ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ մասնակցության վերաբերյալ իր պարզաբանման խնդրանքը

Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարություններին, թե չի հասկանում Ռուսաստանի պարզաբանման պահանջը Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժություններին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ, ՌԴ ԱԳՆ-ն կրկին թեմայի շուրջ մեկնաբանությամբ է հանդես եկել:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը տեղադրվել է գերատեսչության տելեգրամյան պաշտոնական ալիքում:

Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ներկայացնում է ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հարցին տրված բանավոր պատասխանի սղագրությունը.

Հարց- Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում. Միաժամանակ նա որոշել է մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին։ Ինչպե՞ս է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Երևանի նման դիրքորոշմանը։ Կարո՞ղ է սա համարվել Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ, որը կարող է վատթարացնել մեր երկրների երկկողմ հարաբերությունները։

Պատասխան- Չեմ կրկնվի և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ես հենց նոր մեկնաբանեցի Հայաստանի և ՀԱՊԿ-ի թեման։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին. Ինքը՝ դաշինքը, շարունակում է իր զորավարժություններին գործընկեր երկրներին ակտիվորեն ներգրավելու պրակտիկան։ Դա անում է ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման միջոցով և ձգտում է վերափոխել այդ պետությունների պաշտպանական համալիրները, լծակներ ձեռք բերել նրանց ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում, զինված ուժերի կառուցման ընթացքը:

Խոսքը առաջին հերթին վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար իսկական դաշտ է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման համար։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել տարածաշրջանի երկրների համագործակցությունը մեր երկրի հետ։ Նրանք ներքաշված են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք հակառուսական բնույթ ունեն, երբեմն՝ ռուսաֆոբ:

ՆԱՏՕ-ի նման գործողությունները հանգեցնում են տարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացմանը, կոնֆլիկտային ներուժի աճին և նոր բաժանարար գծերի ստեղծմանը։ Մենք հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Պատասխանը ստանալուն պես կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց իր տարածքում ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

ՌԴ ԱԳՆ-ն, ըստ էության, կրկնել է Զախարովայի՝ թեմայի շուրջ տված մեկնաբանության նոր միտքը, սակայն վերջում հավելել է, որ հավանաբար, Արթուր Հովհաննիսյանին իրենց խոսքը սխալ է թարգմանվել։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում էր խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Երևանի մասնակցության վերաբերյալ։

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ԱԺ-ում տարակուսանք էր հայտնել, որ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանումներ է ցանկանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Նա հավելել էր, որ Երևանն անում է ամեն ինչ իր զինված ուժերի մարտունակությունը զարգացնելու և բարձրացնելու համար։

Տպել
1696 դիտում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց