Սամվել Բաբայանի քաղաքական վերադարձը խոչընդոտելու համար գործի են դրվում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ հայտարարություն

Սամվել Բաբայանի գրասենյակը մեկնաբանություն է տարածել Սամվել Բաբայանի և նրա ընտանիքի շուրջ շահարկումների վերաբերյալ։

«Տևական ժամանակ է հայաստանյան մամուլը սևեռված է Սամվել Բաբայանի արցախյան գործունեության վրա՝ նրան վերագրելով մենաշնորհային դիրք շուկայում, անտեսվածություն մտավորական շրջանակում, հակազդեցություն «ընդդիմադիր» միջավայրում և այլն։

Այս և նմանատիպ այլ հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում մեկնաբանել․

Ս․Բաբայանը ինքնուրույն գործիչ է և իր գործունեությունը չի պայմանավորում քաղաքական խմբակների դիրքավորմամբ և/կամ նրանց տրամադրություններով։ Նա մերժում է սնանկ ուժերի և անհատների անուններն իր անվան հարևանությամբ, ավելին՝ այդ շրջանակների որևէ տեսակի աջակցությունը որակում է ստվեր իր հեղինակության վրա։

Այս առումով թմբկահարվող միասնականությունն ու համերաշխությունը ոչ թե Ս․ Բաբայանի դեմ է, այլ ի պաշտպանություն տարիներ շարունակ թալանածը ամեն գնով պահելու։ Մեկ անգամ չէ, որ անթաքույց հայտարարվել է վերջիններիս պատասխանատվության ենթարկելու մասին և հենց այս համատեքստում պետք է դիտարկել քաղաքական մահկանացուն կնքած, բայց հարության անփառունակ փորձեր անող շրջանակների ցայտնոտը։

Նույն շրջանակները Ս․ Բաբայանի քաղաքական վերադարձը ամեն կերպ խոչընդոտելու համար, ինչպես տեսնում ենք, շարունակաբար գործի են դնում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ շրջափակված, տարրական կենցաղային կարիքներ ունեցող ժողովրդին կարելի է հեշտորեն մոլորեցնել սոցիալական անհավասարությամբ՝ կոռուպցիոն և ստվերային գործարքների հետ երբևէ չասոցացված Ս․ Բաբայանին և նրա ընտանիքին վերագրելով մենաշնորհային տնտեսական գործունեություն։

Ս․ Բաբայանի որդին, ինպես Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն էլ, մյուս ձեռնարկատերերի պես, անում է օրենքով սահմանված կարգով։

Մամուլը, փաստորեն, Բաբայան ընտանիքին մեղադրում է ոչ օրինաչափ գործունեության մեջ։ Իսկ օրինաչափությունը հանքեր սեփականաշնորհելն է, հիմնադրամներից անտոկոս և անհատույց միլիարդավոր դոլարներ ստանալը, ժողովրդի հաշվին դղյակներ ունենալը, պետական օբյեկտները միմյանց նվիրելը, երկիրը թալանելը, ժողովրդի շալակը ելած ապրելը։ Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում օրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելը, փաստորեն, ոչ միայն հանդուրժելի չէ, այլև պարսավելի։

Ինչ վերաբերում է մենաշնորհին և ներկրվող ապրանքի որակին, ապա պարկեշտ մամուլը լրագրողական հետաքննություն պիտի վարի և փաստական ապացույցներ ներկայացնի, այլապես զրպարտությունից այն կողմ անցնող տեքստերն ընդամենը կարեկցող ժպիտ են առաջացնում»,- այս մասին ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Տպել
1096 դիտում

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք