Գնահատենք մեր մեծերին

Հանրահայտ բժիշկ և հասարակական գործիչ Վահան Վարդապետյանի հետ մեր հարցազրույցը՝ աշխարհահռչակ Բարսեղ Թումանյանի՝ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն ստանձնելու վերաբերյալ՝ հայ արվեստասեր հասարակության, արվեստագետների և երաժիշտների բուռն պահանջի, սպասելիքների մասին, նախորդ ամսվա ամենաընթերցված հրապարակումն էր։

Մշակույթ և արժեքներ արարող մեծությունները չպետք է անտեսվեն և զրկվեն հայրենիքին ու նրա մշակույթին ծառայելու հնարավորությունից: Արվեստասեր հասարակությունը անհամբեր սպասում և ակնկալում է, որ Սպենդիարյանի անվան օպերային թատրոնը վերջապես կներկայանա Բարսեղ Թումանյանի փառահեղ «դեմքով»:

Այս թեմայով իրենց հզոր ձայնն են բարձրացրել մեր անվանի մշակութային մեծությունները: Ներկայացնենք նրանց խոսքը:

Լեգենդար դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի համառոտ և դիպուկ գնահատականը. «Շքեղ արտիստ, անզուգական... Բեմական փառքը լիուլի ճաշակած, հազվագյուտ փորձառության: Կարելի էր միմիայն երազել ունենալ օպերային թատրոնում նման գեղարվեստական ղեկավար...

Խոնարհելի է արվեստին քո մաքուր և վեհ ծառայությունը, սիրելի Բարսեղ»:

4.jpg (62 KB)

Տիգրան Հեքեքյան. խմբավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար. «Բարսեղ Թումանյանի փառահեղ ձայնը, որպես արվեստագետ իր բացառիկ ձեռքբերումներն ու որակը, աստվածատուր շնորհը, արտիստի բնատուր տաղանդը, տարիների փորձն ու ամբարած գիտելիքները հարստություն են, որ մեր երկիրն իրավունք չունի վատնելու: Սեփական դարավոր մշակույթը որպես հիմնական ռեսուրս աշխարհին առաջարկող մեր երկրի համար մեծ ճոխություն չի՞ արվեստագետների հանդեպ անտարբեր վերաբերմունքը:

Ցավով պետք է նշել, որ հաճախ նույն արվեստագետները մեզ մոտ այնպիսի հզոր խոչընդոտների են հանդիպում իրենց առաքելությունը կատարելու ճանապարհին, որ ուղղակի երազում են անտարբերության մատնված լինել՝ հալածվելու փոխարեն: Պահել և փայփայել է պետք նրանց՝ մեր գանձերին, մեր մշակույթի հենասյուները, նամանավանդ հայրենասեր նվիրյալներ լինելով՝ պատրաստ են ամբողջությամբ նվիրել ազգին իրենց գիտելիքն ու կարողությունները:

Մշակույթը վերացական գաղափար չէ, կենացի թեմա չէ: Մշակույթը մարդիկ են, արվեստ ստեղծողները, լույս տարածողները, դրանք կրողները, սա պահելու, նուրբ ու սիրով փայփայելու արժեք է: Երբ մի օր սա անենք, երևի մնացած բոլոր խնդիրները հերթով ու կարգով լուծում գտնեն: Հաստա՛տ կգտնեն...»:

5.jpg (66 KB)

Դանիել երաժիշտ. «Զարմանալի է և անբնական, որ Բարսեղ Թումանյանի պես աշխարհահռչակ երգչին մինչ օրս հնարավորություն չի տրվում, որ նա իր հզոր տաղանդը և վիթխարի փորձը լիարժեք կերպով ծառայեցնի Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը, առհասարակ, և մասնավորապես, օպերային արվեստի պայծառացմանը, ինչը մեծապես կնպաստեր Հայաստանի հեղինակությանը միջազգային ասպարեզում»:

լլլլլլլլլլլլլլլլլլլլլլլ.jpeg (206 KB)

Ստաս Նամին. ՌԴ կոմպոզիտորների միության անդամ, Նյու Յորքի օպերայի տնօրենների խորհրդի անդամ և խորհրդատու. «Հազվադեպ է հանդիպում մեկ անհատի մեջ համակցված համաշխարհային մակարդակի տաղանդ, առողջ դատողություն և ղեկավարելու ունակություն: Ճիշտ այդ հատկանիշներով է օժտված իր տեսակի մեջ յուրահատուկ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը: Իմ կարծիքով, նա միակն է այսօր, ով կարող է հավակնել Հայաստանում օպերային թատրոնի ղեկավարմանը, և հատկապես ինքը կարող է բացել թատրոնի համար ժամանակակից միջազգային մակարդակի հորիզոններ»:

ճճ.jpeg (199 KB)

Վստահ ենք, որ մշակույթի ոլորտի պատասխանատուները այլևս չեն ուշացնի օպերային արվեստը վերակենդանացնելու մեր սպասելիքները։

Եվս մեկ անգամ ամփոփեմ խոսքս. «Մեծերին հարգենք կենդանության օրոք»։

Տպել
9830 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը