Պահանջում են արդար քննություն և հանդիպում. զորամասի կացարանում հրդեհված զինծառայողների ծնողները Կառավարության դիմաց են

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր վաղ առավոտից նախ հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց։

Նրանք պահանջել են արդար քննություն իրականացնել։ 

«Մեկ ամիս է՝ ոչ մի տեղեկություն չունենք։ Մենք շատ վարկածներ ունենք, որ երեխեքն այդ տանը ոչ բարենպաստ պայմաններում են ծառայել։ Պետք է ասեն՝ ինչի համար են մեր երեխեքը մահացել։ Մենք նայել ենք կացարանը, մաքրել ենք, գտել ենք մի քանի իրեր, որոնք կարող են մի բացահայտում լինել. եթե հատակը չի վառվել, ո՞նց եղավ, որ երեխաները վառվեցին, կամ ինչպե՞ս է կրակը թռել-գնացել իրենց կողմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայողներից Արամ Մանուկյանի պապիկը:

Ըստ ծնողների՝ դեպքի վերաբերյալ տեղեկությունների հակասություններն իրենց մեծ սթրեսի են ենթարկում և ստիպում դիմել այլ քայլերի։

ՊՆ-ի դիմաց իրականացրած ակցիայից հետո ծնողները շարժվել են ՀՀ կառավարության շենք։ Այս պահին վերջիններիս ակցիան շարունակվում է այնտեղ։ 

Զինծառայողների ծնողներին է միացել նաև նրանց շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Ըստ նրա՝ առաջարկություն են ներկայացրել՝ ծնողները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: «Ծնողները նաև ներկայացնելու են իրենց անվստահությունը, կասկածանքները վարույթ իրականացնող մարմնի հանդեպ, պաշտոնական վարկածի վերաբերյալ առկա անվստահությունը։ Պահանջում են, որ իրենց տրամադրվի պատշաճ տեղեկատվություն»,- ասաց Նորիկյանը:

Ըստ նրա՝ ծնողների հիմնական պահանջը հետևյալն է․ Ողբերգական դեպքին նախորդող և հաջորդող գործընթացների հանրագումարը։ Ի՞նչ է նախորդել դեպքին, ի՞նչ հանգամանքներում են զինծառայողները բնակվել կացարանում։ Ողբերգության օրը և դրանից հետո հաջորդած՝ իրավասու մարմինների ձեռնարկած միջոցները և պետության դիրքորոշումը։

Նորիկյանի խոսքով՝ Կառավարությունից իրենց տեղեկացրել են, որ ծնողների հետ կհանդիպի իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը, սակայն հստակ չէ, թե ով։ 

Զոհված զինծառայողների ծնողները շեշտում են՝ իրենց ակցիան կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ և քաղաքական ենթատեքստ չունի:

Տպել
775 դիտում

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով