Ապրիլին մայրաքաղաքում կլինեն նոր երթուղիներ, որոնք կսպասարկեն բնակչությանը

«Տրանսպորտի վարչության հայտարարած գրեթե բոլոր մրցույթները կայացել են, բացառությամբ՝ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների»:

Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ մրցույթը չի կայացել մասնակից չլինելու պատճառով. «10 օրից կրկնակի մրցույթ կհայտարարվի այդ ուղղությամբ»:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ լուսացույցների սպասարկման մրցույթը կայացել է, սպասարկումն իրականացվում է 7/24 ռեժիմով:

«Ճանապարհային նշանները տեղադրվում են, վթարված նշանները՝ վերականգնվում, բացակայող նշանները՝ համալրվում»,- ասաց նա:

Խոսելով գծանշման աշխատանքներից՝ նա նշեց, որ այս շաբաթ համաձայնագիր կկնքվի, և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում հաջորդ շաբաթվանից կսկսվի իրականացվել:

Անդրադառնալով մայրաքաղաքի նոր ավտոբուսների շահագործմանը՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ շաբաթ-կիրակի «Երևանտրանսի» տարածքում վարորդները նախապատրաստական փուլ են անցել: 80 վարորդ գործնական ու տեսական պարապմունքներից ստացել է նախնական դրական եզրակացություն:

«Վարորդների համալրման աշխատանքները դեռ շարունակվում են, թափուր տեղեր դեռ ունենք, բայց դա մեզ չի խանգարի, որ ապրիլի սկզբից ունենանք երթուղիներ, որոնք սպասարկեն բնակչությանը»,- վստահություն հայտնեց Սարգսյանը:

Տիգրան Ավինյանն էլ հանձնարարեց մինչև հաջորդ գործակարգավարական նիստն ունենալ հստակ ժամանակացույց, թե որ ավտոբուսները որ ուղղություններով որ ժամկետներում են երթուղի մտնելու: «237 կանգնած ավտոբուս ունենք, և պետք է խնդրեմ հաջորդ գործակարգավարական նիստին ներկայացնել ամբողջ ծրագիրը։ Ակնկալվում է՝ կոնկրետ ուղղություններով հայտարարեք, թե քանի ավտոբուս է մտնում և ինչ ժամկետով»,- նշեց նա:

Տպել
2502 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել