Թաքցված հարկեր ու աշխատակիցներ․ ՊՎԾ-ն խոշոր չափի խախտումներ է հայտնաբերել ՏԿԵ նախարարության «Ջրառ» ընկերությունում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն արձանագրել է ՀՀ Աշխատանքային և ՀՀ Հարկային օրենսգրքերի պահանջների չպահպանման, խոշոր չափերի հարկերի չհայտարարագրման և հարկային մարմնի համալիր ստուգման արդյունքում չարձանագրման առերևույթ խախտման դեպքեր։ Այս մասին ՊՎԾ-ն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում՝  ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա,  ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքում արձանագրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձինք, 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, 2019-2022թթ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ձեռք են բերել 242․397․450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով:

Արձանագրվել է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը ֆիզիկական անձանց հետ կնքած պայմանագրերի շրջանակներում, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձանց վճարելու յուրաքանչյուր դեպքով կիրառել է ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերը, սակայն 483 դեպքով դրանք չի արտացոլել Հարկային մարմին ներկայացվող «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» հաշվարկներում, որոնց մասով թաքցված կամ պակաս ցույց տրված միայն եկամտային հարկի գումարը, ըստ նախնական հաշվարկի կազմել է 35․371․055.0 ՀՀ դրամ:

Միաժամանակ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ընկերությունը՝ որպես հարկային գործակալ շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել նոր աշխատողների գրանցման հայտերը, աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց հետ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով չի կնքել գրավոր աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտեր, ինչն էլ չի արձանագրվել հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունքում:

Հարկ ենք համարում նաև նշել, որ պաշտոնատար անձանց ոչ օրինաչափ գործունեության արդյունքում, բացի պետությանը պատճառված վնասից, ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն, Ընկերությանը ենթակա էր նաև առաջադրման լրացուցիչ պարտավորություններ՝ տույժեր և տուգանքներ, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վարչական պատասխանատվության միջոցներ՝ պաշտոնատար անձանց նկատմամբ:

Վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

 

Տպել
701 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ