«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել՝ կապված նախօրեին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանության հաղորդագրությունն ու տեսանյութը.

«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:

Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:

Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է:

Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:

Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման համար հիմնավոր կասկածի հիմքով։

Ըստ ոստիկանության՝ Պետրոսյանը չէր ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին:

Ուշ երեկոյան Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ է արձակվել։

Տպել
8184 դիտում

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի