Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերջերս հյուրընկալվել էր Հանրային հեռուստատեսության քաղաքական հաղորդմանը, որի ժամանակ «Առաջին ալիքի» եթերում նա կարծիք է հնչեցրել, որ ՀՖՖ-ն է խորհուրդ տալիս Պետրակովին չհրավիրել Հայաստանի հավաքական Փյունիկի ներկայացուցիչներին:

Այս մասին հայտարարել է ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը՝ իր ռեպորտաժում նշելով.

«Արմեն Մելիքբեկյան, ես, ի տարբերություն ձեզ, դիմում եմ անվանական, եթե խոսքն ինձ էր վերաբերում, ես վստահ եմ, որ ինձ էր վերաբերում, առանց իմ անունը նշելու, ես մնում եմ իմ կարծիքին և ունեմ իրավունք այն հայտնելու: Այո, ես գտնում եմ, որ Հովհաննես Հարությունյանը պետք է լինի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում: Ես գտնում եմ, որ այդ ֆուտբոլիստն ունի անհրաժեշտ որակներ առնվազն մրցակցություն ապահովելու համար, էլ չեմ ասում, որ նա կարող է ինչ-որ պահի հայտնվել դաշտում: Համարել դա օգնություն Թուրքիայի հավաքականին, սա չգիտեմ՝ ինչի գագաթնակետն է:

Բայց եթե հանկարծ մենք փորձենք մրցել Թուրքիայի հավաքականին կամ Թուրքիային ինչ-որ աջակցությամբ, ես այդ մրցակցության մեջ չեմ ցանկանա մտնել, որովհետեւ ջախջախիչ պարտություն կկրեմ:

Դուք ինքներդ գիտեք՝ ինչ աջակցություն է եղել ոչ թե իմ կողմից, այլ ձեր կողմից, հետևաբար, ես հորդորում եմ արձագանքել իմ հրավերներին: Ես բազմիցս ունեցել եմ առիթ ձեզ հրավիրելու հարցազրույցի, ամեն անգամ հրաժարվել եք: Ես կօգտագործեմ այս առիթը ևս մեկ անգամ եւ կասեմ՝ ես միշտ աջակցել եմ Հայաստանին, անկախ նրանից՝ ով է մրցակիցը, առավելեւս, որ մրցակիցը Թուրքիան է: Իմ կարծիքը հայտնելով և իմ քննադատությունը ձեզ հասցնելով՝ ես իհարկե, չեմ աջակցում մեր մրցակիցներին: Սա մեր աշխատանքն է, որին ժամանակին կցված էիք նաեւ դուք: Դուք լավ գիտեք՝ ինչ պատճառով ավարտեցիք ձեր մեկնաբանական կարիերան եւ անցաք այլ գործունեության: Սրա մասին չի այսօր հաղորդումը, բայց այս ամենը հաշվի առնելով՝ ես եւս մեկ անգամ Ձեզ հրավիրում եմ հարցազրույցի: Թող դա լինի ուղիղ եթերում, որպեսզի որևէ բան մոնտաժելու հնարավորություն չլինի: Եվ այդ ժամանակ տետ-ա-տետ մենք կկարողանանք զրուցել, և եթե կկարողանաք պատասխանել իմ հարցերին, ապա հանրությունն ավելի լավ կպատկերացնի՝ ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում: Իսկ մեղադրել թիկունքից ինչ-որ մեկին Թուրքիային աջակցելու համար, սա, ներեցեք, բայց ստոր քայլ է, որովհետեւ ես երբեք իմ կյանքում Թուրքիային ոչ մի բանով չեմ աջակցել:

Հուսով եմ՝ այս անգամ կընդունեք իմ հրավերը, և եթե կլինի արձագանք, մեծ հաճույքով ձեզ հետ կխոսեմ հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունների մասին»:

 Մելիքբեկյանին առնչվող հատվածը՝ 19:00-ից

Տպել
3086 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ