«Կուտակված մաղձ ուներ, դուրս թափեց». ինչու ընդդիմադիր պատգամավորները չէին գնացել՝ իրենց ՄԻՊ թեկնածուին ներկայացնելու

«Ընդդիմադիրներն ամաչում էին իրենց առաջադրած թեկնածուի համար»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների բացակայությանն այսօր ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ ներկայացվում էին ընդդիմության և իշխանության ՄԻՊ թեկնածունները:

«Առաջադրել էին, բայց չէին բարեհաճել ներկա գտնվել։ Մարդ էին ուղարկել, որը պարզապես ինչ-որ բաներ կխոսեր։ Ամբողջ նպատակը դա էր: Իր խոսքի մեջ էլ ինքն ասաց՝ չի եկել ընտրվելու, ուղղակի եկել է՝ իրեն ցուցադրելու։ Կուտակված մաղձ ուներ ու լավ հարթակ էր գտել էդ մաղձը դուրս թափելու համար։ Երազանք էր, որը իրականացրեց»,- նկատում է Ղազարյանը:

Ըստ պատգամավորի՝ ՄԻՊ ընդդիմադիր թեկնածուն փորձում էր նիստի ընթացքում սադրանքներ իրականացնել, որպեսզի որևէ միջադեպի դեպքում իշխանական պատգամավորների հասցեին մեղադրանքներ հնչեցներ, հայտարարեր, թե նրանք ագրեսիվ են․ «Տհաճ ու լկտի կերպով էր իրեն պահում։ Բնականաբար, մեր նյարդերը տեղիք տվեցին, բայց կոնկրետ ես փորձում էի հասկանալ՝ ինչի համար է եկել էդ մարդը, ինչ է ուզում ասել»:

Ալխաս Զազարյանի խոսքով՝ նիստի ընթացքում վատ վիճակում էր հայտնվել նաև ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը չէր կարողանում հանդարտեցնել առաջացած լարված մթնոլորտը:

«Ամեն դեպքում փորձում էր բնականոն գործունեություն ապահովեր, բայց չէր ստացվում։ Պետք է նշեմ, որ նիստի ընթացքում նաև եկավ մեր պատգամավորներից Վլադիմիր Վարդանյանը, որին էլ հաջողվեց բոլորին հանգստացնել ու բերել բնականոն գործընթացի։ Չնայած նրան, որ օրեր առաջ ընդդիմադիրները Վարդանյանին էին որակում որպես ագրեսոր»,- ասում է նա:

Տպել
1750 դիտում

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը