհանգիստ և խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին բախումների հետ կապված մնալ տանը և պատուհանների մոտ չմնալ։

Էսկալացիայի նախադրյալներ

Քաղաքական ճգնաժամը Սուդանում շարունակվում է ոչ առաջին տարին այն բանից հետո, երբ 2019 թվականի ապրիլին ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվեց նախագահ Օմար ալ-Բաշիրը, ով կառավարում էր երկիրը 30 տարի։

Իրավիճակը սրվեց այս շաբաթվա սկզբին ալ-Բուրհանի, որը նաև ղեկավարում է Ինքնիշխան խորհուրդը, և արագ արձագանքման ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի (Համիդտի) միջև տարաձայնությունների պատճառով:

2021 թվականի հոկտեմբերին ալ-Բուրհանը ցրել է քաղաքացիական կառավարությունը և Սուդանում արտակարգ դրություն հայտարարել։ Նա խոստացել է համընդհանուր ընտրություններ անցկացնել 2023 թվականի հուլիսին:

2022 թվականի դեկտեմբերին հիմնական քաղաքական ուժերը կնքել են շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում էր բանակի հեռացում քաղաքականությունից և անվտանգության ուժերի բարեփոխում։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվեր ապրիլի սկզբին, սակայն երկու անգամ հետաձգվեց։ Նոր ժամկետներ դեռևս չեն նշվում։

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Սուդանի բանակը վերջնագիր է ներկայացրել հատուկ ջոկատայիններին՝ պահանջելով լքել Մերովեն։ Սուդանի զինվորական աղբյուրի փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայիններն այնտեղ տեղակայել են բազմաթիվ ջոկատներ՝ չծանուցելով սուդանական բանակի հրամանատարությանը վերատեղակայման մասին։ Սակայն նույն օրը հատուկ նշանակության ուժերի ավելի քան 50 մեքենաներ մտել են Խարթում, իսկ Դարֆուրից ժամանել են  հավելյալ ուժեր:

Բանակը և հատուկ ջոկատայինները տարբեր տեսակետներ ունեն ապագա անվտանգության կառուցվածքի և միասնական զինված ուժերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ։ Տարաձայնությունները հանգում են հիմնականում երկու հիմնական կետի՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեկ բանակում ընդգրկվելու ժամկետների, ինչպես նաև այն հարցում, թե ով պետք է դառնա զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ պրոֆեսիոնալ զինվորական, թե քաղաքացիական նախագահը։ Հենց դա էլ պետք է կարգավորի համաձայնագիրը, որը դեռ չի ստորագրվել։

Տպել
744 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան