Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանն ու նշել տարբերակներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը The Wall Street Journal պարբերականի ամերիկացի լրագրողի ձերբակալությունից հետո Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կրկին հորդորել է անհապաղ լքել երկիրը:

«Ես կցանկանայի հստակ հայտարարել, որ ԱՄՆ քաղաքացիների համար անվտանգ չէ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելը»,- ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները, որոնք ապրում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ հեռանան՝ համաձայն մեր վերջին ճամփորդական խորհրդատվության»,- հավելել է փոխխոսնակը՝ նշելով, որ քաղաքացիները Ռուսաստանից հեռանալու համար պետք է դիմեն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը:

Պատելը հավելել է, որ պետդեպարտամենտը դատապարտում է լրագրողներին և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու, ճնշելու և պատժելու Կրեմլի շարունակական փորձերը:

Սպիտակ տունը ավելի վաղ հերքել էր Ռուսաստանի կողմից կալանավորված The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի դեմ լրտեսության մեղադրանքները՝ դրանք որակելով «ծիծաղելի» և ասել, որ հիմքեր չկան այդ մեղադրանքները հավաստի համարելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությունից հետո Ռուսաստանում բնակվող ամերիկացիներին կոչ է արել լքել երկիրը։

Նշենք, որ ավելի վաղ Եկատերինբուրգում ձերբակալվել էր The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը՝ փորձելով պետական գաղտնիք կազմող գաղտնի տեղեկատվություն ստանալ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին, պնդում են քննիչները։

Լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան կարող է սպառնալ 10-20 տարի ժամկետով ազատազրկում։

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը Գերշկովիչին երկու ամսով կալանավորել է։ Լրագրողին կպահեն Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում։ Միաժամանակ նրա փաստաբան Դանիիլ Բերմանը խոստացել է բողոքարկել կալանքը և պահանջել ծանոթանալ գործի նյութերին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Գերշկովիչին բռնել են հանցագործության հիմքով: Նա նաև հերքել է տեղեկությունները, թե լրագրողի կալանավորումը Մոսկվայի պատասխան միջոցն է ռուս Սերգեյ Չերկասովի դեմ լրտեսության մեղադրանքի դեմ, որը առաջադրվել էր անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունների կողմից։

Տպել
2519 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան