Երևանի «Լա Վիստա» ռեստորանում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով, կրակոցներով․ վրաերթի է ենթարկվել հարսանքավոր 2 կին

Երեկ՝ փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քանի քաղաքացուց րոպեների տարբերությամբ ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ հնչել են կրակոցներ, և սպիտակ գույնի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության, Պարեկային ծառայության, Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները:

Մինչ ոստիկաններն ու քննիչներն աշխատել են դեպքի վայրում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնք հայտնել են՝ վնասվածքներն ստացել են վրաերթի ենթարկվելուց հետո։ 

Պարզվել է, որ վիրավորները Երևանի բնակիչներ 25-ամյա Քրիստինա Ս․-ն և 90-ամյա Ծովինար Շ․-ն են։ 

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կիևյան 1 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից։ 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են՝ Կիևյան 1 հասցեում գործող «Լա Վիստա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցներ, Երևանի բնակիչներ 27-ամյա Կ. Մինասյանը, 37-ամյա Դ. Բուռնազյանը, 38-ամյա Ն. Դաբաղյանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են նույն հարսանեկան արարողության մասնակիցներից, Երևանի բնակիչ 29-ամյա Ա. Ասատրյանի, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Է. Ասատրյանի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հ. Մանուկյանի հետ։ Վիճաբանությունն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ փոխադարձ հնչեցրել են հայհոյանքներ՝ այդ կերպ կոպտորեն խախտելով հասարակական կարգը։ 

Վիճաբանության ընթացքում Կ․ Մինասյանն իր մոտ պահվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա նստել իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենան և սկսել անկանոն վարել՝ այդ ընթացքում վրաերթի ենթարկելով Քրիստինա Ս․-ին և Ծովինար Շ․-ին, այնուհետև հեռացել է։ Հասնելով Կոմիտասի պողոտա 16 հասցե՝ այնտեղ ևս կրակոց է արձակել ու վերադարձել Կիևյան փողոց 1 հասցե։ 

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են վթարված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որին, ըստ օպերատիվ տեղեկությունների, բախվել է Կ․ Մինասյանն իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով։ 

Կիևյան 1 հասցեի դեպքի վայրում հայտնաբերվել են 1 հատ պարկուճ, «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև՝ կոտրված ծաղկամաններ։

«Օպել»-ի դիմապակու վրա էլ հայտնաբերվել է հող, որը, ըստ տեղեկությունների, ծաղկամանների միջից է լցվել մեքենայի վրա, երբ մարդիկ բարկացած ծաղկամաններ են նետել «Օպել»-ի ուղղությամբ։

Նշված անձինք ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ 

Վրաերթի ենթարկվածները հարսանեկան արարողության մասնակիցներից են եղել։ 

Տպել
7788 դիտում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան