«Կոնիչիուա, պարոն Բեգոյան». Ավինյանը ճապոներեն ողջունեց ՀՈԱԿ-ի տնօրենին

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց Երևանում փոխարինվող ծառերի աշխատանքների ընթացքից՝ նախ ճապոներենով ողջունելով նրան. «Կոնիչիուա՛, պարոն Բեգոյան»:

Խոսելով կենսունակությունից զրկված ծառերի փոխարինման աշխատանքների մասին՝ Բեգոյանը հայտնեց, որ ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի, այնուհետև համատեղ ընտրվել են բուսա և ծառատեսակները, որոնք տնկվելու են Երևանում՝ փոխարինելով կենսունակությունը կորցրած ծառերին:

Բեգոյանը հավելեց, որ առաջին փուլով ընտրվել է Մոսկովյան փողոցը, որովհետև նախապես որոշված ծրագրով այնտեղ պետք է տնկվեին ճապոնական սակուրաները, որոնք այժմ նախածաղկման փուլում են:

«Պետք է նշեմ, որ սակուրաներն ընդհանուր՝ Երևանի քաղաքապետարանի կողմից գնված  ծառատեսակների մոտ 4-5 տոկոսն են կազմում: Այլ հատվածներում պետք է տնկվեն ավելի մեծ սաղարթով ծառեր, ամենամեծ չափաթքանակով ծառատեսակները հենց մեծ սաղարթով ծառերն են՝ սոսին, կաղնին և այլն»,- ասաց Բագոյանը՝ նշելով, որ սակուրաների տնկման շուրջ շատ անհասկանալի աղմուկ է բարձրացել, և ստեղծվել է տպավորություն, թե ամբողջ Երևանում սակուրաներ են տնկվելու:

Իրականում, ըստ կազմակերպության ղեկավարի, 150 հատ սակուրա է ձեռք բերվել ընդհանուր փոխարինվող 2500 ծառատեսակից:

Բեգոյանը նաև մանրամասնեց, թե ինչու և ինչպես սկսվեց ծառերի շուրջ աղմուկը:

«8-10 հոգի կազմակերպված, ուղղորդված, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի կողմից ու նրանց շրջանակը ներառող անձանց ու լրատվամիջոցների սոցիալական էջերով հրապարակեցին ինֆորմացիա, թե հասեք-փրկեք, Երևանի քաղաքապետարանը տապալում է հասուն ծառեր:

Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, և սա շատ կարևոր է, որ նույն տիկին Վարդանյանը հետո հայտարարեց, թե՝ այո, այդ ծառերը ենթակա էին հատման և փոխարինման: Այնուհետև խնդիր բարձրացավ, որ նա ուղղակի համաձայն չէ ընտրված ծառատեսակների հետ: Նախ՝ ինչու ընտրվեցին սակուրաներ հենց այդ հատվածի համար. մայթն այդտեղ 1 մետր է, շատ նեղ է, մենք այդտեղ գիտակցված ընտրել ենք ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ: Մեծ սաղարթով ծառերը, որ առաջարկում էին աղմուկ բարձրացրած 7-8 անձը, մի քանի տարի հետո քանդելու էր մայթը և փակելու բնակիչների լույսը»,- պարզաբանեց Բեգոյանը:

Տպել
1757 դիտում

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր