«Եվ հերիք է մեր հասարակությունը սովորի, որ ոստիկանը պետք է իր հետ տնավարի վարվի, ախպեր ջան ասի». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով օրեր առաջ պարեկային ծառայողի կողմից ենթադրյալ գողություն կատարած անձին կրակելու և կյանքից զրկելու դեպքի մասին, նշեց, որ ցանկացած ծառայությունում էլ խնդիրներ լինում են:

Ըստ նրա, սակայն, բավականին մեծ է հսկողությունը և վերահսկողությունը պարեկային ծառայության նկատմամբ, և նրանց ցանկացած դրսևորում լուրջ իրավական գնահատականի է արժանանում:

Ինչ վերաբերում է կրակոցին, որի հետևանքով մարդ է մահացել, Խաչատրյանն ասաց. «Մարդը զինված գտնվում է ուրիշի տանը կամ տնամերձ տարածքում, և այդ տանը գտնվում են կանայք՝ 17 տարեկան աղջիկ և իր մայրը: Ո՞վ է ասել, որ նա գնացել է ընդհանրապես գողության: Ժամանել է ոստիկանությունը, բազմաթիվ անգամ զգուշացվել է, որ կացինը ցած դնի, որը չի արել, այլ սկսել է կիրառել և օգտագործել այդ զենքը, որից հետո պարեկը որոշում է կայացրել վնասազերծել հանցագործին, ինչը և արել է: Եվ հերիք է մեր հասարակությունը սովորի, որ ոստիկանը պետք է իր հետ տնավարի վարվի, ախպեր ջան ասի»:

Խաչատրյանն ընդգծեց, որ կան հստակ օրենսդրական ակտեր, թե ոստիկանը երբ, ինչ պայմաններում պետք է կիրառի կամ օգտագործի հրազենը, և եթե պարեկի գործողությունները համապատասխանում են այդ նորմերին, ուրեմն իրավաչափ են: Ներկայումս քննություն է գնում, և կպարզվի՝ իրավաչա՞փ են, թե՞ ոչ:

«Հանցագործություն կատարելու մտադրություն և ցանկություն ունեցողները պետք է իմանան, որ, այո՛, ոստիկանը ցանկացած պահի կարող է զենք օգտագործել և նշանառության տակ պահել այն հանցագործներին, որոնք վտանգի տակ կդնեն ուրիշների կյանքը կամ առողջությունը»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ վնասազերծելը ենթադրում է սպանե՞լ, Խաչատրյանն արձագանքեց. «Եթե կրակես ոտքին, ո՞վ է ասել, որ նա կվնասազերծվի և կացինը չի շպրտի այն ուղղությամբ, որտեղ կան մարդիկ: Տվյալ իրավիճակում, եթե հանցագործը հայտնվել է ուրիշի տանը, որտեղ կան կանայք, ու պարեկը զենք է կիրառում, սա այսուհետ պետք է զարմանալի չլինի»:

Տպել
7784 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին