32-ամյա տղամարդը Ջրվեժում գողություն է կատարել, Երևանում՝ ավազակություն

Ոստիկանության ծառայողները ձերբակալել են Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու, որը Ջրվեժում գողություն է կատարել, իսկ Երևանում՝ ավազակություն։ Այս մասին տեղեկացրել է ոստիկանությունը։

Գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 4-ին: Վաղ առավոտյան 1-02 զանգած անհատ ձեռնարկատերը հայտնում էր, որ Ջրվեժի իր խանութից գողացել են փող ու ապրանք:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, իրականացրել անհրաժեշտ գործողություններ, պարզել, որ գիշերը պարսպի վրայով անցել են բակ, մտել խանութ, որի դուռը բաց է եղել և տարել 280 հազար դրամ, երկու կոնյակ և ծխախոտ:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ու թեև հանցագործությունն արագ բացահայտել չի հաջողվել, բայց օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Փետրվարի 9-ի առավոտյան, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Բաժնում նա խոստովանել է, որ դեկտեմբերի 4-ին ինքն է Ջրվեժի խանութից գողություն արել:

Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ նույն օրը նա նաև ավազակություն էր արել: Փետրվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված քաղաքացին տվել է հաղորդում, որ գիշերվա ժամը 5-ին մոտ տղամարդը մտել է Երևանի Թևոսյան փողոցի՝ Ջրվեժ տանող ճանապարհի կահույքի արտադրամաս, հափշտակել գումար, իսկ երբ նկատել է իրեն` հնչեցրել է սպառնալիքներ, ոտքով խփել դեմքին, մոտը եղած լինգը նետել է իր ուղղությամբ ու փախել:

32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել գողության և ավազակության հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
687 դիտում

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին