Ռուս խաղաղապահները գերի են Ադրբեջանի ձեռքին, կտրուկ գործողությունների գնալ է պետք. Դավիթ Բաբայան

ԱՀ նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ Արցախում իրավիճակը գնալով ծանրանում է, սակայն, չնայած դրան, արցախցին պատրաստ է մինչև վերջ պայքարել իր հայրենիքի համար։

Իսկ Արցախից Հայաստան խիստ անհրաժեշտության ժամանակ մեկնելու պայմանը, որը պետք է իրականացվի բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի թույլտվությունն ստանալու դեպքում Բաբայանը բացատրում է ստեղծված անհնարին իրավիճակով։ Որպես օրինակ՝ նա բերում է այն դեպքը, երբ օրերս Գորիսից Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսը կանգնեցվել էին ադրբեջանական կեղծ էկոակտիվիստները, ահաբեկել արցախցիներին:

«Ծանր է վիճակը։ Փորձում են առևանգել մարդկանց, ինչպես փորձել են այդ դեպքի ժամանակ։ Երբ ավտոբուսում գտնվող կանանցից որոշների առողջական կամ հոգեբանական վիճակը վատացել է, փորձել են տեղափոխել Շուշիի բժշկական կենտրոն՝ նպատակ ունենալով այնտեղ էլ պատանդ պահել այդ կանանց։ Վաղը կարող են ձերբակալություններ սկսել տեղում։ Սա արդեն խոսում է իրավիճակի բարդության աստիճանից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ Բաբայանի՝ արցախցիները հիմա գտնվում են իրենց պատմության ամենածանր փուլում․ «Խայտառակություն է նաև այն փաստը, որ փորձում են ճանապարհը փակելու իրենց նպատակը փոխել՝ հայտարարելով՝ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը հասցված ապտակ։ Եվ մենք ականատես ենք լինում այդ հանրության պապանձված լինելուն։ Քայլեր չեն ձեռնարկում։ Որոշ երկրներ նույնիսկ խորացնում են հարաբերությունները Ադրբեջանի հետ»։

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի կարծիքով՝ իրավիճակը չի կարգավորվել նաև Արցախից Հայաստան տանող այլընտրանքային ճանապարհի առկայության դեպքում, չնայած այն լիովին պատրաստ է արդեն։

«Այդ ճանապարհը միայն շրջափակումը դադարեցվելու դեպքում կարող է լիարժեք գործել, քանի որ Շուշիում ճանապարհը փակված է։ Հիմա այն գործում է միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով։ Այսպես թե այնպես նոր ճանապարհն էլ է անցնում սուտ էկոակտիվիստների փակած ճանապարհով»,- շեշտում է նա:

Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Բաբայանն ասում է՝ ռուս խաղաղապահներն էլ են Արցախում գերի Ադրբեջանի ձեռքին, որի համար նրանք պետք է գնան կտրուկ գործողությունների։

Կտրուկ գործողություններ ասելով՝ նա ընդգծում է. «Ադրբեջանի արածը անհարգալից վերաբերմունքն է ՌԴ-ի նկատմամբ, անմարդկային քաղաքականություն։ Ադրբեջանի պահվածքն այնպիսին է, որ մինչև հստակ և խիստ իրենց տեղը չդնենք, ավելի վատ է լինելու իրավիճակը։ Եթե մենք իսկապես ուզում ենք, որ Արցախը փրկվի, կարող ենք քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում Հայաստանը կորուստներ կկրի»։

Տպել
2440 դիտում

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում