Պոլիտեխնիկը հիմնական դպրոց է հիմնում. երբ պատրաստ կլինի այն, ինչ չափորոշիչներով կգործի. (մակետային լուսանկարներ)

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց, որը նախատեսված է լինելու 1-9 դասարանների աշակերտների համար: Գաղափարը մասնագիտական քննարկման փուլում գտնվել է ավելի քան 7 ամիս, հաստատվել՝ փետրվարի 28-ին՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

Կրթական հաստատության ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ բնագիտական ուղղվածությամբ դպրոց հիմնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի հանրակրթական ոլորտում մրցունակ կրթություն ապահովելով։ Ըստ նրա՝ բնագիտական ուղղություններով կրթության մակարդակը Հայաստանում տարեցտարի անկում է ապրում, դա է վկայում նաև համալսարան ընդունվելիս բնագիտական բաժիններում ուսանողների սակավաթիվ ընդունելությունը: Այդ պատճառով, նրա համոզմամբ, այդ ուղղվածությամբ կրթությունը պետք է գեներացնել դեռ դպրոցական փուլում։

334782249_899454234711187_4860569220385652174_n.jpg (76 KB)

«Դպրոցական տարիքի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունենում բնագիտական առարկաների միջոցով հնարավորինս բացահայտել իրենց կարողությունները, դրա համար պետք է հնարավորություն ունենան ընտրելու բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրեր՝ հետագայում բարձրագույն կրթություն ստանալու համար։ Համալսարանը, որպես ազգային տեխնոլոգիական կրթական հիմնադրամ, իրականացնում է նախակրթական ուսուցում, ավագ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն: Այս շղթայի շարունակությունը հիմնական դպրոցն է»,– «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Վարդանյանը։

Դպրոցը, բուհի ղեկավարի համոզմամբ, ՀՀ-ում բնագիտական ուղղվածությամբ որակյալ կառույց է լինելու, համալսարանի պատասխանատվության արտահայտման միջոցը: Նա նաև նկատում է՝ ինժեներական դպրոցները ՀՀ-ի համար լավ ապագա են:

«Երեխաներն ավարտում են մանկապարտեզը, տեղափոխվում այլ հիմնական դպրոց սովորելու, հետո ավագ դպրոցում և բուհում ուսումը շարունակելու համար ընդունվում են պոլիտեխնիկ։ Մեր նպատակն է ստեղծել կրթօջախ, որտեղ խորացված ուսուցում կլինի բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Մենք չենք ցանկանում դասական կրթական գործունեություն իրականացնել, այլ նման կառույցի միջոցով խրախուսել, որ դպրոցներում լինեն ինժեներական լաբորատորիաներ։ Կրթությունը պետք է լինի ժամանակակից լաբորատորիաներով, որպեսզի աշակերտները բացահայտեն ինժեներական ուղղությունները»,- ընդգծում է նա:

Վարդանյանի խոսքով՝ նախատեսվում է պոլիտեխնիկի նոր հիմնական դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտել այն ժամանակ, որ հնարավոր լինի բացել 2023/2024 ուսումնական տարվա համար: Ըստ ռեկտորի՝ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցելու 15-ը, լինելու է 27 դասարան։ Կրթական պրոցեսը հիմնական դպրոցում կսկսվի առավոտյան 8 անց կեսին։ Այն տարբերվելու է մնացած դպրոցներից, քանի որ ուսուցումը իրականացվելու է ինժեներական ոլորտին վերաբերող թեմաններով՝ ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերով։ Դպրոցից-տուն և հակառակ ուղղությամբ երեխաների տեղափոխությունը լինելու է հատուկ հատկացված տրանսպորտային միջոցներով, դպրոցը նաև կապահովի երեխաների սննդի հարցը։

334736383_198364026117697_4284529433854725707_n.jpg (51 KB)

Պոլիտեխնիկի ղեկավարը նկատում է՝ ընդունելությունը կազմակերպելու են՝ հաշվի առնելով երեխաների կարողությունները այդ ոլորտում։ Մշակվելու է հատուկ մեթոդաբանություն, որ վստահ լինեն՝ ընդունելու են այնպիսի աշակերտների, որոնք կկարողանան իրենց քայլերն անել ոլորտում և լավագույնս պատրաստվեն ուսուցման ընթացակարգին։

Դպրոցի կառուցման վայրն էլ ընտրվել է ըստ անհրաժեշտության, ասում է հաստատության ղեկավարը:

«Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Այդ հասցեում, մասնավորապես՝ Կոմիտասում, կա կառուցապատվող շենքերի խնդիր և բնակչության թվի խտացում։ Բացի այդ՝ թե՛ շենքի տարածքը, մակերեսը, թե՛ այն տարածքը, որ հատկացված է մեզ, թույլ է տալիս ստեղծել կրթության անհրաժեշտ միջավայրը։ Այն հնարավորություն է տալիս նաև, որ անչափահաս երեխաները չառնչվեն ուսանողական համակարգի հետ. կունենան առանձնացված միջավայր»,- ասում է Գոռ Վարդանյանը։

333694732_603136901636660_2523458701830411577_n.jpg (493 KB)

Ըստ նրա՝ դպրոցի ուսուցչական կազմը լինելու է պոլիտեխնիկի մասնագիտացված համայնքի ոլորտի մասնագետները։ Ռեկտորը վստահ է՝ ոլորտի այլ լավագույն մասնագետներին էլ դպրոց հրավիրելը հնարավորություն կտա բնագիտական կրթությունը դարձնել մրցունակ։ Մրցունակ է լինելու նաև աշխատավարձերի ֆոնդը։

Վարդանյանի խոսքով՝ դպրոցի կառուցման վերաբերյալ կարծիքներ են լսել բուհի դասախոսական կազմի անդամներից, երիտասարդ մասնագետներից։

333589379_729155088790068_259847932748590338_n.jpg (429 KB)

Դպրոցը լինելու է վճարովի, սակայն դեռևս հստակ արժեքը որոշված չէ. «Կարող ենք դպրոց հրավիրել նաև երիտասարդ մասնագետների, քանի որ բուհում դասավանդող մասնագետների երեխաները կօգտվեն դպրոցի զեղչային համակարգից։ Գումարային հստակ թիվ վարձավճարի համար դեռևս չկա, բայց, կարծում եմ, այն չի գերազանցի տարեկան մեկուկես միլիոնը։ Կարծում եմ՝ մատչելի գումար է, քանի որ մեր մանկապարտեզի համար էլ ծնողների վճարած գումարը տարեկան կազմում է 720 հազար դրամ։ Կրթությունը թանկ բան է, պետք է կարողանանք մրցունակ կրթական մասնագիտական համայնք ձևավորել. այդ վճարները օգտագործվելու են ուսումնական անձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը և ենթակառուցվածքների պահպանմանը»:

Գոռ Վարդանյանը հավատացած է՝ երբ դպրոցը պատրաստ լինի, ընդունելության և դիմելիության ցուցանիշները նույնպես մեծ կլինեն, քանի որ բուհի ներկայիս դասախոսական կազմը շատ հաճախ է բարձրացնում հարցը՝ որտեղ կարող են իրենց երեխաները բնագիտական ուղղվածության որակյալ կրթություն ստանալ։ Դիմելիության ցուցանիշի խթան են հանդիսանում նաև պոլիտեխնիկի ավագ դպրոցի ընդունելության ցուցանիշները․ ամեն տարի 220 տեղի համար 900-ից ավելի դիմորդ մրցակցության մեջ է մտնում:

334770200_187938243862095_2094028023340590256_n.jpg (41 KB)

Տպել
4693 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ