Մեր կալոշը ձեր մաշինի հետ չի բռնե. «Դորոժնիկ»-ը Գյումրիում 30-ից ավել փողոց է քանդել ու դադարեցրել աշխատանքը

Բախիլներ, ռետինե կամ հին կոշիկներ: Գյումրու Անի թաղամասում արդեն երկրորդ տարին է, բնակիչների հիմնական մասի միակ փրկությունն են սրանք՝ կավացեխափոսերում չմնալու, քարուքանդ փողոցներով մի կերպ քայլելու համար:

«Էնքան ենք բողոքե, էլ մարդու բերան էլ չի բացվի, կերտաք քաղաքապետին կսեք որ մեր կալոշը իրա մաշինի հետ չի բռնե: Ինչքան կարելի է էս դարում կոշիկի տեղը կալոշ հագնիք, ցեղ ճմռենք»,- ասաց «Հայկական ժամանակ»-ին բողոքով դիմած քաղաքացիներից մեկը:

Վարորդներ կան անգամ, որոնք պատրաստվում են գույքահարկ չվճարել, ասում են այդ գումարին մի փոքր էլ կավելացնեն, կոտրված մեքենան կնորոգեն:

333986802_873803643706724_1954543659303208915_n.jpg (209 KB)

Մեզ հետ զրույցում Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց, ստեղծված իրավիճակի մեղավորը համայնքը չէ: Ամբողջ Անի թաղամասը ջրագծերի փոխարինմամբ զբաղվող «Դորոժնիկ» ընկերությունն է քանդել: 

«Անի թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցները կիսավարտ մնացին իրենց պատճառով։ Մենք խճապատեցինք, լուսավորություն իրականացրեցինք, բայց քանի որ փորձարկում չիրականացվեց, մեր կողմից սխալ կլիներ ասֆալտապատվեր, հետո փորձարկումից հետո թերություններն ի հայտ գային, նոր ասֆալտը էլի քանդվեր»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

«Դորոժնիկ»-ն, ըստ Սամսոնյանի, ֆինանսական խնդիրներ ունի, ինչով պայմանավորված էլ պայմանագրային ժամկետները խախտելով թեկուզ չի կարողանում սկսած գործն ավարտին հասցնել: 2021-ից սկսված, բայց լիովին չավարտված ծրագիրը ընկերությունը խախտել է նաև Անի թաղամասի 30-ից ավել փողոցների հիմնանորոգումների ժամկետը։ Ոչ միայն սուբվենցիոն, նաև ՎԶԵԲ ծրագրով նորոգումներ չեն կարող իրականացնել, քանի դեռ ջրաշինարարը՝ «Դորոժնիկ» ընկերությունը, նորացված ցանցի փորձարկումները չի կատարել։

333455615_1301244383823061_7990045038498525494_n.jpg (197 KB)

«Շինարարը պարզաբանում է, թե ես մրցույթը բարձր կուրսով եմ շահել, հիմա ընկել է կուրսը: Սա է խնդիրը: Բայց չստացվի, որ մարդիկ գործ են անում, ջրագիծ են փոխում, նորացնում, մենք էլ անընդհատ դժգոհողի դերում ենք, բայց գոնե գան, իրենց ժամկետում ավարտեն, մենք էլ գոհ ու շնորհակալ լինենք, մեր ասֆալտապատումն իրականացնենք»,-մանրամասնեց Սամսոնյանը:

Խնդիրն առկա է ոչ միայն Շիրակի, այլ նաև այն մարզերում, որտեղ այս ընկերությունն աշխատանքներ է իրականացնում: Համայնքապետն ասաց, ճշտել, իմացել է, ընկերության պատասպանատուի հետ կառավարությունը քննարկումների մեջ է, սպասում են պատասխանի:
«Հիմա տեսնենք ինչի են հանգում, որ գան, գոնե կիսատ աշխատանքները շարունակեն: Եթե դա չստացվի, կանչելու ենք գոնե Անի թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցների ջրագծերի միացումներն անեն, փորձարկեն, որ տեսնենք, եթե նորմալ է, ասֆալտապատենք: Մենք էդքան սպասել չենք կարող»,-ասաց Սամսոնյանը:

«Դորոժնիկ» ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ պաշտոնյան, որը Գյումրու համար է պատասխանատու այս պահին հանրապետությունում չէ: «Երկուշաբթի կգա, ձեր բոլոր հարցերին կպատասխանի»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

333956323_972321327039250_1899269199500811345_n.jpg (217 KB)

Ընդհանուր առմամբ այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց, 8 կմ-ի մասին է խոսքը: Աշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է։ Փողոցաշինական լայնածավալ հիմնանորոգումներ կմեկնարկեն նաև ՎԶԵԲ-ի միջոցոներով:

Գյումրիում խնդրահարույց է նաև Շիրակացի և դրան զուգահեռ այլ երկրորդական փողոցների վիճակը: Այս փողոցի համար, ըստ համայնքապետի լավ ծրագիր կա, բայց դեռ գաղտնիք է:

Տպել
2271 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան