«Ոնց որ իրենց հերանց տունն է, չվճարեն և պետական հողի վրա զիբիլ անեն». Գյումրիում փողոցային առևտուրը պարբերաբար եռում է

Միրգ-բանջարեղենով, կանաչիի արկղերով և ձկների տարաներով գյումրեցի առևտրականները փետրվարի կեսից կրկին վերադարձել են փողոց։ Յուրաքանչյուրը եկել, հաստատվել է իր տեղում, որտեղ 2 տասնամյակից ավելի կանգնել, առևտուր է արել։

Գյումրու մայթերն ու փողոցները, մասնավորապես՝ Հաղթանակի պողոտան ու Շահումյանը, ամբողջությամբ առևտրականներից ազատվել էին 2022 թվականի օգոստոսին, սակայն նրանք մեծ խմբերով 3 ամիս անց վերադարձել էին՝ նախաամանորյա առևտրի։

Գյումրու քաղաքապետարանը թույլ էր տվել՝ պայմանով, որ Ամանորից հետո վերադառնային այնտեղ, որտեղից եկել էին։ Հունվարի առաջին տասնօրյակից հետո մայթերը լքած առևտրականները, սակայն, փետրվարի կեսից կրկին փողոցում են։ Այս անգամ համայնքապետարանի թույլտվությունը չկա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կառույցի գովազդի և առևտրի սպասարկման բաժնի պետի տեղակալ Վահան Ձվակերյանն ասում է՝ ինչպես եկել են, նույն կերպ էլ կվերադառնան։

«Արդեն տուգանված մարդիկ կան 50 հազար դրամ։ Ամեն օր զգուշացրել, բացատրել ենք, արդեն կտրուկ միջոցների ենք դիմել, հեռացրել ենք տարածքներից»,- նշում է նա:

Հարցին՝ ինչո՞ւ են կրկին փողոց վերադառնում նրանք, Ձվակերյանը նկատում է՝ առևտրականների միակ փաստարկն այն է, թե այլ վայրերում «առևտուրը լավ չի կազմակերպվում»։

«Ես չեմ հավատում, որովհետև նույն մարդիկ շուկայում առևտուր են անում։ Բայց իրենք, չէ՜, որոշել են՝ 30 տարի կանգնել են, էլի պետք է կանգնեն փողոցի այդ մասերում։ Ոնց որ իրենց հերանց տունն է։ Սովորել են, որ ոչ մեկին գումար չվճարեն, գան պետական հողերի վրա զիբիլ անեն, գնան»,- զայրանում է նա:

Ըստ պատասխանատուի՝ այնպես չէ, որ տաղավարային հատվածում տեղեր չկան. սեփականատերը պայմաններ ստեղծել առաջարկում է։ Սակայն առևտրականները պնդում են, թե «ներսում ավելի ցուրտ է, քան դրսում»։

«Էդպես էլ բան կլինի։ Հիմա անձրևը թափվում է գլխին, ասում է՝ էսպես նորմալ է։ Ո՜նց կարող է ծածկի տակ ավելի հարմար չլինել։ Ամեն դեպքում, անհասկանալի է։ Բայց անկախ իրենց ասածներից՝ գնալու են կրկին կա՛մ Լաչինի միջանցք, կա՛մ նախկին 2-րդ դպրոցի շուկայի տարածք»,- վստահեցնում է Ձվակերյանը։

332516805_889226269067396_4769733458999501489_n.jpg (306 KB)

Այս խնդրին նաև անդրադարձել էր Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը և հիշեցրել, որ իր գործունեության ընթացքում համայնքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի աշխատակիցների և իր թիմի տղաների հետ ամիսներ շարունակ 24-ժամյա աշխատանքով ու մեծ դժվարությամբ էին Գյումրու փողոցներից հանել առևտրային արկղերը։

«Կատարվածը ոչ այլ ինչ է, քան քաղաքի զարգացման ու բարեկարգման ցանկության և կամքի բացակայություն։ Հարկ եմ համարում նորից նշել և պահանջել՝ նախորդ տարի նախաձեռնված ապօրինի առևտրի վերացման գործընթացը պետք է շարունակվի»,- շեշտել էր Առուշանյանը։

1.jpg (169 KB)333216684_526908359527058_8880471922135759824_n.jpg (367 KB)

Ձվակերյանն ասում է՝ կամքի ու ցանկության բացակայության խնդիր չկա, կամքն էլ կա, ցանկություն էլ, ուղղակի ժողովրդի ըմբռնումը չկա։ Ստեղծված իրավիճակում ինչքան պահանջվի, կոպիտ քայլերի կգնա համայնքապետարանը։

Ըստ նրա՝ պետք եղավ՝ հարցի վերջնական լուծման համար ապրանքն էլ կառգրավվի։

Տպել
1039 դիտում

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)