Ի՞նչ է ակնարկում Մարիա Զախարովան՝ խոսելով «փոխադարձ ընդունելի լուծման» մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենաշաբաթյա ճեպազրույցներում հայ-ադրբեջանական թեմատիկային անդրադառնալիս պարտքն է համարում Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարություններին հղում անելն ու այդ հայտարարություններով նախատեսված պարտավորությունների կատարման մասին հիշեցնելը։ 

«Ցանկացած կողմի ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Բաքուն եւ Երեւանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ»,- հայտարարել է Զախարովան։

Հայաստանին եւ Ադրբեջանին՝ իրենց պարտավորությունների կատարման առումով նույն հարթության մեջ դիտարկելու ՌԴ-ի այս վարքագիծը, նկատենք, առնվազն ազնիվ չէ, եթե չասենք՝ տարօրինակ է։ Եթե կա մեկ սուբյեկտ, որին ՌԴ-ն պետք է նախատի ու հորդորի կատարել իր պարտականությունները, ապա հաստատ Հայաստանը չէ։ Միակ սուբյեկտը, որը կատարել է եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր բոլոր պարտավորությունները, Հայաստանն է, իսկ այ ՌԴ-ն եւ Ադրբեջանը համապատասխանաբար ձախողել եւ փորձում են շրջանցել իրենց պարտականությունների կատարումը՝ միաժամանակ Հայաստանին փորձելով վերագրել չստանձնած պարտավորություններ։  

Ուշադրության է արժանի նաեւ տիկնոջ հետեւյալ ձեւակերպումը՝ «Լաչինի միջանցքի օգտագործման» վերաբերյալ դրույթի «խստորեն պահպանման» մասին։ Այս ձեւակերպման մեջ դժվար չէ նկատել անթաքույց ակնարկ այն մասին, որ միջանցքը չի օգտագործվում ըստ նպատակի, եւ պետք է հստակեցվեն այդ նպատակները, մի նարատիվ, որը հետեւողականորեն առաջ է մղում Ադրբեջանը՝ հայկական կողմին մեղադրելով միջանցքով  ռազմամթերք՝ ականներ տեղափոխելու համար։

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով, սակայն, որեւէ սահմանափակում նշված չէ միջանցքի օգտագործման նպատակների մասին։ Այն Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովող միջանցք է։ Եվ եթե տիկին Զախարովան արծարծում է այդ հարցը, ապա առաջին բանը, որ պետք է անի «Լաչին» եւ «միջանցք» բառերը հոլովելուց հետո, այդ միջանցքը վերահսկող ռուսական խաղաղապահ զորակազմի պարտականությունների կատարման, իսկ արդեն երեք ամիս է՝ չկատարման հարցը  բարձրացնելն է։

Զախարովան այս համատեքստում մեկ այլ հայտարարություն էլ է արել՝ «ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը պաշտոնական Երեւանի ակտիվ մասնակցությունը»:

Այդ ի՞նչ լուծումների մասին է խոսում տիկին Զախարովան, որոնք պետք է լինեն «փոխադարձ ընդունելի», եւ որոնց, փաստորեն, պետք է մասնակցի Երեւանը։ Եթե խոսքը Լաչինի միջանցքը բացելու դիմաց Ադրբեջանի ախորժակը բավարարելն է՝ անցակետի տեղադրմանը  Հայաստանի կողմից  տրվող համաձայնության տեսքով, ապա այն չի կարող լինել «փոխադարձ ընդունելի լուծում»։ Այդ լուծումը պարզապես կլինի ոչ լեգիտիմ, նոյեմբերի 9-ի հայտարարության ոգուն եւ տառին հակասող եւ այն առ ոչինչ դարձնող։ Նույն հաջողությամբ ՀՀ-ն կարող է իր քմահաճույքով փոփոխություններ առաջարկել միջանցքի հետ կապված՝ պահանջելով, որ այդտեղ տեղակայվեն ոչ թե ՌԴ խաղաղապահ ուժերը, այլ՝ միջազգային մանդատով այլ կոնտինգենտ։ Կամ էլ պահանջել, որ միջանցքը չշրջանցի Շուշին, որ Աղդամի շրջանն ու Քարվաճառը վերադարձվեն Հայաստանի վերահսկողության տակ եւ այսպես շարունակ։ Ադրբեջանն էլ կարող է իր տարատեսակ պահանջները խցկել  հայտարարության տեքստ՝ յուր քիմքին ու երեւակայությանը համապատասխան։    

Խաղաղապահ առաքելությունը կատարելապես ձախողած ու տապալած, Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորել չկարողացող ՌԴ-ն, որի քթի տակ օրը ցերեկով ահաբեկչական ակտ է տեղի ունենում, որի պատասխանատվության գոտում «Փառուխ» օպերացիա է իրականացվում, կարո՞ղ է երաշխավորել, որ ենթադրյալ փոփոխությունները լինելու են «փոխադարձ ընդունելի»։ Հազիվ թե։

Այնպես որ, «փոխադարձ ընդունելի» միակ լուծումը, որի մասին խոսում է Զախարովան, մեկն է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության հարգում դրա մոդերատորի՝ ՌԴ-ի կողմից, հայտարարությամբ նախատեսված պարտականությունների անվերապահ կատարում նույն այդ մոդերատորի եւ Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ Լաչինի միջանցքի անհապաղ բացում եւ եռակողմ հայտարարության կետերի ճշգրիտ մեկնաբանում՝ առանց դրանց իմաստը խեղաթյուրել-նենգափոխելու եւ հավելագրումներ անելու։  

Հ․ Մանուկյան

Տպել
4793 դիտում

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի