Առաջարկվում է աջակցություն գործատուին գործազուրկներին աշխատանքի ընդունելու համար, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց զբաղվածության խթանման նոր նախագիծը, որով առաջարկվում է աջակցություն ցուցաբերել այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, մասնավորապես՝ նրանց, ովքեր կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ։ 

«Սահմանել ենք աջակցության տարբեր չափեր՝ ըստ աշխատանքի ընդունվողի տարիքից, երեխա ունենալու հանգամանքից, հաշմանդամության կարգավիճակից։ Ծրագրից կկարողանան օգտվել Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող։ Միջոցառման շրջանակում գործատուն կկարողանա աշխատանքի ընդունել այն քաղաքացիներին, որոնք վերջին երեք ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող և վեց ամսվա ընթացքում չեն եղել աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուի հետ»,- մանրամասնեց նախարարը։ 

Ըստ Մկրտչյանի՝ խնդիր կա մեծացնել հաշմանդամություն ունեցող անձանց հոսքը աշխատաշուկա, այդ պատճառով ծրագրի շրջանակներում գործատուին տրամադրվող աջակցությունը տարբեր է:

«Այն գործատուները, որոնք մեկ տարով աշխատանքի կընդունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան 50 հազար դրամ։ Ընդ որում՝ այլ բաղադրիչ ևս կա․ միանվագ 500 հազար ենք տրամադրում աշխատանքային միջավայրը խելամիտ հարմարություններով ապահովելու համար»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ մեկ այլ բաղադրիչով, եթե գործատուն աշխատանքի ընդունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 35-40 տարեկան գործազուրկ անձի, 6 ամիս շարունակ նրան կտրամադրվի փոխհատուցում ոչ ավելի, քան 12 հազար դրամի չափով․ «Մենք կարևորում ենք ակտիվ ծերության ծրագրերը և այդ մասով ևս աջակցություն ունենք, որը վերաբերում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց։ Եթե գործատուն աշխատանքի ընդունի նրանց, ապա 6 ամիս ժամկետով այդ անձի աշխատավարձի եկամտահարկից 70 տոկոսի չափով ոչ ավելի, քան ամսական 21 հազար դրամ կստանա աջակցություն»։

Այս ծրագրով սահմանված ֆինանսական բոլոր աջակցությունները նախարարությունը տրամադրելու է աշխատանքային հարաբերությունների ընթացքում կամ դրա ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում։ 

Վարչապետը, արձագանքելով նախարարին, հետաքրքրվեց. «Ենթադրենք՝ ընդունել է շահառուին, այստեղ տարբեր ժամկետներ կան, ու առաջին-երկրորդ ամսից հասկանում է, որ դա այն աշխատողն է, որն իրեն պետք է, բայց մենք իրեն ասում ենք՝ 9 ամիս հետո աշխատողին ազատի՞ աշխատանքից, որ աջակցությունը ստանա՞ս։ Մարդ 9 ամիս աշխատեց, գործատուն էլ չի ուզում պայմանագիրը խզի, մենք էլ ասում ենք՝ որ չես ուզում իրեն գործից ազատես, մենք չենք տալիս այդ աջակցությունը»։ 

Նարեկ Մկրտչյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, ասաց. «Ամեն դեպքում, եթե պայմանագիրը կնքվել է, գործատուն աջակցությունը ստանալու է»։ 

Այնուհետև Կառավարության ղեկավարը կրկին ճշտող հարց հղեց. «Այսինքն՝ մենք գումարը տա՞լիս ենք 3 ամիսը լրանալուց 5 օր հետո, ոչ թե հարաբերությունները դադարելուց հինգ օր հետո։ Մեր ծրագրով սահմանված ժամկետից հինգ օր հետո ենք փոխհատուցումը տրամադրելու»: Նախարարը դրական արձագանքեց:

Վարչապետը խնդրեց նախարարին ուշադիր լինել նախագծում ձևակերպումներին։ 

Տպել
569 դիտում

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել