«Սուրմալու»-ի տնօրենը կեղծ հրաման է ներկայացրել է նախաքննությունն իրականացնող քննիչին․ Իրինա Մադաթովան ձերբակալվել է

«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Մադաթովայի նկատմամբ հսկող դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում: Տնօրենը ձերբակալվել է։

Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է․

«Ի.Մ.-ն, հանդիասանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն:

Մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Ի.Մ.-ն կազմել է կեղծ հրաման, որով ի պաշտոնե իր՝ որպես ՓԲ ընկերության տնօրենի՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տարածքի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը 2019 թվականի փետրվարի 1-ից փոխանցվել է ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ին:

Նշված կեղծ փաստաթղթով, Ի.Մ.-ն ազատել է իրեն «Սուրմալու» առևտրի կենտրոնի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության կանոնները պահպանելու պարտականությունից և դրանց խախտման արդյունքում առաջացած հետևանքների համար նախատեսված պատասխանատվությունից:

Այնուհետև, Ի.Մ.-ն կեղծ հրամանը, ներկայացրել է քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննիչին:

Բացի այդ՝ Ի.Մ.-ն, 2012 թվականից հանդիսանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն և ունենալով հրդեհային անվտանգության՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պարտականություն, խախտել է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով նախատեսված մի շարք դրույթներ, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոններ:

Ի.Մ.-ն նաև չի ապահովել օրենսդրությամբ սահմանված և նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջներն ու օբյեկտի հրդեհային պահպանությունը, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարումը, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով, չի իրականացրել պահեստների և շինությունների տեղաբաշխումը, չի մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ, սարքին վիճակում չի պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, այդ թվում` հրդեհաշիջման առաջնային միջոցները, որոնց հետևանքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պատճառելով 566 մլն 329 հազար 823.5 դրամ գույքային վնաս:

2023 թվականի փետրվարի 13-ին քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ի.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին (առևտրային կամ այլ կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը և հրդեհային անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

Ի.Մ.-ն 2023 թվականի փետրվարի 22-ին ձերբակալվել է»:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք խլեց:

Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:

Տպել
948 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ